Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 6 » Տրանսֆերային լուրեր Ինտերի շուրջ
21:23
Տրանսֆերային լուրեր Ինտերի շուրջ

Տոտենհեմի արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելայի գործակալը ժամանել է Իտալիա: Սպասվում է, որ առաջիկա օրերին նա կհանդիպի Ինտերի ղեկավարներին և բանակցություններ կվարի: (Tuttomercatoweb.com)

Սասուոլոն մտադիր է խլել Վեստ Հեմից ալժիրցի հարձակվող Իսահակ Բելֆոդիլին` վճարելով 3 մլն եվրո Ինտերին պատկանող խաղացողի իրավունքների մի մասի համար:(Sky Sport Italia)

Ինտերը մերժել է Լոնդոնի Չելսիի առաջարկը Գուարինի տրանսֆերի համար, որը կազմում եմ 13 մլն եվրո: Միլանյան ակումբը մտադիր է խաղացողի վաճառքից ստանալ նվազագույնը15 մլն եվրո:(Football-italia.net)

Չելսիի ֆուտբոլիստ Խուան Մատայի հայրը, ով նաև նրա գործակալն է, խաղացողի ծառայություններն է առաջարկել 4 ակումբների` Ռեալին, Բարսելոնային, Ինտերին և Նապոլիին:(Times)

Ինտերը ցանկանում է ձեռք բերել Ռեալի եզրային հարձակվող Խեսե Ռոդրիգեսին և պատրաստ է պայքարել նրա համար շատ գերակումբների հետ:(AS)
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 985 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (08.01.2014 02:10) [Материал]
mersi duqel operativ aktiv exeq))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz