Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 1 » Տոհիր.Հույս ունենք, որ կատարել ենք լավագույնը թիմի ամրապնդման համար
17:04
Տոհիր.Հույս ունենք, որ կատարել ենք լավագույնը թիմի ամրապնդման համար

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը մի քանի րոպե առաջ հարցազրույց է տվել լրագրողներին Armani Hotel-ի հարևանությամբ:

Շնորհավորում ենք Էրնանեսի ստորագրմամբ.«Շնորհակալություն: Նախևառաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լոտիտոյին, ով թույլ տվեց, որ դա տեղի ունենա: Ես գտնում եմ, որ Էրնանեսը և Դ՛Ամբրոզիոն կարևոր խաղացողներ են կդառնան թիմի համար: Ես նաև կարծում եմ, որ կարևոր է շնորհակալություն հայտնել այն խաղացողներին, որոնք վարձակալությամբ հեռացան, որպեսզի ավելի շատ խաղան: Նրանք մի գեղեցիկ օր կվերադառնան և հնարավոր է՝ արդեն 6 ամսից»:

Դուք ակտիվորեն աշխատում էիք բանկերի և Լոտիտոյի հետ.«Դա հետաքրքիր էր, և ճիշտ է. մենք շատ աշխատեցինք: Որոշումն ունդունվել է համատեղ հստակ քաղաքականության և ակումբի մարկետինգի ու ֆինանսների համաձայն»:

Դուք գոհ ե՞ք Ձեր առաջին տանսֆերային ձեռքբերումներից.«Այո, ես կարծում եմ, որ ամեն ինչ բարեհաջող ստացվեց: Սակայն, սա ֆուտբոլ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր խաղացողները կտան ցանկալի արդյունք: Հասկանալի է, որ մենք հույս ունենք, որ կատարել ենք լավագույն ներդրումները թիմի ամրապնդման համար»:

Աղբյուր՝ FcInterNews 
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1027 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Artur   (01.02.2014 17:35) [Материал]
վերջին 4 տարում ամենաթանկարժեք ձեռքբերումնա 101

2 Artur   (01.02.2014 17:34) [Материал]
Նանին ոնցոր վնասվածքա ստացել :)

1 tiko11   (01.02.2014 17:12) [Материал]
kareli er Naniin el berel kam quaralerain juveic.. bayc de eli goh enq Hernanesi hamar )))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz