Գլխավոր էջ » 2021 » Հունվար » 28 » Ա Սերիա. Թոփ 3 պաշտպանները
23:59
Ա Սերիա. Թոփ 3 պաշտպանները

Եվ այսպես առաջին շրջանը ավարտված է և արդեն կարող ենք ավելի խորը վերլուծություններ կատարել Ա Սերիայի շրջանակներում: Ներկայացնում ենք Ա Սերիայի լավագույն պաշտպանների թոփ 3-ը:

1) Տեո Հերնանդես (Միլան)

Տեո Հերնանդեսին կարող ենք համարել առաջնության բացահայտումներից: Միլանի ձախ պաշտպանը փայլուն կերպով միանում է հարձակմանը: Տեոն հանդիսանում է Ռոսսոներիների հաջողության ամենակարևոր մասնիկներից մեկը: Պիոլին նրան մեկնարկային կազմում է ընդգրկել 16 անգամ, այդ խաղերում պաշտպանը կարողացել է աչքի ընկնել 3 գոլային փոխանցումով և 4 գոլով: 90 րոպեների ընթացքում հասցնում է փակել ձախ եզրը ամբողջ երկարությամբ: Իհարկե, դեռ կատարելագործվելու տեղ ունի պաշտպանվելիս:

2) Մատիաս Դե Լիխտ (Յուվենտուս)

Հոլանդացի 21-ամյա պաշտպանը ապշեցուցիչ խաղ է ցուցադրում Ա Սերիայի 1-ին հատվածի խաղերում: Յուվենտուսը ամենաքիչ գնդակ ընդունող թիմն է համարվում և դրանում իր մեծ ներդրումը ունի հենց Դե Լիխտը: Ֆիզիկապես հիանալի պատրաստվածություն, դիրքը ճիշտ ընտրելու բարձր ինտելեկտ և խաղը կարդալու լավ ունակություններ: Նա կարող է դառնալ և երկար ժամանակ մնալ աշխարհի լավագույն պաշտպանների ցանկում: :

3) Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր)

Թոփ 3-ը եզրափակում է Ալեսանդրո Բաստոնին: Եվս մեկ երիտասարդ ֆուտբոլիստ, ով զարմացնում և հիացնում է իր խաղով: Եթե Իտալիայում "նոր Մալդինի" և "նոր Նեստա" էին համարում Կալդարային կամ Ռուգանիին, ապա հիմա արդեն իսկ պարզ է, որ Բաստոնին Իտալիայի հավաքականի ապագան է: Նրա խաղը տեսնելու ունակությունը շատ որոշիչ կարող է դառնալ խաղի ընթացքում, ինչպես Յուվենտուսի դեմ խաղում: Իր հասակի և ճիշտ դիրք ընդունելու շնորհիվ 2-րդ հարկում հիանալի է գործում:

 

Հաջորդիվ սպասեք Լավագույն կիսապաշտպանների թոփ 3-ը

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 122 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz