Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 13. Մի քայլ դեպի երազանք
27.02.2013, 01:29
Մասեր`


Գլուխ 13. Մի քայլ դեպի երազանք 


    Փոխհատուցման պահանջը և ամեն ինչ հետ բերելու ցանկությունը չբավարարվեց:  Անհաջող աստղի տակ սկսվեց 2000-2001 թվականը , որը մեզ  հետ էր լինելու ողջ մրցաշրջանի ընթացքում:  Ձախ ոտքի մկանային վնասվածքի պատճառով ստիպված եղա  պահեստայինների աթոռին մնալ  ողջ նախամրցաշրջանի ընթացքում: Քառասուն օր առանց ֆուտբոլի, որն առաջին անգամ էր ինձ հետ պատահում: Ամեն ինչ սխալ ընթացք ստացավ  հենց սկզբից ` Չեմպիոնների լիգայի ընտրական փուլից, երբ պատահեց անսպասելին՝ մենք դուրս մնացինք քիչ հայտնի Հելսինբորգ շվեդական թիմի հետ մրցապայքարում: Ինտերում եղած ժամանակահատվածում դա ունեցածս ամենամեծ հիասթափությունն էր: Մենք  ողջ ուժով  պայքարեցինք  մեր նպատակին հասնելու համար Պարմայի հետ խաղում , իսկ հետո  դուրս եկավ, որ մեր ջանքերն ապարդյուն էին: Պատճառը մի քիչ  անհաջողությունն էր, մի քիչ էլ բացակայությունները: Սակայն մռայլ շրջանը դեռ նոր էր սկսվում: Գրանիլո մարզադաշտում  Ռեջինայի դեմ առաջնության հենց առաջին օրը մեկ այլ , նոր պարտություն գրանցվեց: Ծանր, շատ ծանր պարտություն էր, որը վերջնականապես կոտրեց  բոլորիս: Մարչելո Լիպին , որն արդեն հասցրել էր իր խիստ զայրույթն արտահայտել  խաղացողների նկատմամբ , հայտարարեց , որ հրաժարվում է մարզչի պաշտոնից: Մեկ տարուց քիչ ավել, ավարտին մոտեցավ նաև նրա  <սիրավեպը>  սև ու կապույտ գույների հետ:  Նրան փոխարինելու եկավ Յուվենտուսի  նախկին խաղացող Մարկո Տարդելլին, որի  ռեզյումեի մեջ միևնույն ժամանակ նաև Ինտերն էր  տեղ զբաղեցնում: Մինչ այդ ես վերականգնողական բուժում էի անցնում ` փորձելով դաշտ  վերադառնալ որքան հնարավոր է շուտ, որպեսզի հասցնեմ իմ ներդրումը ունենալ: Միևնույնն  է, բուժվելուցս հետո էլ  գործերը շարունակում էին վատ ընթանալ: Ես համոզված եմ , որ  Ինտերում եղածս  15 տարիների ընթացքում դա ամենախղճուկ մրցաշրջանն էր: Չեմպիոնների լիգայից դուրս մնալը, մարզչի հանկարծակի փոփոխությունը. մենք բոլորս շփոթված էինք, իսկ նավակը խորտակվում էր: Խաղացողների և  նոր մարզչի միջև հարաբերություններն այդպես էլ չստացվեցին: Ոչինչ շրջանցել չէր ստացվում: Ես ինքս մի քանի անգամ խնդիրներ եմ ունեցել Տարդելիի հետ, որոնք վերածվել են  երկար քննարկումների և  վիճաբանությունների:  Մենք  տարբեր կերպ էինք ընկալում ֆուտբոլը: Այդպես պատահում է, երբ  լեզու չես գտնում բոլորի հետ: Այս մթնոլորտում միանշանակ խաղաղ չէինք և, չարդարացնելով սպասումները, այլ հաշիվ էինք ցույց տալիս .  6-1  Պարմայի դեմ  Իտալիայի գավաթում, 6-0 Միլանի դեմ դերբիում, Ալավեսի  դեմ   UEFA-ի գավաթից դուրս մանալը, էլ չեմ ասում  երկրպագուների բողոքները: Այժմ, երբ  կտորները փշրված էին,  անօգուտ կլիներ դրանք իրար կպցնելը: Դերբիում ստացած հարվածը գրեթե տրամաբանական էր, որքան էլ որ անհիմն հնչի, այս annus horribilis-ի համար (լատիներեն նշանակում է  ահավոր տարի): Անհաջողությունների մի ամբողջ շարան, այդ ընթացքում մենք նաև դժբախտ պատահարի զոհեր դարձանք:  Պայթուցիկ նյութով  շիշը նետել  էին  մեր ավտոբուսի վրա, երբ մենք Սան Սիրոյի  ճանապարհին էինք Իտալիայի գավաթի Պարմայի  դեմ պատասխան խաղից առաջ…Դա մրցաշրջանի ցածրագույն կետն էր, խավարի գագաթնակետը: Կորուստները, սխալները և հեռացումերը ոչինչ էին՝ համեմատած  այդ դժբախտ դեպքի հետ: Մեր բոլորիս կյանքը վտանգված էր մի անմիտ սրիկայի պատճառով, որն իրականում կեղծ երկրպագու ձևացող հանցագործ էր: Ավտոբուսի հատակն այրվում էր, իսկ մենք խուճապի էինք մատնվել: Մենք լուրջ վտանգի տակ էինք, քանի որ կրակն արդեն հասել էր գազի բալոններին… Մի փոքր էլ, և ամեն ինչ կավարտվեր: Նմանատիպ միջադեպ մեզ հետ պատահեց  մի քանի տարի անց՝ 2006թ-ին: Շաբաթ օր էր, վերադառնում էինք Ասկոլիի դեմ խաղից,  Չեմպիոնների լիգայում Վիլառեալի հետ պայքարից դուրս մնալուց հետո: Հենց որ ժամանեցինք ՛՛Մալպենսա՛՛ օդանավակայան , մեզ վրա հարձակում գործեց  հանցագործների մի խումբ, որոնք  երկրպագուներ էին ձևանում: Իսկական պատուհաս: Խելահեղության  15 րոպե: Վնասել էին մեր մեքենաները, հարվածել խաղացողներին, մի խոսքով,  ամեն տեսակի սպառնալիք: Քրիստիանո Զանետիին հարվածել էին մեջքից: Միայն ոստիկանության միջամտությամբ հնարավոր  եղավ  հանդարտեցնել իրավիճակը: Կյանքումս միայն մի քանի անգամ եմ այդպես վախեցել:  Նման վարքագիծը ոչ մի  կապ ունենալ չի կարող  ֆուտբոլի  հետ: Ես կարծում եմ , որ երկրպագուները իրավունք ունեն սուլելու, նույնիսկ վիրավորանքներ վանկարկելու, եթե պարզապես չեն կարող իրենց զսպել, եթե ամեն ինչ սպասվածով չի ընթանում: Սակայն, եթե  դժգոհության ալիքը   վերածվում է  վայրենի գործողությունների,  ապա այն այլևս ոչ մի կապ ունենալ չի կարող ֆուտբոլի հետ: Դա  առիթ է հանդիսանում  արտահայտելու  իրենց մեջ գազանի  բնազդները` թաքնվելով հիասթափության կամ այլ , ավելի լուրջ հիվանդությունների  հետևում: 

    Անհաջողությունների, պարտությունների և պայթյունների միջև  մենք մրցաշրջանը փակեցինք  գրավելով 5-րդ տեղը , միակ սփոփանքով, որ մրցաշարային աղյուսակում Միլանից  առաջ էինք: Բայց տառապանքները, անձամբ իմ, տևեցին ողջ  ամառվա  ընթացքում:  Երկար ժամանակ ինչ-որ մեկը  ակնարկում էր, որ ես ուզում եմ լքել Ինտերը` գայթակղված Ռեալ Մադրիդի և Մանչեստր Յունայթեդի առաջարկներով: Բայց դա հեռու էր իրականությունից:  Ինտերում իմ 15 տարվա կարիերայի ընթացքում  ես երբեք չեմ մտածել  մթնոլորտս փոխելու մասին:  Ամեն ինչ  իր տեղն ընկավ, երբ պաշտոնապես հայտարարվեց նոր մարզչի անունը:  Հեկթոր Կուպեր, արգենինացի Չաբասից, որին բոլորը ճանաչում էին , որպես Վալենսիայի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչի ամենաշատ ուղեգրեր ստացած մարզիչ: 

    Հեկտորի հետ հանդիպումը պարզություն մտցրեց իրավիճակում: Ամռան սկզբին նա ինձ մի կողմ կանչեց  խոսելու: Նա ինձ հարցրեց, թե արդյոք ճիշտ է, որ  ես ուզում եմ հեռանալ Ինտերից և միևնույն ժամանակ նշեց , որ ես իր պատկերացրած թիմի անփոխարինելի մասն եմ կազմում: Այդ համոզմունքը բավական էր ինձ, որպեսզի հետևում թողնեմ անցյալ տարվա  մտահոգություններս  և բոլոր բամբասանքներն իմ հասցեին: Եվ ես մրցաշրջանը սկսեցի ավելի նպատակաուղղված, քան երբևէ: Կուպերը անմիջապես  ցույց տվեց, որ  շատ գիտակ մարզիչ է՝  ուժեղ անձնային որակներով: Նրա մարզման  մեթոդները  նման էին  <<երկաթյա սերժանտի>>`  դաշտում նա ճկունություն չէր ցուցաբերում և կարգուկանոն էր պահանջում`սահմանելով օրենքներ, որոնց պետք էր անվերապահորեն ենթարկվել: Բայցևայնպես, նմանօրինակ  կարգուկանոնից բացի կիրքն էլ իր տեղն ուներ. ամեն անգամ  դաշտ իջնելուց առաջ նա յուրաքանչյուր խաղացողի  գրկում էր ու ասում "Yo soy contigo”  կամ <<Ես քեզ հետ եմ>>, մի արտահայտություն, որ ցույց էր տալիս , թե  ինչքան էր մտահոգված գործով: Կուպերի հետ  իմ դերը կրկին փոխվեց , քանի որ նորից վերադարձա խաղալու  որպես  աջ պաշտպան՝ այն նույն  դիրքը, որ ունեի Բենֆիլդի հետ իմ առաջին խաղում:  Ըստ իս, դա իմ ունեցած ամենահաջողված մրցաշրջաններից էր: Նոր դերում ես ինձ հրաշալի էի զգում , թիմի տեխնիկական պատրաստվածությունը գնալով բարելավվում էր, և թվում էր ` ամեն ինչ գերազանց է ընթանում: Երկար ժամանակ մենք կայուն կերպով կանգնած էինք մրցաշարային աղյուսակի  սկզբում: Օրերն անցնում էին, իսկ հաղթելու երազանքը ` բաղձալի Սկուդետոն, ավելի իրական էր թվում:  Հետո մենք հասանք եզրափակիչ, ինչպես բոլորը գիտեն և հիշում են անհավանական  եզրափակիչ խաղը՝ <<pazza Inter>>  ոճով:  Այստեղից, ինչևիցե,  անհրաժեշտ է բացատրություններ տալ մայիսի 5-ի <<առեղծվածների >> վերաբերյալ: Կամ պետք է փնտրել մեր պարտության հոգեբանական պատճառները: Կարծում եմ անհրաժեշտ է որոշ պարզաբանումներ մտցնել:  2001-2002 մրցաշրջանը մեծ պատրանք էր:  Այդ տարում ողջ ուժով արտահայտվեց  բոլոր ինտերիստների  հպարտությունը: Սկուդետոյի նվաճումը  պարզապես ձևականություն էր թվում: Բավական կլիներ վերջին օրով Հռոմում հաղթել Լացիոյին, որը քիչ սպասելիքներ ուներ  այդ մրցապայքարից: Մեր և մեր մրցակիցների՝ Յուվենտուսի և Ռոմայի միջև տարբերությունը կրճատվեց հաջորդ փուլում: Մենք մեկ միավորի առավելություն ունեցանք Բիանկոներիի և երկուսը Ջիալորոսիի նկատմամբ:  Եվ ես կարծում եմ ` հենց դա էր խնդիրը: Հնարավոր է , որ մեկ միավոր ավել ունենալու դեպքում արդյունքն այլ լիներ: Ասեմ ավելին, եթե ամեն ինչ այդքան տարօրինակ ընթացք չստանար, մենք արդեն տիտղոսը Հռոմում խաղալիս նվաճած կլինեինք: Ես նկատի ունեմ Վերոնայում Կիևոյի դեմ խաղը, որը վերջից երրորդն էր լիգայում: Վերջնական հաշիվը 2-2 էր, բայց խաղի վրա կտրուկ ազդեցություն ունեցավ  մրցավարի թույլ տված ակնհայտ սխալը, որը տուգանային հարված չնշանակեց Ռոնալդոյին: Այդ  ժամանակ խոսում էին պարզապես վրիպման մասին (նույնիսկ մրցավարները կարող են խաղացողների նման  սխալներ գործել): Բայց  շուտով, հինգ տարի անց , երբ սկանդալային Կալչիոպոլին բռնկվեց , մեր  կասկածները հաստատվեցին: Այդ խաղի մրցավարը  Մասիմո դե Սանտիսն էր,  <<համակարգի >> ամենաակտիվներից մեկը, ով տարիներ շարունակ ղեկավարել է իտալական ֆուտբոլը:  

    Դա ամենևին չի արդարացնում Լացիոյի դեմ  մեր պարտությունը, որում զոհաբերեցինք մեր տիտղոսը: Բայց այս դրվագը,  նախորդ մրցաշրջանի  այլ դրվագների նման ակնարկում է , որ քայքայվում է ֆուտբոլային աշխարհը: Մենք ստիպված էինք սպասել տարիներ, որպեսզի վերջնականապես ազատվենք այդ քաղցկեղից, որն այդքան խորն  էր ներթափանցել Պենինսուլայի մարզադաշտերում: 

    Մայիսի 5-ին ամեն ինչ գրված էր ու ասված: Այս ամենի միջով անցած լինելով , կարող եմ ասել, որ  մենք այդ խաղին ներկայացանք մեզ վրա մեծ ճնշում զգալով և մի փոքր ֆիզկապես հոգնած:  Մրցաշրջանի ընթացքում մռայլ  շրջան յուրաքանչյուր  թիմի  մոտ է  սկսվում,  և մենք  էլ վերջում  անցանք  այդ  անհաջողության  միջով,  երբ տարվա կատարած աշխատանքի պտուղները պիտի քաղեինք: Ամբողջ շաբաթվա ընթացքում մենք ընհանրապես չխոսեցինք այդ խաղի մասին: Մեզնից յուրաքանչյուրը համոզված էր, որ մենք կարող էինք դա անել,  բայց , հավանաբար,  չափազանց մեծ ճնշման ենթարկվելով՝  ակամայից  չար կատակի մասնակիցը դարձանք: Լացիոյի երկրորդ նպատակը մեր հնարավորությունները կրճատելն էր, որի արդյունքում առաջին խաղակեսը ավարտվեց 2-2 հաշվով: Երկրորդ խաղակեսում ոչինչ հնարավոր չեղավ փոխել: Ամեն ինչ գլխիվայր շրջվել էր, և քիչ բան կարելի էր անել: Ահա թե ինչ է ֆուտբոլը: Իսկ պարտությունները հաղթանակների նման խաղի մի մասն  են կազմում, որի գեղեցկությունը  նրա անկանխատեսելիության մեջ է : Պարտություն կրել , երբ հաղթանակն այդքան մոտ է թվում,  և այս անգամ հերթը մերն էր:

    <<Ինտերի աշխարհում>> մայիսի 5-ը ասոցացվում  է երկար փափագած երազանքի փոշիացման հետ:  Թե ինչ պատահեց հետո, կարող եք պատկերացնել: Դա նույնն էր , ինչ մի ոտնաչափ մոտ լինես երկնքին և չկարողանաս դիպչել նրան: Անսահման մոլորություն: Խաղի ավարտին  հանդերձարանում մենք թռիչքի զգացում ամենևին չունեինք: Բոլորս չափից շատ ցավ էինք զգում: Արցունքներ և բարկություն:  Բարկանալը, վիճելն ու  որևէ մեկին մեղադրելը  անօգուտ կլինեին: Սկզբից  մինչև վերջ,  առանց բացառության մենք էինք մեր պարտության ճարտարապետները: Վերախմբավորելը բարդ էր, շատ բարդ, բայց հենց այդպիսի իրավիճակներում է երևում բնավորությունը:  Դժվար պահերին է երևում իսկական չեմպիոնը և թիմի ուժը: <<Երբեք մի հանձնվիր>> , ինչպես երգում էին մեր երկրպագուները, միշտ եղել է իմ կարգախոսը:  Պարտությունից հետո սրբիչով փաթաթվելը  վախկոտություն  կթվար: Մեծ երազանքը հօդս ցնդեց , բայց այն նորից փափագելու հույսը  դեռ ապրում էր: Ֆուտբոլը, բարեբախտաբար, միշտ ընձեռում է երկրորդ հնարավորություն: 

    Մենք ավելի դժվար ժամանակներ էինք ակնկալում, որոնք համոզված էինք, որ կհաղթահարենք:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է

FcInter.am


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 955 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (27.02.2013 03:24)
Shat mersi hodvaci targmanutyan hama(Ashxen jan)..verji mas@ shat huzicha.. u es kardalov parza darnum vor Calciopolon voch te 2006ina exel ayl en tveric exela u misht titxosner@ paxcrelen Interic... vonc parzvuma Zanettin karar vaxtin lqer Inter@ bayc iskakan Interist misht mnuma Interum.. mec MARD mec LEGEND u uxxaki ZANETTI

1 ashxen91   (27.02.2013 01:54)
kardaceq jox! shaat hetaqrqira es depqeri masin imanal anmijakan masnakcutyun unecox marduc, urish dzev es sksum ynkalel es jamanakahatvaci iradardzutyunnery...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats