Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 11 » Խավիեր Զանետտիի հրաժեշտը (վիդեո)
17:14
Խավիեր Զանետտիի հրաժեշտը (վիդեո)

Ներկայացնում ենք Ինտերի Կապիտանոյի հրաժեշտի շքեղ արարողությունը Սան Սիրոյում և նրա հրեժեշտի խոսքերը:

 

՛՛Շնորհակալություն բոլորին, փոքր ինչ դժվար է խոսել այս պահին: Ասել, որ դուք ֆանտաստիկ եք, քիչ է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր կողքիս էին բոլոր այս տարիներին: Դա պատիվ է ինձ համար, և ես փորձում էի պաշտպանել այս մարզաշապիկը աշխարհի ցանկացաշծ երկրում: Ես սովորեցի սիրել այն ձեր սիրո և նվիրվածության շնորհիվ: Եվ կսիրեմ այն հավերժ: Շնորհակալ եմ կնոջս՝ Պաուլային, այն ընտանիքի համար, որ ստեղծել ենք, շնորհակալություն եմ հայտնում հորս, ով այժմ Արգենտինայում է, շնորհակալ եմ մորս, ով հիմա երկնքում է և շատ երջանիկ ինձ համար: Շնորհակալություն Մորատտի ընտանիքին բոլոր այս տարիների համար: Շնորհակալություն նախագահ Թոհիրին, որ ինձ հնարավորություն ընձեռեց շարունակել մնալ այս ընտանիքում, դա իմ երազանքն էր: Շնորհակալ եմ թիմի բոլոր խաղընկերներիս, նրանք ֆանտաստիկ են: Բոլորին, ովքեր իմ կողքին էին՝ ցուցաբերել հարգանք և մեծ սեր: Ավարտվում է որպես ֆուտբոլիստ,  բայց շարունակում է մնալ որպես մարդ՝ հիանալի կարիերայով: Այժմ ես ինչ-որ այլ բան պետք է անեմ, չգիտեմ, դա լավ կանեմ, թե վատ, բայց մի բան հաստատ է՝ միշտ կպաշտպանեմ Ինտերը, այնպես, ինչպես խաղադաշտում էի անում'':

Զանետտին շնորհակալություն հայտնեց նաև Միլիտոյին, Սամուելին, Կամբիասսոյին և Կաստելացցիին, ովքեր մրցաշրջանից հետո կլքեն Ինտերը:

 

Մթնոլորտը տրիբունայից

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 1178 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 tiko11   (11.05.2014 23:13) [Материал]
Huzich er shat(( Zanettin lavaguyn CAPITANON Ashxarhum

4 Gago111   (11.05.2014 22:50) [Материал]
130 75 77 75 98

3 TELMANINTER   (11.05.2014 22:43) [Материал]
Zanetti pliz ne uxadi

2 ashxen91   (11.05.2014 17:40) [Материал]
Forza Il Capitanoooo 75 75

1 ashxen91   (11.05.2014 17:39) [Материал]
4 4 Shat lav ein kazmakerpel apren!!!!!!!!!

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz