Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 22 » Pazza Inter-ի ստեղծման մասին.
21:45
Pazza Inter-ի ստեղծման մասին.

Հայտնի երգիչ Ադրիանո Չելենտանոյի դուստրը՝ Ռոսիտան, պատմում է Ինտերի օրհներգի՝ Pazza Inter-ի ստեղծման մասին:


«Դա եղել է 2003 թ. Ես գնացի Մորատիի մոտ և առաջարկեցի ստեղծել նոր օրհներգ ակումբի համար: Նա անմիջապես հետաքրքրվեց, բայց և ավելացրեց , - «Ես չեմ ուզում, որ սովորական լինի այն, Ինտերը դա մի քիչ խենթ թիմ է, և ես ցանկանում եմ, որպեսզի ինչ - որ կերպ դա արտացոլված լինի տեքստում»:

 

Ընդհանուր առմամբ, նա տվեց մեզ փայլուն գաղափար, որը մենք հետագայում օգտագործեցինք: Բոլորը գոհ մնացին, քանի որ երգը արտացոլում էր ինտերիստների ոգին :
Երգի ձայնագրությունը շատ ծիծաղելի ստացվեց: Նրանք, ովքեր կարողանում էին երգել , օրինակ Զանետտին և Ռեկոբան, զվարճացան ինչքան կարողացան, մնացածը սկզբում հպարտությամբ հետևում էին, բայց հետո բոլորին հետաքրքրեց այդ գործընթացը:

 


Ինչու՞ էր անհետացել օրհներգը մարզադաշտից? Օգտվելով հնարավորությունից կարող եմ բացատրել: Առաջ եկավ մի թյուրիմացություն, քանի որ Ֆուտբոլային աշխարհն ու երաժտությունն հեռացել էին միմիանցից: Մենք չենք կարող արգելել որևէ մեկին երգել մեր կողմից հորինած երգը, քանի որ այն ժողովրդին է պատկանում: Մենք կարող ենք հայտարարել, որ օրինականորեն այն մեզ է պատկանում միայն այն դեպքում, երբ վաճառքի համար կթողարկվեին դիսկեր, կամ հեռախոսազանգերի համար թողարկվող երաժշտություն կվաճառվեր և այլն: Ես փորձում էի այս ամենը բացատրել թիմի ղեկավարությանը, սակայն սկսվել էին մեծ փոփոխություններ, և օրհներգը այդ ժամանակ ամենավերջին տեղում էր: Հետագայում ես հանդիպեցի Մորատիին, և իրավիճակն այնուամենայնիվ կարգավորվեց:

 


Ես դարձել եմ ինտերիստ հորս պատճառո՞վ: Դե, ես այդքան մոլեռանդ երկրպագուհի չեմ: Երերխա ժամանակ ես ավելի շատ Միլանի երկրպագու էի, հետո հայտնվեց մի ընկերուհի, ով երկրպագում էր Ռոմային, և ես էլ որոշ ժամանակ սկսեցի աջակցել նրանց: Ես հիմնականում երկրպագում եմ գեղեցիկ խաղը, իսկ հիմա նաև Ինտերը: Մի օր հայրս ինձ ասաց, - «Ինտերը նման է գեղեցիկ կնոջ, ով անընդհատ քեզ տանջում է, ստիպելով նվաճել նրա սերը նորից և նորից, ի վերջո խելքահան է անում»: Եվ հիմա ես հասկանում եմ նրա խոսքերի իմաստը:

 

Երգի հայերեն թարգամնությունը կարող եք տեսնել այստեղ

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 3643 | Ավելացրեց: Gago111 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz