Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 2: Ինտեր. Առաջին նշանները
04.07.2012, 23:03


Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`



Գլուխ 2: Ինտեր. Առաջին նշանները

Ինտերի հետ իմ պատմությունը սկսվել է դեռ շատ վաղուց:

Ես դեռ փոքր երեխա էի և ինձ համար այդ ժամանակ ֆուտբոլը նշանակում էր Կեմպես, Պացցարելլա, Ֆիլլոլ, Բերտոնի, Տարանտինի և Արդիլես: 1978 -ի Աշխարհի Գավաթի հերոսները:  Եվ իհարկե, Դիեգո Մարադոնոն` արգենտինական ֆուտբոլի նոր տաղանդը, բայց Լուիս Մենոտտին, այդ ազգային հավաքականի մարզիչը, ով գտնում էր, որ Մարադոնոն դեռ շատ երիտասարդ է la camiseta albiceleste հագնելու համար:

Ֆուտբոլը այդ ժամանակ ինձ համար ասոցացվում էր ,հատկապես,”Ինդեփենդենտեի” հետ, թիմ որին իմ ողջ ընտանիքը խենթի պես երկրպագում էր:  ԴՆԹ-ի հարց էր: Մենք ապրում էինք Դոք Սաութում / Dock South/  ` Բուենոս Այրեսի Ավելյանեդեի արվարձաններից մեկում, և մեզ` դոքերի մարդկանց համար ֆուտբոլը միակ ժամանցն էր ամենօրյա կյանքի թշվառությունից և տխրությունից հանգստանալու և ցրվելու համար:  Ընտրությունը այսպիսին էր, կամ դու "Ռասինգի” երկրպագու պետք է լինեիր, կամ խելագարվեիր Los Diabolos Rojos-ի` "Ինդեփենդենտեի” Կարմիր Դևերի համար: Կային մարդիկ, ովքեր երկրպագում էին մեծ քաղաքների ակումբներին, ինչպես "Բոկան” և "Ռիվերը”:  Ես չնկատեցի, թե ինչպես սիրահարվեցի "Ինդեփենդենտեին”, կարծես թե ես ծնվել էի այս գույներն իմ ԴՆԹ-ի մեջ:  Երբ դու սիրում ես ակումբը, ապա սիրում ես անվերապահորեն, առանց որևէ "Եթե”-ի կամ "Բայց”-ի: Այսպիսով, մինչ ես իսկապես կարողացա հասկանալ թե ինչու, ես ինքս ինձ գտա Ռիկարդո Բոկինիի, Անտոնիո Ալսամենդիի և Խորխե Բուրրուչայի երկրպագու: 

Ես ծնվել եմ 70-ականներին և այդ տասնամյակում "Ինդեփենդենտեն” հաղթել էր ամեն ինչ, ինչ հնարավոր էր հաղթել` առաջնությունը, Լիբերտադորեսը, Միջմայրցամաքային Գավաթը: Չնայած այդ թիմը հաջորդաբար շատ տիտղոսներ նվաճեց, սակայն ոչ ոք չէր կարողանում մոռանալ երկու խաղ` 1964 և 1965 թվականներին, երբ Կարմիր Դևերը Միջմայրցամաքային Գավաթում հանդիպեցին միլանյան "Ինտերի” հետ: La Grande Inter-ը Հերրերայի գլխավորությամբ և լեգենդար Ֆակկետտիի, Կարսոյի և Մացցոլայի հետ, ևերկու անգամ էլ հաղթանակ տարավ:

Ես չեմ տեսել այդ երկու խաղերը, բայց շատ էի լսել այդ իրադարձությունների մասին իմ հորից և պապից, և շատ այլ ականատեսների հուշերից: Երկու անգամ անընդմեջ պարտվելը իտալական ակումբին, այն էլ արգենտինացի Հելլենիո Հերրերայի գլխավորությամբ, շատ դժվար էր մարսել: Այդ պատճառով, իմ առաջին վերաբերմունքը Ներաձուրրիի նկատմամբ շատ հեռու էր ընկերականից, ես թշնամաբար էի տրամադրված այս թիմի դեմ, որը քանդել էր մեր երազանքները: Այնուամենայնիվ, թշնամությունը և ատելությունը արդեն այդ ժամանակ վերածվեցին հարգանքի մեծ զգացումի: Ի Վերջո "Ինտերը” միակ թիմն էր, որը երկու անգամ անընդմեջ կարողացավ  հաղթող դուրս գալ "Ինդեփենդենտի” հետ պայքարում: Իսկ դա անհավանական բան էր այն ժամանակներում: Երկար ժամանակ "Ինտերը” միայն անուն էր, ինչպես մի հոգի, այն միայն մեր մտքերում էր: Այն ժամանակ հեռուստատեսությամբ իտալական առաջնության խաղեր չէին ցուցադրում, այդ պատճառով  դա ավելի շատ իմ երևակայության արդյունքն էր: Ես ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտեի "Ինտերի” մասին: Ես միայն մի քանի նկարներ էի տեսել,  և հիշում եմ, թե ինչպես էի ցնցվել և վախեցել Սան Սիրոյից, այն այնքան ազդեցիկ էր` նույնիսկ կողքից նայելիս... Իսկ այժմ այն ինձ համար երկրորդ տան պես է:

 80-ականների կեսերն էր, երբ վերջապես հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրել Իտալիայի առաջնության որոշ խաղեր:  Այդ ամենը Դիեգո Արմանդո Մարադոնայի շնորհիվ էր, ով այդ ժամանակ տեղափոխվեց իտալական "Նապոլի”: Իտալական առաջնությունը դարձավ ամենասիրվածը Արգենտինայում: Մեզանից շատերը սկսեցին իտալական ակումբների նկատմամբ զգալ այն, ինչ մինչ այդ զգում էինք միայն հարազատ ակումբի`”Ինդեփենդենտեի” նկատմամբ:  "Ինտերի” նկատմամբ նույնպես մեծ հետաքրքրություն կար, հաշվի առնելով այն փաստը, որ Արգենտինայի հավաքականի հիմնական խաղացողներից մեկը` Դանիել Պասսարելլան, տեղափոխվեց "Ինտեր”:  Սակայն հարավային դոկերի երկրպագուների համար, ովքեր ծնված օրվանից "Ինդեպենդենտեին” էին աջակցում, միլանյան ակումբը միևնույնն է նյարդայնացնում էր: Բանն այն է, որ Պասսարելլան ոչ միայն հավաքականի առաջատարն էր, այլ նաև "Ռիվեր Պլեյտի” իսկական կուռքը, այս ակումբը կարծես Արգենտինական Յուվենտուս լիներ, որին մեր կողմերում, մեղմ ասած, այնքան էլ չէին սիրում: Բայց չնայած այդ ամենին, "Ինտերը” ինձ վրա շատ հաճելի տպավորություն թողեց: Եվ ես սա այժմ ասում եմ ոչ այն պատճառով, որ դարձել եմ ինտերիստ մինչև ողն ու ծուծը: Սա զգացմունքների հարց է: Լսելով "Ինդեփենդենտեի” հին երկրպագուներին կարելի էր կարծել, թե "Ինտերը” մեծամիտ, հանդուգն, ինքնահավան և հզոր ակումբ է: Բայց ես շատ շուտ հասկացա, որ դրանք շատ մակերեսային դատողություններ էին: Սխալ դատողություններ: Ես շատ նմանություններ գտա իտալական ակումբի և իմ հարազատ ակումբի միջև:  Նրանց պատմությունները շատ նման են իրար: Երկուսն էլ ստեղծվել էին  1900-ականների սկզբներին: "Ինդեփենդենտեն” ստեղծվել էր Բուենոս Այրեսի խանութներից մեկի աշխատողների կողմից, որոնք զայրացել էին այն բանի համար, որ իրենց  չէին  ընդգրկել խաղի հայտացուցակի մեջ, այստեղից "Ինդեփենդենտե” /անկախություն/ անվանումը, իսկ "Ինտերնացիոնալեն” ստեղծվել էր 1908-ին, "Ինդեփենդենտից”  3 տարի հետո,  "Միլան” ակումբի նախկին անդամների կողմից, ովքեր այս կերպ արտահայտեցին իրենց բողոքը և դժգոհությունը, այն քաղակականության նկատմամբ, որն արգելում էր լեգեոներներին խաղալ ակումբում: Հենց հաղթողի այս ուժեղ ոգին է, որ երբեք չի վերանում և միշտ առկա է այս երկու ակումբների փիլիսոփայության մեջ: Սրանք երկու ակումբներ են, որոնք իրենց մեջ կրում են հզորություն, հաղթողի ոգի` համեմված մի քիչ խենթությամբ և անկանխատեսելիությամբ: 

Ժամանակի ընթացքում իմ համակրանքը սև-կապույտ գույների հանդեպ գնալով մեծանում էր, բայց դա դեռ սեր չէր: Եկավ մի պահ իմ կյանքում, երբ ֆուտբոլը մոտ էր դառնալու կյանքիս հիմնական  մասը, ոչ թե պարզապես զբաղմունք, այդ ժամանակ "Ինտեր” տեղափոխվեց`Լոտար Մատտեուսը, խաղացող որը մինչ այժմ ֆուտբոլիստի միակ  մոդելն է ինձ համար,  գերմանացի խաղացող, ով կարող էր փոխել խաղի արդյունքը և ընթացքը: Նա իսկական առաջնորդ էր և երբեք չէր հանձնվում:  Իմ լավ ընկեր Բերգոմին մի անգամ նրա մասին ասաց. "Եթե Լոտարը ցանկանում է հաղթել խաղը, այդպես էլ կլինի”:  Ես երազում էի պրոֆեսիոնոլ ֆուտբոլիստի կարիերայի մասին և ուշադիր հետևում էի իտալական ակումբների երկու վառ ներկայացուցիչների խաղին` Մարադոնայի և Մատտեուսի, որոնց թիմերը մշտապես պայքարում էին սկուդետտոյի համար: Իմ շրջապատում բոլորը երկրպագում էին Դիեգոյին, մեզ` արգենտինացիների համար, նա մինչ այժմ էլ աստված է,  իսկ այն ժամանակ`աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո,  առավել ևս: Ես նույնպես, ինչպես բոլորը, երկրպագում էի Մարադոնային, բայց ես չէի կարող թաքցնել իմ սերը Մատտեուսի նկատմամբ: Նրա մեջ ես ինքս ինձ էի տեսնում, կամ ավելի ճիշտ է ասել, որ նա ներկայացնում էր այն խաղացողին,  որը  ցանկանում էի դառնալ, ես ցանկանում էի լինել թիմի առաջատար, ինչպիսին Լոտերն էր:

Նրա շնորհիվ, գաղտնի, ես սկսեցի դառնալ նաև մի քիչ Ինտերիստ:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 2094 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Vak   (09.07.2012 19:05) [Материал]
shat lav girq a..indz baxt a vijakvel kardal es girqy.. verji masern en shat lavgrvac..

3 TELMANINTER   (06.07.2012 10:16) [Материал]
..es ban cunem aselu Halala .Zanetin axr amen incova lav@ ...Shnorhakal em Ashxen gan targmanutyan hamar 114 114

2 ashxen91   (04.07.2012 23:55) [Материал]
es masy kardaluc, indz tvuma lrivt el hisheciq, te vonc eq arajin angam interi xaxery nayel, um hamar eq nayel u inch tpavorutyunner eq stacel,, forzaa Inteeerrrr!!!! 49

p.s xndrem :)

1 tiko11   (04.07.2012 23:23) [Материал]
shat lavn er.. Zanettin vat tramadrutyun@ avelia ognel darnal iran Interist 106 shat hetaqrqir girqa u kspasem myus maserin..mersi Ashxenin targmanutyan hamar 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz