Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 1 » Զանետտիի հարցազրույցը Sky Sport 24-ին
18:48 Զանետտիի հարցազրույցը Sky Sport 24-ին | ![]() ![]() ''Շաբաթ օրվա խաղը կարևոր է, այն միշտ էլ կմնա Derby d’Italia: Երկրորդ հորիզոնական բարձրանալը լավ առաջընթաց է և մենք հուսով ենք, որ կկարողանանք շարունակել այդ ուղին: Ութ անընդմեջ հաղթանակ: Մենք համոզված էինք, որ կկարողանանք առաջատար պայքար մղել, և հուսով ենք, որ կկարողանանք պայքարել կարևոր բաների համար, որոշիչ ամսում'': Ինտերի ավագին հարցրեցին, թե արդյո՞ք Յուվենտուս - Ինտերի հանդիպումը որոշիչ կլինի Սկուդետտոյի համար պայքարում. ''Դեռ ոչ: Սա կարևոր հանդիպում է երկու թիմերի համար էլ մրցաշարայաին աղյուսակի համար: Եվ հիանալի կլինի, եթե մենք հաղթենք Թուրինում: Դա շատ գեղեցիկ և դժվար խաղ կլինի և մենք գնում ենք այնտեղ հաղթանակի համար'': ''Հուսով ենք, որ մրցավարները հանգիստ են: Մենք գիտենք, որ սխալներ լինում են, բայց հուսով ենք, որ դրանք միայն խաղադաշտի սահմաններում կլինեն, և բոլոր խոսակցությունները միայն այդ մեկի մասին կլինեն'', - ասել է Զանետտին, Կատանիա-Յուվե խաղի շուրջ առաջացած խոսակցությունների վերաբերյալ: Անդրեա Պիրլոյի մասին. ''Նա համեստ տղա է, ով շարունակում էր կատարելագործվել մինչև դարձավ մեծ չեմպիոն'': Պալասիոյի և Միլիտոյի մասին. ''Նրանք երկուսն ել մեծագույն խաղացողներ են, ովքեր հազվադեպ եմ վրիպում, երբ հնարավորույթւոն է ընձեռվում'': Կասսանոյի մասին. ''Նա լավ տղա է, միշտ ուրախ և ընկերասեր, և մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք'': Անդրեա Ստրամաչչիոնիի և Ժոզե Մոուրինյոյի համեմատությոնա մասին. ''Իմաստ չկա համեմատել նրանց: Մենք այնքան բան հաղթեցինք Ժոզեի հետ, նա միշտ մեր սրտում կլինի: Անդրեան շատ լավ է աշխատում և նա դեռ նոր է սկսում: Բոլոր նախադրյալները կան, որպիսի նա հիանալի կարիերա ունենա: Հուսով ենք, որ այն կսկսի մեզանից'': Եվ վերջում, իր ապագայի մասին. ''Դեռ կտեսնենք: մրցաշրջանի ավարտին ես կխոսեմ ակումբի հետ: Այս պահին ես ինձ հիանալի եմ զգում խաղադաշտում և հուսով եմ, որ կկարողանամ մնալ այնտեղ երկար ժամանկ: Այնուհետև ակումբի հետ կքննարկենք իմ շարունակելու հնարավորությունը, և ամենևին էլ կարևոր չէ, դա կլինի խաղադաշտում, թե նրա սահմաններից դուրս'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |