Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 19. Միասին մենք կարող ենք
15.11.2013, 20:53
Մասեր`


19. Միասին մենք կարող ենք


Պաուլան և ես ավելի քան հարյուր հիսուն որդեգրված երեխաների ծնողներ ենք, բայց մենք նաև շատ բախտավոր ենք, որ ունենք մեր սեփական երեխաները: Սոլը, որ ծնվել է 2005-ին, և իր եղբայր Իգնասիոն՝ 2008-ին ծնված: Սա ընդամենը մի պատահականություն է, բայց հենց նրանք ծնվեցին, Ինտերը սկսեց հաղթել: Նրանց մկրտության կնքահայրերն են Իվան Սամորանոն և Իվան Կորդոբան՝ երկու մոտ ընկերներս և մեծն Ինտերիստներ: Հայր լինելը աշխարհի ամենագեղեցիկ փորձն է և մեր երեխաների նկատմամբ սերը մի անչափելի բան է, ամեն ինչից և ամենքից վեր: Իմ երեխաները լցրեցին և փոխեցին կյանքս դեպի լավը: Այժմ, բացի Ինտերից, ես նաև նրանց ավագն եմ: Սա ևս մեկ պատասխանատվություն է, բայց ես սիրով ընդունում եմ այն: Ես հուսով եմ դառնալ ուղեցույց և օրինակ նրանց համար, ինչը նշանակում է, որ ես պետք է կարողանամ ասել ՛՛ոչ՛՛: Ջերմությունն ու սերը չեն կարող չափվել միայն նվերների և փաղաքշանքների միջոցով՝ ես ցանկանում եմ, որ իմ երեխաները մեծանան առողջ միջավայրում և միշտ ընտրության հնարավորություն ունենան, բայց նաև հասկանան, որ կյանքում դու միշտ պետք է պայքարես քո նպատակներին հասնելու համար:

Ինտերում ձեռք բերած փորձը ինձ շատ բան սովորեցրեց այս տարիների ընթացքում: Այն նման է ապրելու մի բազմանդամ ընտանիքում և որպես մեծ ընտանիք, կան տարաձայնություններ և լարվածություն, սակայն, ի վերջո, իրականում կարևոր է միայն ընդհանուր բարօրությունը: Ես հպարտ եմ այն հարգանքի համար, որ վաստակել եմ այս տարիների ընթացքում, մի բան որ հնարավոր չէ ձեռք բերել մեկ գիշերվա մեջ: Երբ ես ինչ-որ սխալ բան եմ արել, դա արել եմ լավ նկատառումներից ելնելով: Ես երբեք համակարգիչ չեմ եղել: Ես երբեք իմ անձնական շահերը թիմի շահերից վեր չեմ դասում: Քանզի այժմ Ինտերն իմ տունն է... ''Երբ դու եկար այստեղ, դու դեռ երեխա էիր: Իսկ այժմ մենք տեսնում ենք, որ դու մեծացել ես'', - իմ ընկերներ Պաոլո Վեդովան և Կլաուդիո Ռոսսին են ինձ միշտ ասում դա: Լավագույն հաճոյախոսությունը, որ ես կարող եմ ստանալ այն է, որ այս տարիների ընթացքում իմ հանդեպ վստահությունը չի փոխվել:

Չնայած երկար պայքարին, ես հուսով եմ մնալ այն նույն մարդը, ով 15 տարի առաջ եկավ` ֆուտբոլային խաղակոշիկները պլաստիկ տոպրակի մեջ դրած: Նույնիսկ երբ ինչ-որ մեկը կրում է թևկապը, նա երբեք չպետք է մոռանա այն արժեքները, որոնցով նա մեծացել և սկսել է: Իհարկե, ավագի դերը ևս մեկ պատասխանատվություն է` միշտ պետք է ներկա լինել, երբ թիմը կարիքի մեջ է, լինել ուղեկցորդ դժվար պահերին, օրինակ լինել երիտասարդ թիմակիցներիդ համար: Իսկապես հաճելի է գիտակցել, որ դու սկզբնական օրինակ ես ուրիշների համար:  Միակ բանը, որ ինձ ժամանակ առ ժամանակ փոքր ինչ անհանգստացնում է, դա թևկապի համար գույների ընտրությունն է: Դրա դիզայնով ես զբաղվում եմ իմ ընկերոջ` Ֆեդերիկո Էնրիչետտիի հետ, ով հանդիսանում է Inter club Milano Centro-ի նախագահը:  Յուրաքանչյուր առիթի համար մենք ինչ-որ նոր բան ենք ստեղծում: Բայց, որպես կանոն, այդ գույները մոտ են Հիմնադրամի լոգոյին և այն գույներին, որոնցով հաղթանակ է տանում Ինտերը: Օրինակ, Ներաձուրրիի մարզաշապիկով իմ 600-րդ խաղի համար հատուկ թևկապն այսպիսի տեսք ուներ` նրա վրա տարբեր մեծության տառաչափերով գրված էին բոլոր թիմերի անունները, որոնց ես հանդիպել էի Իտալիայում և նրա սահմաններից դուրս: Եվ անշուշտ, ես երբեք չեմ մոռանա թևկապը, որը կրեցի Ջաչինտո Ֆակկետտիի մահից հետո` իմ մեծն ուսուցչի, թևկապի վրա գրված էր ընդամենը մեկ նախատասություն ''Դու ամեն ինչ ես...'': Ֆակկետտին միշտ կմնա որպես ընդօրինակման առարկա: Չնայած այն բանին, որ ես գերազանցեցի նրան` անցկացրած հանդիպումների թվով,  բայց նա միշտ կմնա Ինտերի և ողջ ֆուտբոլի իրական խորհրդանիշը:

Ավագը պետք է լինի առաջնորդ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Չեմ կարծում, որ իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես վիրավորել եմ նույնիսկ մեկ հակառակորդի: Չեմ ցանկանում սուրբ երևալ, բայց իմ բնավորությունն է այդպիսին` խաղալով, ես ամբողջությամբ նվիրվում եմ խաղին, անմնացորդ, բայց երբեք չեմ ցածրանում մինչ կեղտոտ սադրանքների: Միայն մեկ անգամ ես հեռացվեցի խաղադաշտից մրցավարի անհեթեթ որոշումից հետո, դա 1999 թվականի Իտալիայի Գավաթի խաղն էր Պարմայի դեմ, երբ մրցավարը միանգամից երեք կարմիր քարտ ցույց տվեց` ինձ, Բերգոմիին և Կոլոննեզեին: Շատ վատ էր: Բայց իմ ազնիվ խաղը խաղադաշտում մի քանի առիթներով պարգևատրվեց: ''Սան Սիրոյի Ջենթլմեն'' մրցանակը տրվում է այն խաղացողներին, ովքեր լավագույնս են հետևում արդար խաղի կանոններին և խաղում են Միլանում: Ես երբեք Ոսկե Գնդակ չեմ հաղթել, բայց ինձ համար այս մրցանակները հավասար արժեք ունեն:

Բայց լինել ազնիվ և արդար, չի նշանակում լինել ենթարկվող, դուք կարող եք և պետք է պայքարեք`դա է ինձ սովորեցրել հայրս: Ես դեռ ցանկանում եմ հաղթել, հատկապես հիմա, երբ, վերջապես, այսքան անհաջողություններից հետո, մենք զգացինք հաղթանակի համը: Ֆուտբոլը նման է անիվի, որը գլորվում է այս ու այն կողմ: Եթե գործերը այնքան էլ լավ չեն ընթանում, պետք է հավաքել ուժերը և հավատալ հաղթանակին, իսկ երբ գալիս է հաղթանակը, սթափ գլխով շարունակել ճանապարհը դեպի նոր ռեկորդներ:

Հուսով եմ` ժոզե Մոուրինյոյի հետ սկսել նոր հաղթական փուլ: Նա մեծագույն մարզիչ է, հիանալի տեխնիկական ըմբռնումով և հստակ գիտի, թե ինչ է պետք հաջողության հասնելու համար: Հավատում եմ, որ նրա ղեկավարությամբ, Ինտերը կգրավի Իտալիան, այնուհետև նաև Եվրոպան: Եվ ինչպես միշտ, ես պատրաստ կլինեմ տալ իմ ողջ ուժերը սև-կապույտ հաղթանակների համար: Իմ հետագա պլանների մեջ չի մտնում մարզչի աշխատանքը` շատ դժվար գործ է, բայց ես ցանկանում եմ կարիերաս շարունակել որպես տնօրեն, հիմնվելով նախկին փորձի վրա: Ամեն դեպքում, ես դեռ չեմ պատրաստվում խաղակոշիկներս մեխից կախել, առջևում դեռ շատ արկածներ կան:

Օվկիանոսից այն կողմ աղքատության ճիրաններում ապրում են Գիզելան, Ավգուստինը, Նասարենան և շատ ուրիշներ, ովքեր սպասում են ինձ: Մեզ: Միասին` համախմբվելով որպես մեկ թիմ, մենք կարող ենք այս աշխարհն ավելի լավը դարձնել, փոխել մարդկանց կյանքը և նրանց երջանկություն նվիրել:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան

Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է!

FcInter.am



Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1060 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (16.11.2013 00:00)
esqan lav gcer vor Zanettin uni u esqan lav canakcox u bari gorcer anox mi qich shat linein gone henc futboli mej lav kliner...

es jamanak der chgider te Mourinyoi het incheria hasnelu chnaayc kanxazgum er))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats