Գլխավոր էջ » 2021 » Հունվար » 31 » Ա Սերիա. Թոփ 3 հարձակվողները
02:26
Ա Սերիա. Թոփ 3 հարձակվողները

Շարունակում ենք ներկայացնել Ա Սերիայի 1-ին կեսի լավագույններին: Այս անգամ հերտը թոփ 3 հարձակվողներինն է:

Դիտել նաև`
Ա Սերիա. Թոփ 3 պաշտպանները
Ա Սերիա. Թոփ 3 կիսապաշտպանները

 

 

 

1) Ռոմելու Լուկակու

Ռոմելու Լուկակուն հիանալի մրցաշրջան է անցկացնում իր ուսերի վրա է տանելով թիմին և նրա ներդրումը հսկայական է Ա Սերիայում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմում: Բելգիացին 19 խաղերում իր հաշվին ունի 12 գոլ և 3 գոլային փոխանցում: Նրա ուժը և կարողությունը մրցակցի պաշտպաններին անընդհատ դժվարությունների մեջ դնել է: Պետք չէ նաև մոռանալ նրա հիանալի խաղի մասին մեջքով դեպի դարպասը: Եվրո-գավաթներից դուրս մնալը նրան թույլ կտա ամեն խաղին լավ մարզավիճակով մոտենալ խաղին և լավ պատրաստված: 27 տարեկան հասակում նա մտնում է իր կարիերայի ամենալավ ժամանակաշրջանին և նա ապացուցում է, որ համարվում է Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը;

 

2) Զլատան Իբրահիմովիչ

"Չծերացող" Զլատանը շարունակում է զարմացնել: Ռոսոներիների ծեր առյուծը 9 խաղում 12 գնդակ է հեղինակել: 40 տարեկանում նա երազում է Միլանի հետ միասին նվաճել Սկուդետոն: Զլատանի թիմակիցները ապացուցեցին, որ կարող են արդյունք ապահովել առանց նրա և նա կարող է հույս դնել նրանց վրա: Եթե նա կարողանա պահել իր լավ ֆիզիկական մարզավիճակը, ապա Միլանը նվազագույնը կնվաճի չեմպիոնների լիգայի ուղեգիր:

 

3) Կրիշտիանո Ռոնալդո

Ռոնալդոն նույնպես չծերացող է թվում: Նա կդառնա 36 տարեկան փետրվարի 5-ին և կարողանում է նշաձողը շատ բարձր պահել: Միջինը նա գոլի հեղինակ է դառնում ամեն խաղում մեկ անգամ` 15 գոլ 15 խաղում: Վիճակագրությունը խոսում է ամեն ինչի մասին: Անհավանական աշխատասիրության շնորհիվ պորտուգալացին կարողանում է մարզավիճակի նշաձողը բարձր պահել: Նրա գավաթներ նվաճելու ծարավը կստիպի Յուվենտուսին մինչև վերջ պայքարել միլանյան երկու ակումբների հետ սկուդետոյի համար:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 59 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz