Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 19 » Տրանսֆերային նորություններ
23:33
Տրանսֆերային նորություններ

Ներկայացնում ենք իտալական հեղինակավոր պարբերականների վերջին տրանսֆերային նորությունները՝ Ինտերի հետ կապված:

Պրեմիեր Լիգայից Ինտերը կարող է առնվազն ևս մեկ ձեռքբերում ունենալ: Այս մասին հաղորդում է  Sky Sport 24-ը, Վիդիչից հետո հաջորդ տրանսֆերը շատ մոտ է: Ամենահավանական թեկնածուների անուններն արդեն երեքն են՝ Բակարի Սանյա՝ Արսենալից, Պատրիկ Եվրա՝ Մանչեստր Յունայթեդից, և Օբի Միկել՝ Չելսիից:

Բոլորն էլ փորձառու և բարձրակարգ խաղացողներ են, հատկապես Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձով, որը շատ սիրված է Էրիկ Թոհիրի Ինդոնեզիայում:

Օբի միկելի համար Ներաձուրրիների ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ սկսել շատ մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, միլանցիները պատրաստ են 26-ամյա նիգերիացի հենակետային կիսապաշտպանի համար վճարել 15մլ եվրո:

Ինտերի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ֆրանկֆուտրտի Անյտրախտի աջ պաշտպան Սեբաստիան Յունգը: Ինտերը սկսել է հետաքրքրվել 23-ամյա գերմանացու ծառայություններով, և կսկսի նրա հետ բանակցությունները այն դեպքում, եթե Բակարի Սանյան որոշի երկարաձգել պայմանագիրը Արսենալի հետ:

Յունգի պայմանագիրը Այնտրախտի հետ ավարտվում է 2015թ.:Ընթացիկ Գերմանիայի առաջնությունում պաշտպանը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում կատարել է 6 գոլային փոխանցում:

Հարձակման գծում ամենաթեժը քննարկվում են Ֆերնանդո Տորեսսի և Չիչարիտոյի թեկնածությունները, սակայն իրական հավակնորդը, որի ուղղությամբ աշխատում է Ինտերը դա Ռեալի երիտասարդ հարձակվող Մորատան է, իսկ առաջին երկուսը միայն պլան Բ են: Ինտերը փորձում է համոզել Ռեալին, սակայն մեծ է Յուվենտուսի և Միլանի կողմից մրցակցությունը:

Աղբյուր՝ Sky, Tuttosport, GdS
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1157 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Don   (20.03.2014 21:29) [Материал]
Mer haykakan terter@ grel en esor ,vor Chichariton arden paymanavorvela Interi het

1 tiko11   (20.03.2014 02:51) [Материал]
Obi Mikelin cambiassoin poxarinox en berum. lav teknacuner en ujexacumner en sranq bardzrakarg en chnayac mi qich mec en tariqov. hima akrevor amen gnov top 3 mtnelna heto nor mnacacy klini.. aysinqn ekamutner klnen voronq el tuyl ktan aveli shat poxer caxsel

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz