Գլխավոր էջ » 2021 » Հունվար » 29 » Ա Սերիա. Թոփ 3 կիսապաշտպանները
23:18
Ա Սերիա. Թոփ 3 կիսապաշտպանները

Շարունակում ենք ներկայացնել Ա Սերիայի առաջին հատվածի լավագույններին: Լավագույն երեք կիսապաշտպաններին ներկայացնում ենք ստորև:

 

 

 

1) Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը 8 գոլային փոխանցումով առաջին հորիզոնականում է Ա Սերիայում: Մխիթարյանը նաև միակն է Թոմաս Մյուլերի և Հարի Քեյնի հետ միասին՝ հեղինակելով 8-ական գոլ և գոլային փոխանցում եվրոպական թոփ 5 առաջնություններում: 32 տարեկանում Հենոյի մոտ, կարծես թե, երկրորդ երիտասարդությունն է սկսվել և նա ճախրում է խաղադաշտում և դարձել է Ռոմայի առաջատարը: Մխիթարյանը կարողանում է մեկ ճիշտ կասեցումով շրջանցել մրցակցին: Շատ լավ տեսնում է դաշտը, հարկ եղած դեպքում ինքն իրեն կարողանում է դուրս բերել նպաստավոր դիրք` հարվածելու համար: Այսօրվա Ռոմայի հաջողություններում իր մեծ ներդրումը ունի հենց Մխիթարյանը:

 

2) Նիկոլո Բարելա

22 տարեկանում Բարելան արդեն դարձել է Անտոնիո Կոնտեի ամենաշատ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստը: Մրցաշրջանի կեսին արդեն հասցրել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հաղինակ դառնալ: Բարելայի ոչ թե իր խփած գոլերը կամ փոխանցումներն են զարմացնում, այլ նրա խաղադաշտում մեծածավալ աշխատանքը:  Գնդակի հետ ճիշտ վարվելու ունակություն, գնդակի կասեցման վարպետություն, ֆիզիկական լավ պատրաստավածություն, ինչը նրան թույլ է տալիս միանալ գրոհներին: Անկասկած նա կլինի Ռոբերտո Մանչինիի գլխավոր զենքերից մեկը "Եվրոյում":

 

3) Ֆրանկ Կեսյե

Կոտ դ'Իվուարցի կիսապաշտպանը, իհարկե, ռոսսոներիների հաջողությունների ամենակարևոր բանալիներից մեկն է: 24 տարեկան հասակումմ կարծես թեմ Կեսյեն կարողացավ իր պոտենցիալը օգտագործել: Իհարկե սա նրա ամենահաջող մրցաշրջանն է Միլանի կազմում՝ 6 գոլ և 3 գոլային փոխանցումով: Հենակետային կիսապաշտպանը կարողանում է միանալ հարձակմանը և հասցնել օգնել պաշտպաններին: Նրա գլխավոր ուժը իհարկե գնդակը գետնից փոխանցումներով տեղափոխելն է մրցակցի կիսադաշտ:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 85 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz