Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 6: Դեպի Միլան l’Avioncito-ի հետ
15.08.2012, 16:49


Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”


Մասեր`




Գլուխ 6: Դեպի Միլան l’Avioncito-ի հետ

Մի օր երեկոյան, երբ մենք Արգենտինայի հավաքականի հետ շրջագայության էինք Հարավային Աֆրիկայում, Դանիել Պասսարելան ծեծեց իմ դուռը . ՛՛Խավի, Ինտերը ցանկանում է գնել քեզ՛՛, - ասաց նա մեկ շնչով, նույնիսկ ինձ ժամանակ չտալով հասկանալ, արդյոք նա կատակում է, թե ոչ: ՛՛Ինտե՞րը: Ինտեր Միլա՞նը: Այն թիմը, որտեղ դու նույնպես խաղացե՞լ ես:  Թիմը, որը երկու անգամ հաղթեց Ինդեփենդենտի՞ն: Թիմ, որտեղ Մատտե՞ուսն է խաղացել՛՛:
Այո, հենց այդ  թիմը: Սա սուտ չէր, ոչ ոք չար կատակ չէր անում: Այն մարդը, ով նկատել էր ինձ, իսկ այնուհետև հայտնել ընկերությանը, Անտոնիո Վալենտին Անջելիլլոն էր՝ Արգենտինայի նախկին լավագույն խաղացողներից մեկը,  նա եղել է Ինտերի հարձակվող 50-ականների վերջին և 60-ականների սկզբին, և դեռևս հայտնի էր իր խփած գոլերի ռեկորդով (33) Ա Սերիայի մեկ մրցաշրջանի ընթացքում:  Նա տեսել էր ինձ  Բանֆիլդում խաղալիս, ես գիտեի, որ Ինտերը ՛՛որսի է դուրս եկել՛՛  Արգենտինայում, բայց այդ ժամանակ շրջանառվում էին ավելի տաղանդավոր խաղացողների անուններ, ինչպես Դանիել Օրտեգա և Սեբաստիան Ռամբերտ, այդ իսկ պատճառով, երբ Պասսարելլան ինձ հայտնեց այդ լուրը, թվում էր, թե դրանք դատարկ խոսակցություններ են: Ես անմիջապես զանգահարեցի իմ գործակալին: Դա իրականություն էր, Ինտերը ցանկանում էր ձեռք բերել ինձ:  Մնում էր միայն իմ ստորագրությունը, և ճանապարհը դեպի Իտալիա բաց էր:
Այնուհետև սկսվեցին իսկական տանջանքները: Մի կողմից երջանկություն էր այսքան մոտ գտնվել աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկին, իսկ մյուս կողմից վախն էր լքել իմ տունը, ընտանիքը և իհարկե Պաոլային: Նա դեռ շատ երիտասարդ էր, դպրոցում էր սովորում, և , իհարկե, չէր կարող ինձ հետ գալ Իտալիա, համենայն դեպս ոչ միանգամից: Ինձ համար շատ դժվար օրեր էին, բայց ես քաջ գիտակցում էի, որ նման առաջարկ, հավանաբար, կրկին չի լինի: Այսպիսով ես վերցրեցի գնդակը և նետվեցի իմ ճակատագրի ետևից:
Բարեբախտաբար ես երկու ամիս ունեի նախապատրաստվելու համար, և ես միայնակ չէի իմ այս նոր արկածների ժամանակ, ինձ հետ միասին Ինտերը ձեռք բերեց նաև Սեբաստիան Ռամբերին, ում անվանում էին  l’Avioncito՝ ինքնաթիռ,  իր խփած գոլերը այդ ձևով տոնելու համար,  նա իմ խաղընկերն էր ազգային հավաքականում: Սակայն հարկավոր է հերքել նաև մի առասպել: Հաճախ էին ասում, որ ես եկել եմ Ինտեր որպես ՛՛երկուսը մեկում՛՛՝ Ռամբերտի վաճառքի հետ: Սակայն իրականում դա այդպես չէր: Առաջինը այն, որ Սեբաստիանը իմ թիմում՝ Բանֆիլդում  չէր խաղում, այլ Ինդեփենդենտում էր խաղում (ի ուրախություն նրա): Երկրորդը, Ինտերը մեզ չէր գնել որպես զույգ, այլ տարբեր ժամանակահատվածում էր գնել: Նա եկավ ինձանից հետո: Սա կարող է մանրուք թվալ, բայց ինձ համար սա շատ կարևոր է:  Փաստացի ես Մասսիմո Մորատտիի առաջին ձեռքբերումն էի, ով նոր էր դարձել ակումբի նախագահ՝ 1995 թվականի փետրվարին: Շատ քննադատներ և երկրպագուներ ասում էին. ՛՛Ի՞նչ: Մորատտին ցանկանում է վերադարձնել Ինտերի անցած տարիների փառքը և այն կապում է Զանետտիի՞ հետ՛՛: Դա բնական է, վերջ ի վերջո ես այնքան էլ հայտնի խաղացող չէի, ով,  ինչպես Միլանում էին ասում, պետք է դեռ շատ michette [տեղական կարկանդակ] ուտի, որպիսի դառնա բարձր մակարդակի խաղացող: Այնուամենայնիվ, Մորատտին շատ էր ցանկանում ինձ տեսնել Ինտերում, չնայած ես ոչ լարախաղաց էի, ոչ էլ էկզոտիկ անուն ունեի, որպիսի ոգևորեի երկրպագուների երևակայությունը:
Այդ տրանսֆերային ծրագրերի ընթացքում Ինտերը շեշտը դրել էր երիտասարդ խոստումնալից  և վստահելի խաղացողների վրա: Բացի Ռամբերտից և ինձանից, Ռոբերտո Կառլոսը, որ նույնպես հայտնի էր այդ ժամանակ, և Պոլ Ինսը՝ Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը, ժամանեցին Ներաձուրրի ընտանիք:  Բայց դա դժվար իրավիճակ ստեղծեց, քանի որ դեռևս Բոսմանի Օրենքը ուժի մեջ չէր, և յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը երեք արտասահմանցի խաղացող: Իսկ մենք չորսն էինք: Սկզբում կարելի էր մտածել, որ ինձ որոշ ժամանակով կուղղարկեին մեկ այլ թիմ, փորձ ձեռք բերելու համար: Մնացածների մեջ իմ անունը ամենահնչեղը չէր:  Ռամբերտին հաճախ էին ցույց տալիս հեռուստատեսությամբ, հատկապես Արգենտինայի առաջնությունում խփած նրա գեղեցիկ գոլը, և նրա մասին գրում էին թերթերում: Ռոբերտո Կառլոսը, ով դեռևս քիչ էր հայտնի լայն հասարակությանը, բայց ամենախոստումնալից երիտասարդներից մեկն էր ֆուտբոլային աշխարհում (և նա պահեց այդ խոստումները ապագայում, անշուշտ): Ինսը հայտնի էր բոլորին Մանչեստր Յունայթեդում անցկացրած տարիներից: Եվ Զանե՞տտի: Բոլորովին անծանոթ: Սակայն, չնայած ամեն ինչին, ես մնացի: Եվ ես խաղացի: Ընկերությունը միանգամից և հաստատակամ հայտարարեց, որ նրանք մտադիր չեն ինձ այլ ակումբ տեղափոխել: Նրանք հավատում էին ինձ ու իմ պոտենցիալին: Մարադոնան նույնպես ինձ օգնության եկավ, երբ իր հարցազրույցներից մեկում ասաց . ՛՛Լավագույն տրանսֆերը, որն արել է Ինտերը, դա Զանետտիին գնելն է՛՛: Եվ այդ ժամանակ ես սկսեցի իսկապես հավատալ ինքս ինձ:
Ես սովոր էի հսկայական Բուենոս Այրեսի ամենօրյա քաոսին և Միլանի ազդեցությունը այնքան էլ խոցելի չէր: Միգուցե որովհետև մենք՝ արգենտինացիներս, բոլորս կիսով չափ իտալացի ենք, և նույնիսկ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Իմ նախնիները եղել են Ֆրիուլիից, մասնավորապես Սիցիլիայի Պորդենոնե բնակավայրից: Ես դա հայտնաբերել եմ մի քանի տարի առաջ, շատ ամիսներ փնտրելուց հետո: Ես հպարտ եմ իմ իտալական արմատներով և, հատկապես, Ֆրիուլիի՝ ուժեղ բնավորություն, հուսալիություն, չափավորություն, որակներ, որոնք ես միշտ ձգտում եմ հասցնել նաև խաղադաշտ:
Այդ իսկ պատճառով, հավանաբար իմ արմատների շնորհիվ, ես միանգամից ինձ լավ զգացի Իտալիայում: Թեև ես միայնակ էի, թեև իմ ընտանիքը և Պաոլան դեռևս Արգենտինայում էին, ես մեծ տարբերություն չէի զգում հայրենիքիս հետ համեմատ: Ավելի շատ մշակույթի և մենտալիտետի խնդիր էր: Իտալիան և Արգենտինան իրար շատ նման  են, և դա է երևի պատճառը, որ մենք այդքան լավ հարմարվեցինք և հեշտությամբ ներգրավվեցինք Ա Սերիայի ֆուտբոլում: Միակ հիմնական տարբերությունը երկու երկրների մեջ՝ բնավորությունն է: Մենք՝ արգենտինացիներս, հավասարակշռված ենք, հանգիստ, մի խոսքով մենք ավելի շատ ենք շփվում իրար հետ և հաճույք ստանում իրար հետ շփվելիս, իսկ Իտալիայում բոլորը միշտ շտապում են: Բուենոս Այրեսում սուրճ խմելու գնալը նշանակում է իրար հետ անցկացնել առնվազն կես ժամ, զրուցել տարբեր թեմաներով, սակայն Միլանում, ամեն ինչ տեղի է ունենում հինգ րոպեում, այնուհետև բոլորը շտապում են զբաղվել իրենց գործերով:
Բայց իտալական իմ արկածների սկզբում ամենաբարդը, ավելի բարդ , քան կայծակնային արագությամբ սուրճ ընպելը և նոր լեզուն (թեև իտալերենը և իսպաներենը քույր լեզուներ են, և շատ հեշտ էր հասկանալը), դա ֆուտբոլային մենթալիտետն էր, հարկավոր էր ադապտացվել ամեն ինչին, ինչ կապված էր ֆուտբոլի հետ: Այնպես չէ, որ Արգենտինայում մենք շրջապատված չէինք լրագրողներով և երկրպագուներով, բայց Բանֆիլդում ես սովոր էի տեսնել միայն մի քանի նոթբուքով լրագրողների խաղի ավարտից հետո, մի քանի ինքնագրեր և լուսանկարներ: Ինտերում իմ պաշտոնական շնորհանդեսի օրը՝ 1995 թվականի հունիսի 5-ին, Տերացցա Մարտինիիում, ինձ դիմավորեց մի մեծ ամբոխ՝ լուսանկարիչներ, նկարահանողներ, լրագրողներ (նոթբուքերով, միկրոֆոններով և ձայնագրիչներով), Ինտերի հազարավոր երկրպագուներ, ովքեր վանկարկում էին իմ անունը: Նույնիսկ անձրևը  չէր կարող կանգնեցնել նրանց կրքերը: Իմ և իմ գործընկեր Ռամբերտի համար այդ ամառային օրը այն իրականության առաջին փորձությունն էր, որ սպասվում էր մեզ: Եվ առաջին իսկական հանդիպումը Ինտերի հետ՝ իտալական ֆուտբոլի ամենագեղեցիկ և ամենախենթ ակումբի:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է



Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 893 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (17.08.2012 02:08)
mard@ kamqi uj uni u karacela ir uzacin hasni.. npatakova aprel u hasela... en jamanak vochmeki mtqov chi ance te ov kdarna Zanettin.. isk esor aranc ira Inter@ anhnara patkeracnel... inq@ meka eli hasarak u hames marda erevum... tenc mardkanc em es hargum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats