Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 5 » Ինտերի լոգոյի պատմությունը
15:43
Ինտերի լոգոյի պատմությունը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՖԱ Ինտերնացիոնալե ակումբի լոգոյի պատմությունը:

 

 

 

 

 

1908-1928

Նորաստեղծ թիմի առաջին Էմբլեման նկարել է միլանցի նկարիչ Ջորջո Մուդջանին: Այն կազմված է թիմի ամբողջական անվան սկզբնատառերից՝ Internazionale Milano Football Club, եզրագրված կապույտ սև գույներով:

 

 

1928-1931

Ֆաշիստական կարգերի հաստատման ժամանակ թիմը ստիպավ եղավ փոխել իր անվանում դառնալով Ամբրոզիանա: Փոխվեց թիմի լոգոն, այն իր մեջ ներառում էր Միլան քաղաքի զինանշանը: Ակումբի գույները սև կապույտից դարձավ սպիտակ կարմիր:

 

 

1931-1938

1930-ական թվականների սկզբում թիմին որոշ չափով ազատություն տվեցին: Օգտվելով դրանից ակումբը փոխեց անունն դառնալով Ամբրոզիանա-Ինտեր: Վերականգնվեց Ինտերի գուները և փոխվեց նաև լոգոն:

 

 

1938-1943

Ֆաշիստական կարգերի ավարտին մոտ Ինտերը նորից փոխեց իր լոգոն:

 

1943-1961

1943թ-ին Ինտերը նորից վերադարձավ իր առաջին լոգոյին:

 

 

1961-1963
Այս տարիների ընթացքում Ինտերը էմբլեման այսպիսի փոփոխությունների ենթարկվեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1963-1984
Անջելո Մորատի գալով Ինտերը վերադարձրեց իր լոգոն, կենտրոնի գույնը դարձավ վառ ոսկեգույն, ինչը խորհրդանշում էր Ինտերի մեծ հաջողությունները այդ ժամանակաշրջանում:

 

 

1984-1991
Առաջին անգամ թիմի Լոգոյին հայտնվեց սև-կապույտ օձը: 5 տարի անց այն բերեց իր առաջին հաջողությունը ՝ հաղթանակ Ա սերիայում:

 

 

1991-1999
1991թ-ին Ինտերը որոշ փոփոխություններով վերադարձրեց իր լոգոտիպը: Այս անգամ նրան ավելացա մեծ ոսկեգույն աստղը

 

 

1999-2007
Ամեն անգամ նոր էջից սկսելուց առաջ Ինտերը փոփոխում է իր լոգոն: Չնայած այն հիմանակում թիմի ստեղծման լոգոն է որոշ փոփոխություններով:

 

 

2007-2014

2007 թվականից սկսած Ինտերը խաղում էր այս լոգոյով: Լոգոյի վրայից վերացել էին Inter և 1908 գրությունները, ավելի մեծ տեղ հատկացնելով I.M.F.C տառերին: Վառ դեղինը փոխարինվել էր մուգ գույնով:

 

 

2014-...

Նոր ժամանակներ նոր էմբլեմա: Կարծես այս կարգախոսն միշ արդի է: Երբ միլանյան ակումբի սեփականատեր դարձավ Էրիկ Տոհիրը, խոստացավ ակումբի համար նոր ժամանակների սկիզբ: Նոր նախագահը առաջին հերթին փոփոխությունների ենթարկեց լոգոն: Այս տարբերակը ևս ոգևշն
րված է 1908 թ-ի լոգոյից,բայց փոքր ինչ մինիմալիստական է: Այս լոգոյում կատարվել է հետևյալ փոփոխությունները՝ նախ կապույտ եզրագծող շերտը դարձել է ավելի ընդգծված, կապույտ և սև շերտերի միջև եղած ոսկեգույն շերտը վերացել է և կապույ-սև շերտերը կպել են իրար: I տառը այս անգամ ամբողջովին գտնվում է C տառի մեջ: F տառը ավելի է մեծացել և վերևի մասով հպվում է C տառին:

 

 


 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 3838 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz