Մասեր`
Գլուխ 12. C’è solo l’Inter
''E mi torna ancora in mente l'Avvocato Prisco/ lui diceva che la serie A è nel nostro DNA/ io non rubo il campionato ed in serie B non son mai stato''
«Եվ մենք հիշում ենք փաստաբան Պրիսկոյին/Նա ասել է,որ Ա Սերիան մեր ԴՆԹ-ում է/ Մենք չենք գնում առաջնությունը և Բ Սերիայում երբեք չենք եղել»
Elio "C’è solo l’Inter.” Ինտերը միշտ միայնակ է, այն իմաստով, որ առանձնանում է մնացած ամեն ինչից, միայնակ է իր յուրահատկությամբ, մտածելակերպով, գործողություններով և աշխարհի հետ իր կապով:
Ես երբեք չեմ հոգնի կրկնել, թեև հնարավոր է ծեծված խոսքեր են, որ Ինտերը տարբերվում է մնացած բոլոր ակումբներից: Մեր ԴՆԹ-ում, թերևս, կա փոքր չափաբաժին լավի և վատի: Ինտերը հանճարեղ է և անխոհեմ: Ինտերը տառապանք է: Ինտերը ցավ է և միաժամանակ անսահման ուրախություն: Ինտերից դուք կարող եք ստանալ ամեն ինչ, բայց պետք է պատրաստ լինեք նաև հակառակին: Անհավանական հաղթանակներ և հնչեղ պարտություններ, որոնք կարող են միավորել ամբողջ կյանքի խաղերը և աներևակայելի դատարկությունը: Այս Ինտերի երկրպագուն գիտեր տառապել, բայց երբեք չէր հանձնվում, երբեք դժվար իրավիճակում չէր լքում նավը: Այս Ինտերի երկրպագուն սիրել է և ընդմիշտ կսիրի Ինտերը: Նա ուներ Արգենտինայի բնավորությունը: Նա հավատարիմ էր, կրքոտ և միշտ սիրահարված և' ուրախության, և' տխրության ժամանակ: Նա պայծառ էր, խելացի և հեգնական: Մենք բոլորս էլ գիտենք այս մեծ Ինտերիստին, անկասկած, նա Ներաձուրրիի երկրպագուի իրական մարմնացումն է, նա Ջուզեպպե Պեպպինո Պրիսկոն է:
Նա Ինտերի այս մեծ ընտանիքում ամենասիրվածն է:
Նրա համար կա միայն Ինտերը «Միլանում միայն երկու թիմ կա` Ինտերը և Ինտերի Պրիմավերան», - ասում էր Պրիսկոն: Նրա մեկ այլ կարգախոսն էր` «Ինտերը ծնվել է ՖԱ Միլանի արատավոր քաղաքականությունից, սա ցույց է տալիս, թե որքան հեռուն դու կարող ես հասնել` սկսելով ոչինչից»: Կամ «Երբ ես սեղմում եմ միլանիստայի ձեռքը, ես անմիջապես լվանում եմ ձեռքս: Երբ ես սեղմում եմ յուվենտինոյի ձեռքը` հաշվում եմ մատներս»: Այսպիսին էր Պեպպինո Պրիսկոն, Ինտերի անբաժանելի մասը, մարդ, ով իր ամբողջ կյանքն ապրեց Ինտերի ստվերում: Նա օժտված էր բնածին խելքով և հաճախակի էր հեգնական արտահայտություններ ասում հակառակորդների հասցեին, սակայն հարկ է նշել, որ նա հարգված և սիրված էր նույնիսկ հակառակորդների կողմից: Ինձ բախտ է վիճակվել անձամբ ճանաչել Պրիսկոյին: Նա միշտ ընկերասեր էր և հասանելի բոլորիս համար, շատ հաճելի մարդ` հավասարը չունեցող ինտելեկտով և խարիզմայով: Հիշում եմ, երբ մենք հանդիպում էինք, նա ամեն անգամ ինձ ասում էր «Դու իմ մարդն ես, ես վստահում եմ քեզ»:
Նրա մահից հետո մեծ դատարկություն առաջացավ, հաճախ այնքան շատ ենք զգում նրա հեգնանքի, կարողությունների և վարվելակերպի կարիքը, հարկապես դժվար իրավիճակներում: Պեպինոն, անկասկած, կարող էր գտնել ճանապարհ` մեղմելու ամենադժվար իրավիճակները: Երբ 2001-ին մենք Դերբիում պարվեցինք Միլանին 6-0 հաշվով, շատ քչերը համարձակություն ունեցան նայել տեսախցիկներին: Ջուզեպպեն նրանցից մեկն էր: Նա այդ խաղին սպասել էր ամբողջ տարին, և նա կարող էր ընդունել պարտություն ցանկացած թիմից, միայն ոչ ռոսսոներրիից: Չնայած այդ սարսափելի խաղին, մրցաշրջանի վերջում մենք առաջ անցանք Միլանից` ավարտելով մրցաշրջանը 5-րդ հորիզոնականում, Միլանը 6-րդն էր: Փաստաբանը վերցրեց գնդակը և ասաց. «Հիմա եմ հասկանում, թե ինչու էին Միլանի երկրպագուները ողջունում ինձ երկու ձեռքերի վեց մատներով, դա նրանց տեղն է Ա Սերիայում»:
Նա հեռացավ կյանքից այդ տարվա դեկտեմբերին: Դա ևս մեկ տխուր օր է Ներաձուրրիի պատմության մեջ, ինչպես Ջաչինտոյի մահվան օրը: Պրիսկոյի հեռանալով, Ինտերը կորցրեց իր պատմության մեկ այլ մեծ անձնավորության, հաշվարկման մեկ այլ կարևոր հենակետ: Մենք բոլորս անչափ կարոտում ենք նրան: Պեպպինոյի պես մարդիկ այնքան լավն են ֆուտբոլի համար: Նա կարողանում էր ցրել լարվածությունը, կարողանում էր շրջանցել մրցակիցներին` երբևէ չիջնելով գռեհկության մակարդակի: Նա բարձր մակարդակ ուներ և անկրկնելի սրամտություն: Պրիսկոն մեծ հետք է թողել Ինտերում: Մենք պետք է հաճախակի հիշենք այսպիսի մեծ Ինտերիստների, ինչպիսին Պեպպինոն է, հպարտանանք մեր պատմությամբ, խորհրդանիշներով, ամբողջականությամբ, որը միշտ բնորոշել է մեր ակումբը: Վերջ ի վերջո, մենք միակ թիմն ենք, որը երբեք Բ Սերիայում չի խաղացել: Եվ երբ ինչ-որ մեկը մեզ հիշեցնում է մեր անհաջողությունների մասին, հարկ է հիշեցնել, որ մենք երբեք չենք ներգրավվել իշխանության մութ և խառը խաղերի մեջ, և այն, ինչ մենք ստեղծել ենք մեր պատմության ընթացքում, միայն մեր ջանքերի պտուղն է, այլ ոչ թե արտաքին «օգնություն», կամ նմանատիպ ինչ որ բան: «Ա Սերիան մեր ԴՆԹ-ում է», - այսպես էր ասում Պրիսկոն: Եվ այս բառերը դարձան Ինտերի հիմնի մի մասը, որը գրվեց Էլիոյի կողմից, և որը կատարում է Գրացիանո Ռոմանին: «C’è solo l’Inter»-ը հիմն է այն մասին, թե ինչ է նշանակում Ինտերն իր երկրպագուների համար: Չկա երկրորդ այսպիսի թիմ, որը կարող է տալ և միևնույն ժամանակ վերցնել ամեն ինչ: Իսկ ուրիշները թող խոսեն: Նրանք կարող են վարկաբեկել մեզ ցանկացած միջոցներով, փորձել նվազեցնել մեր արժեքները, ինչպես նաև քննադատել մեր մարզիչներին և խաղացողներին, բայց նրանք երբեք չեն կարող արատավորել մեր սերը: Քանի որ մեզ համար, բարեբախտաբար կամ դժբախտաբար, կա միայն Ինտերը:
Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է
FcInter.am
|