Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 4: Կառուցել տուն,կերտել ապագա
23.07.2012, 14:35

Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`



Գլուխ 4: Կառուցել տուն,կերտել ապագա

Ինչպես բոլոր երեխաները ես սկսեցի ֆուտբոլ խաղալ տանը` կոտրելով տան լամպերը  և այն ամենը ինչ հանդիպում էր ճանապարհիս: Մայրս ամեն կերպ փորձում էր կանգնեցնել ինձ, բայց անօգուտ: Ես վարակվել էի իմ եղբայր Սերխիոյից. Նա հիանալի էր աշխատում գնդակով և իսկական հրաշքներ էր գործում իր տարիքի երեխայի համար: Ցավոք, մենք չունեինք հիմնական և անվտանգ վայր մեր խաղերը կազմակերպելու համար: Մենք կարող էինք կամ գնդակով խաղալ տանը` չնայած մայրիկների արգելքներին, կամ փողոցում: 1976 թվականին սկսվեց ռազմական դիկտատուրան, և կյանքը դարձավ ծանր և տխուր: Ես մեծանում էի մռայլ մթնոլորտում` վախի և խնդիրների մեջ: Իհարկե, այդ ժամանակ ես շատ փոքր էի, որպեսզի հասկանայի այդ ամենը, բայց ես նայում էի շրջակա աշխարհին և զգում էի, որ ինչ որ բան այն չէ: Մայրերը վախենում էին իրենց երեխաների համար և թույլ չէին տալիս ազատ դուրս գալ փողոց: Դա զրկանքների և կյանքի համար վախի ժամանակաշրջան էր: Ես տեսնում էի, թե ինչպես են իմ ծնողները կաշվից դուրս գալիս, որպեսզի մեզ ապահովեին անհրաժեշտ ամեն ինչով: Մենք երբեք հարուստ չենք եղել, բայց մենք երբեք էլ քաղցած չենք մնացել: Հայրս ամեն օր ար
թնանում էր առավոտյան ժամը 5-ին և գնում էր աշխատանքի: Այդ ժամանակ նա աշխատում էր շինարարությունում, որպես որմնադիր: Մասնագիտություն,որին ես կարող էի նվիրել իմ կյանքը, եթե լսեի այն մարդկանց ովքեր իմ կյանքը կանխագուշակում էին առանց ֆուտբոլի: Որոշ ժամանակ ես իսկապես աշխատում էի շինարարությունում: Այդ ժամանակ լրացել էր իմ 12 տարեկանը, երբ ես սկսեցի օգնել հորս` խառնում էի կիրը, քարեր էի տալիս փոքր անցքեր էի փակում:
Ինձ դու էր գալիս հորս աշխատանքը, հատկապես ոգեշնչում էր ինչոր գործնական և օգտակար բան անելու գաղափարը: Տների կառուցումը, դա շատ մարդկանց ապագան է: Շինարարության բուն գործընթացը խորապես արմատավորվել է իմ կյանքի փիլիսոփայության մեջ` սկսել ամենաներքևից, որպեսզի կարողանաս հասնել բարձունքին: Մենք դնում ենք հիմքը, բարձրացնում պատերը ավելի ու ավելի բարձր և վերջապես կառուցում ենք տանիքը: Այսպիսին դարձավ նաև Պուպի Հիմնադրամի գաղափարախոսությունը, որը տարիներ անց ես ստեղծեցի իմ կնոջ` Պաուլայի հետ միասին, որպեսզի օգնենք Լանուսի աղքատ երեխաներին, դա Բուենոս Այ
րեսի արվարձաններից ամենա աղքատ և անհույս վիճակում գտնվողներ: Երեխաները մեր հիմնաքարերն են, և եթե ցանկանում եք ամուր տուն կառուցել, պետք է սկսել հենց նրանցից:
Առաջին դասը ինձ հայրս տվեց: Տոտալիտար վարջակարգի ժամանակ, երբ մենք դպրոցականներ էինք մենք կարող էինք միայն երազել ֆուտբոլային դաշտի մասին մեր հարավային դոկում: Բայց մենք ծարավ էինք ֆուտբոլի և երազում էինք սեփական դաշտի մասին և ահա տան մոտ գտնվող ամայի տարածության վրա սկսվե
ց կառուցվել նոր ֆուտբոլային հրապարակ: Այս գաղափարն առաջին անգամ առաջացավ հորս մոտ և շուտով այն սկսեց իրականություն դառնալ: Մեծ համբերությամբ և վճռականությամբ, ուժեղ և շինարարի փորձով` հայրս մյուս ծնողների օգնությամբ իրականացրեց մեր կյանքի երազանքը` նոր ֆուտբոլային խաղադաշտ տնից 2 քայլ հեռավորության վրա: Վերջապես մենք ունեինք տարածք խաղալու համար:
Եվ հենց այստեղ` խոտածածկի և ավազի վրա ամեն ինչ սկսվես:
Մեր մանկության մեծ մասը անցավ այստեղ: Ամեն օր և ամբողջ օրը: Անվերջ խաղեր գլխապտույտ արագությամբ: Մենք ստեղծեցինք մեր առաջին թիմը հիմնականում բաղկացած հարավային ջոկի մեր բակի երե
խաներից և այն անվանեցինք <<Դիսնեյլենդ>>: Մարադոնան մեծացել էր խաղալով <<Լոս Սեսոլլիտաս>> թիմում [երիտասարդական արգենտինական թիմ, որ իսպաներենից թարգմանած նշանակում է <սոխ> ], մենք` արգենտինացիներս լավ երեվակայություն ունենք և կարողանում ենք անուներ ընտրել: Շատ երեխաներ կտրվեցին փողոցից և միացան մեզ, մեր հարևանությունը ավելի համախմբված դարձավ: Յուրաքանչյուր խաղ փոքրիկ տոնի էր վերածվում, մայրիկները գալիս էին դիտելու թե ինչպես են խաղում իրենց որդիները և իրենց հետ բերում էին ալսախոր` ավանդական տեղական թխվածքաբլիթներ: Մեզ համար ամբողջ աշխարհը պտտվում էր այս դաշտի շուրջ` մեր կյանքի արաջին խաղահրապարակի շուրջ: Այդ ժամանակվա իմ ամենավառ հիշողություններից մեկը նման էր Coure գրքի մանկական պատմություններից մեկին: Եզրափակիչ խաղից մեկ շաբաթ առաջ, որը մեզ պետք է հաղթանակ պարգևեր տեղական առաջնությունում , իմ ֆուտբոլային խաղակոշիկները պատռվեցին: Սա փոքրիկ անցք չէր, որը կարելի էր վերանորոգել, ներբանն ամբողջությամբ մաշվել էր: Ամենօրյա ֆուտբոլը և այլ խաղացողների հետ բախումները արել էին իրենց գործը և իմ խաղակոշիկները կարծես մաշված հողաթափեր լինեին: Խաղակոշիկները այլևս վերանորոգման պիտանի չէին կարծում եմ, ավելորդ է նշել, որ այդ ժամանակ մենք տանը գումար չունեինք նոր զույգ խաղակոշիկ գնելու համար: Ես հուսահատված էի: Ինձ համար երկար սպասված այս եզրափակիչը ամեն ինչ էր, բայց ինչ կարող էի անել առանց խաղակոշիկների: Ես արդեն համակերպվել էի այն մտքի հետ, որ չեմ կարողանալու մասնակցեմ այդ խաղին, ոչ-ոք ավելորդ խաղակոշիկներ չուներ ինձ տրամադրելու համար: Այն ժամանակ դա իսկական շքեղություն էր, և նույնիսկ այն երջանիկները, ովքեր բախտ ունեին ավելորդ զույգ խաղակոշիկ ունենալ դրանք պահում էին իրենց համար: Իսկ հետո հրաշք տեղի ունեցավ: Ես տուն վերադարձա և ինձ դիմավորեց հայրս` ձեռքերում խաղակոշիկներ: Իմ հին խաղակոշիկները, բայց մեկ շատ կարևոր տարբերությամբ` ներբանի հսկայական անցքը անհետացել էր: Հայրս այն նորոգել էր թել ու ասեղով, զոհաբերելով իր աշխատանային թանկ ժամանակը:
<Դիսնեյլենդի> հետ իմ արկածները երկար չտևեցին: Ինձ մոտ լավ էր ստացվում և մի գեղեցիկ օր մեր դուռը թակեցին <Ինդեփենդենտի> ներկայացուցիչները. <Դու կցանկանա՞ք խաղալ մեր թիմում: Խաղալ կարմիր դևերի կողմից >: Սա իմ երազանքն է: Հաջորդ 7 տարիներին ես ամբող
ջ էությամբ պաշտպանում էի <Ինդեփենդենտի> գույները: Ես ֆուտբոլ էի խաղում, սովորում և երբեմն օգնում հորս: Եվ այդ ամենը ես անում էի մեծ սիրով: Հենց այդ ժամանակ 1983 թվականին, ես սկսեցի խաղալ Doble Visera –ում [<Ինդեփենդենտ> մարզադաշտի նախկին անվանումը], որը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում <Ռասինգի> մարզադաշտից, բայց դրանք լիովին  տարբեր աշխարհներ էին: Իմ առաջին խաղը դարձավ Լիբերտադորասի Գավաթի խաղը Պարագվայի <Օլիմիի> դեմ: Շատ գեղեցիկ խաղ էր, որն ավարտվեց մեր հաղթանակով: Ես հպարտ էի,որ մեր թիմում խաղում էր El Bocha-ն` Ռիկարդո Բոչինին` իմ կուռքը: Բայց չնայած իմ բոլոր ջանքերին և նվիրվածությանը գործին, ես բախվեցի իմ կարիերայի ամենամեծ անհաջողության հետ: Մարզչական շտաբը գտնում էր որ ես հարմար չեմ իրենց ակումբի համար: Ես 15 տարեկան էի: Ապագա փառքի մասին երազանքները հոդս ցնդեցին, բոլոր հույսերը մարեցին: Ամբողջ 1 տարին ես ֆուտբոլ չխաղացի, այդ սպորտաձևը դադարեց գոյություն ունենալ ինձ համար: Ես հիասթափված էի, շփոթված և ամենօր կորստի զգացում էի ապրում:
Ես սովորում էի և աշխատում, բայց հոգու խորքում չէի դադարում հավատալ, որ մի օր կրկին կհայտնվեմ ֆուտբոլային դաշտում, դա երազանք էր, որը ես վախենում էի խոստովանել ինքս ինձ: Եվ կրկին ինձ օգնեց հայրս: Մենք աշխատանքից գնում էինք հանգստյան և սովորականի պես զրուցում էինք տարբեր թեմաներով, երբ հանկարծ հայրս հարցրեց ինձ. <Խավի, ի՞նչ ես իրականում ցանկանում դառնալ, դու իսկապես որոշել ես թողնե՞լ ֆուտբոլը: Լսիր մարդկանց, ովքեր ասում են որ դու կարող ես: Չի ստացվել <Ինդեփենդենտ>-ում, իսկ ինչու՞ չփորձել որևէ այլ տեղ>: Այս խոսքերը մի քանի շաբաթ դուրս չեին գալիս իմ գլխից: Եվ վերջիվերջո, ես կայացրի որոշումս, Բուենոս Այրեսը հսկայական քաղաք է որտեղ կա ոչ թե <Ինդեփենդենտը>: Ես ուրիշ թիմ կգտնեմ:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 1223 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (23.07.2012 15:14)
haravayin amerikayum saht erkrner en axqatutyan mej manavand et tairnerin... kareli e asel Zanetii hayrna iran uj tvel vor inq@ hasela sran... shat lava grvac... es senc taxandin u apaga Legendin chen uzecel vercnen u hastat hetagayum ahagin poshmanel en... spasum enq sharunakutyan@..

106 75 77

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats