Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 1 » Տրանսֆերային պատուհանը փակված է
15:04
Տրանսֆերային պատուհանը փակված է

Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է հաշված ժամեր: Իսկ Գուարինի, Ռիկի ԱԼվարեսի և մյուսների ապագան դեռ հարցականի տակ է, բացի այդ ԶԼՄ-ները գրում են Տոհիրի անակնկալի մասին:

*նշված ժամերը Իտալիայի ժամով է

 

21:36 Ինտերը բացասական պատասխան է տվել Մադրիդի Ռեալին Ֆրեդի Գուարինի վարձակալության առաջակին: Կոլումբիացին կարող է լքել Ինտերը միայն ամբոջական տրանսֆերով, ոչ պակաս, քան 15 միլլիոն եվրո գումարով:

21:35 Ջիակոմո Բոնավենտուրան ամենայն հավանականությամբ կդառնա Միլանի նոր խաացողը: Ըստ Ջանլուկա Դի Մարցոյին ռոսսոներին Ատալանտայից կգնի ֆուտբոլիստին 7 միլլիոն եվրոյով:

21:13 Միլանյան Դերբի Բոնավենտուրայի համար: Գալիանին նույնպես ցանկանում է իր թիմում տեսնել Ատալանտայի կիսապաշտպանին

20:50 Ռեալ Մադրիդը ցնականում է վարձակալել Գուարինին 3մլն եվրոյով, Անչելոտին տվել է իր համաձայությունը, Ինտերը այժմ կարող է զբաղվել Բոնավենտուրայի գործարքով

20:45 Sky Sport-ի հաղորդմամբ, Ինտերը կփորձի արագորեն ավարտին հասցնել Գուարինի գործարքը Բոնավենտուրային ձեռք բերելու նպատակով

20:25 Բորնին մոտակա ժամերում կդառնա ՔՊՌ-ի ֆուտբոլիստ

20:20 Պաշտոնական. Բեսսան տեղափոխվեց Բոլոնիա, վարձավճար գնման իրավունքով

20:15 Պաշտոնական. Ալվարեսը տեղափոխվեց Սանդերլենդ, վարձավճար

19:50 Ռոլանդոն չի տեղափոխվի Ինտեր

19:38 Վալենսիան և Ինտերը համաձայնության են եկել Գուարինի տրանսֆերի շուրջ, այս պահին Ինտերը փորձում է հասկանալ կարող է արդյոք ձեռք բերել Ատալանտայի կիսապաշտպանին:

19:13 Բոնավենտուրան կտեղափոխվի Ինտեր, եթե Գուարինին հաջողվի վաճառել

18:56 Սաֆիր Թայդերը տեղափոխվեց Սասսուոլո վարձավճար գնման իրավունքով

18:15 5 ժամ է մնացել տրանսֆերային պատուհանի ավարտին, իսկ Ինտերը և Վալենսիան չեն կարողանում համաձայնության գալ: Ներաձուրրիները փորձել են բարձրացնել վարձավճարի գինը, սակայն իսպանացիների հետ չկարողացան համաձայնվել: Ինչպես տեղեկացնում է Sky-ի թղթակից Լուկա Մարկետին, ֆուտբոլիստը ամենայ հավանականությամբ չի տեղափոխվի Վալենսիա

17:50 Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ Գուարինի գործարքը դեռ առաջխաղացում չունի, իսկ Բոնավենտուրայի տրանսֆերը քիչ հավանական է

17:21 Պաշտոնական. Լուկա Կաստելացին տեղափոխվեց Տորինո

17:20 Ֆրադի Գուարինի գործակալը գտնվում է Ինտերի գրասենյակում և մոտակա ժամերում կհայտարարվի Գուարինի տրանսֆերը: Իսպանացիները առաջվա պես ցանկանում են ոչ պարտադիր գնման իրավունք:

16:55 Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիվերպուլը 12մլն եվրոյի դիմաց վաճառել է Բորնիին ՔՊՌ: Այժմ պետք է հասկանալ, արդյոք ֆուտբոլիստը ընդունել է տրանսֆերը:

16:42 Չնայած վերջին ժամերի լուրերին, Զդրավկո Կուզմանովիչը չի տեղափոխվի Վալենսիա Գուարինի փոխարեն: FcInterNews.it տեղեկացնում է, որ բանակցություններ սկսելու համար ժամանակը չի հերիքի

16:40 Նաև Sportmediaset-ը տեղեկացնում է, որ Ինտերի և Վալենսիայի միջև գործարքը տեղի չի ունենա

16:25 Ինտերը ներկա պահին կարծես թե կմերժի Վալենսիայի առաջարկը Ֆրեդի Գուարինի տրանսֆերի համար:

16:24 Սասսուոլոյի սպորտային տնօրեն Ներեո Բոանտոն հաստատել է, որ Սաֆիր Թայդերը կտեղափոխվի Սասսուոլո

16:22 Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն, եթե Վալենդիան կարողանա ետ բերել Մանչեսթեր Սիթիից Նեգրեդոին, որը կարժենա իսպանական թիմի համար 30մլն եվրո, ապա նրանք կհրաժարվեն Գուարինի մտքից

15:46 Վիդ Բելեչի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը վարձավճարով կտեղափոխվի Կոյնասպոր

15:45 Լավեցցի և Կամպանյարոի գործակալը, հաստատել է, որ երկու ֆուտբոլիստները մնում են իրենց ներկայիս ակումբներում: "Լավեցցիի համար բանակցություններ չեն եղել և նրան ձեռք բերելու համար պետք է բանակցլ ՊՍԺ-ի ղեկավարների հետ" - ասել է Մացցոնին

15:25 Սաթեմփթոնը պաշտոնական հայտարարեց, որ Սաֆիր Թայդերի անվճար վարձավճարը 9մլն եվրոյով գնման իրավունքով չեղյալ է համարվել: Ֆուտբոլիստը նույն պայմանով պետք է տեղափոխվի Սասսուոլո, նաև այս որոշումը ոչ մի ազդեցություն չի ունենա Օսվալդոյի վարձավճարի վրա

15:10 FcInterNews.it տեղեկացնում է, որ Իբրահիմա Մբայեն 99% կմնա Ինտերում: ԱՆդերլեխտի տարբերակը շատ քիչ հավանական է, իսկ Պարմայի և Ատալանտայի տարբերակները բացառվում են:

14:49 Բանակցությունները Ինտերի և Վալենսիայի միջև շարունակվում են: Կողմերը չեն կարում հայտարարի գալ վարձավճարի գնի համար:

14:47 FcInterNews.it տեղեկացնում է, որ Ատալանտան ցանկանում է 8մլն եվրո ստանալ Բոնավենտուրայի տրանսֆերից կանխիկ և ոչ մի այլ խաղացող գումարի դիմաց

14:43 Ատալանտան պատրաստ է հանդիպել Վերոնայի ներկայացուցիչների հետ Բոնավենտուրայի տրանսֆերի համար, հաշվի առնելով այն փաստը, որ Ինտերը ոչ մի առաջարկ չի արել:

14:35 Ինչպես տեղեկացնում է փորձագետ Ալֆրեդո Պեդուլան, Ինտերի և Վալենսիայի միջև բանակցությունները կանգնել են, քանի որ Ինտերը չի կարող իրեն թույլ տալ Բոնավենտուրային առաջարկ անել:

14:32 Calciomercato.com կապնվել է Գուարինի գործակալի հետո, ով հաստատել է, որ բանակցություններ են վարում Վալենսիայի հետ

14:22 "Այս պահին ոչ մի նորություն չկա" - ասել է Բոնեվենտուրայի գործակալը

13:28 Ինչպես տեղեկացնում է փորձագետ Ջանլուկա դի Մարցիոն, որ բանակցությունները Վալենսիայի հետ շարունակվում են և Ֆրեդի Գուարինը մոտակա 30 րոպեներում կտեղափոխվի Վալենսիա:

13:26 Ռոլանդոյի գործակալը հավաստիացնում է, որ իր հաճախորդը չի վերադառնա Իտալիա

12:55 Տրանսֆերային հնարավոր գնումների ցուցակից կարելի է հանել Ջոնատան Բիաբիանիի անունը: Ֆրանսիացուն փոխանակել են Զակարդոյի հետ:

12:31 Ինչպես տեղեկացնում է FcInterNews.it, Ինտերը կարող է ընդունել Վալենսիայի առաջարկը Ֆեդի Գուարինի տրանսֆերի համար: Իսպանացիները չեն ցանկանում պարտադիր գնման իրավունքն վարձավճար 2մլն եվրո + գնման իրավունք 14մլն եվրո: Ներաձուրրիների ղեկավարները մոտ ժամերում կարող են ընդունել առաջարկը:

12:23 Ինչպես տեղեկացնում է FcInterNews.it, Ռոլանդոյի Ինտեր վերադառնալու հնարավորությունները շատ քիչ են:

11:58 Գուարինի տրանսֆերը Վալենսիա կայանալու համար պետք է ակումբի սեփականատեր Պետեր Լիմայի համաձայնությունը: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ինդոնեզացի մեծահարուստը բանակցությունների ընթացքում կորոշի համաձայնվել տրանսֆերին թե ոչ:

11:51 Գուարինը պետք է ընտրի Զենիթի և Վալենսիայի միջև, կամ մնա Ինտերում, սակայն նա չի մտնում Մացցարիի ծրագրերի մեջ: Նրա երազանքը Յուվենտուսից առաջարկ ստանալն է, երազ, որը կմնա այդպես էլ կմնա, քանի որ Յուվենտուսի ներկայացուցիչները տեղեկացրել են FcInterNews.it-ին, որ չի լինի ոչ մի բանակցություն երկու ակումբների միջև Գուարինի տրանսֆերի համար:

11:50 Ինչ վերաբերվում է 1991թ. ծնված Ֆաբիո Բորինիին, ապա Լիվերպուլի հարձակվողին հեշտ չի լինի, սակայն հնարավոր է Աուզիլիոյի օգնությամբ հասնել արդյունքի: FcInterNews.it-ը կապնվել է Պարմայի և Ռոմայի նախկին ֆուտբոլիստին շրջապատող անձանց և այս պահին ոչ մի նորություն չկա, սակայն ամեն ինչ կարող է պատահել

 

11:45 Բազելլի գործակալը հաստատեց, որ իր հաճախորդը կապ չի ունեցել Ինտերի հետ: Նաև ասել է, որ Ատալանտայի գրասենյակից է գալիս և ոչ մի կապ և բանակցություններ չկան կիսապաշտպանի համար:


11:20 "Ես երբեք չեմ խոսել Ինտերի հետ խաղացողի հետ կապված" - ասում է գործակալ Ջուզեպպե Ռիզոն, Դանեիելե Բազելիի մասին, ով ԶԼՄ-ների տեղեկություններով պետք է փոխարինի Գուարինին Ինտերում:

11:10 "Մբայեն Պարմայո՞ւմ: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել: Անդերլեխտը ինֆորմացիա է խնդրել Իբհրահիմի մասին, սակայն դրանով ամեն ինչ վերջացավ: Որտե՞ղ նա կարող է տեղափոխվել: Տվյալ պահին ոչինչ չգիտեմ: Ատալանտա տեղափխովելուն, որպես Բոնեվենտուրայի տրանսֆերի մի մա՞ս: Այս պահին նա մնում է Ինտերում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել վերջին րոպեներին:" - ասում է ոֆուտբոլիստի գործակալ Բեպե Ակարդին

10:58 Fc Inter News-ը տեղեկացնում է, որ Ինտերը շարունակում է հետևել Լավեցցիին և հնարավոր է վերջին առաջարկը անի ֆրանսիական ակումբին: Բարձր աշխատավարձը և տրանսֆերային գինը շատ բարձր է Ինտերի համար, սակայն Գուարինի վաճառքից Ինտերը կփորձի ձեռք բերել Պոչոյին:

10:55 Ինչպես հայտնի է դարձել Fc Inter News-ին երկու տարբերակ կա Գուարինի տրանսֆերը Վալենսիա: Առաջինը` վարձավճար գնման իրավունքով և ներաձուրիները կներառեն պարտադիր գնման կետը մոտ 14մլն եվրո: Երկորդը` ֆուտբոլիստի աշխատավարձը ակումբները կվճարեն միասին:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1128 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Saqo_Interista   (02.09.2014 01:42) [Материал]
Իտալական «Միլանը» պայմանագիր է կնքել «Ատալանտայի» 25-ամյա կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի հետ:

3 Gago111   (01.09.2014 23:35) [Материал]
130 115 115 115

0
2 tiko11   (01.09.2014 18:13) [Материал]
djvar erkus irar het mi hat transfer yndamen kanen meronq

1 Tigran   (01.09.2014 16:27) [Материал]
asum en Guariny gnuma, u chgitem inchqanova chisht Morattina sela Tohirin poxerov balance stexcelov chi verjanum amen inch nver ara fanerin, La Republican gruma vor LAvezzi u Borini shat hnaravora mianan Interin, tesnenq

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz