Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 8 » Ստրամաչչիոնիի մամլո-ասուլիսը Պարտիզանի դեմ խաղից առաջ
04:38
Ստրամաչչիոնիի մամլո-ասուլիսը Պարտիզանի դեմ խաղից առաջ

Մի կողմ դնել առաջնությունում Յուվենտուսի դեմ հաղթանակը և կենտրոնանալ Եվրոպա Լիգայի Պարտիզանի դեմ խաղի վրա: Ինտերը այս պահին մտածում է միայն վաղվա խաղի մասին, հայտարարել է Ստրամաչչիոնին, այսօր խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսի ժամանակ.

''Մենք գլուծներս չենք կորցրել Բիանկոներիի դեմ հաղթանակից հետո: Իհարկե, շաբաթ օրվա հաղթանակը մեզ վստահություն է տվել: Դա կարևոր փորձություն էր իմ թիմի համար, բայց ես նշել եմ խաղից առաջ և հիմա ել նույն կարծիքին եմ, որ մենք դեռևս 11 խաղ ենք անցկացրել և մեզ համար մեկ երկու վատ արդյունքը բավական եղավ, որպիսի կարողանանք ետ բերել մեր նախկին խաղը: Այնպես որ, մենք ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, քանի որ առայժմ մենք ոչինչ չենք արել: Այժմ մենք մտածում են Եվրոպա Լիգայում մեր խմբում առաջընթացի մասին'':

''Ինտերը պետք է սովորի արժանիորեն հաղթել'', - ասել է Յուվենտուսի մարզչի օգնական Անջելո Ալեսսիոն:

''Ինտերի պատասխանն այն էր, որ մենք ավելի քիչ խոսեցինք այդ հանդիպման մասին խաղից հետո: Ալեսսիոն կարող է ասել այն, ինչ ցանկանում է, իսկ ես այժմ ցանկանում եմ, որ Ներաձուրրին մտածի միայն Պարտիզանի դեմ խաղի մասին: Կարծում եմ, որ մեր փոքրիկ գաղտնիքը, որ մինչ այսօր մեզ հետ է, այն է, որ մենք յուրաքանչյուր խաղին պատրաստվում ենք մեծ պատասխանատվությամբ: Ես չեմ ցանկանում խոսել անցյալի մասին, այս պահին միայն Պարտիզանի մասին ենք մտածում'':

''Վաղվա խաղը շատ կարևոր է, քանի որ դրական արդյունքի դեպքում մենք կկարողանանք հանգիստ նախապատրաստվել մյուս երկուսին: Իհարկե այս պահին, ինչպես թվերն են ցույց տալիս, մենք այնքան էլ լավ դրության մեջ չենք, մենք 12 խաղացող ունենք, որոնք անհասանելի են` 9ը վնասվաքծ ունեն և 3ը հայտավորված չեն Եվրոպա Լիգայի համար: Վաղը Ինտերը պետք է իր բնավորությունը ցույց տա խաղադաշտում: Արդյոք Լիվայան կլինի՞ մեկնարկում: Նա Ինտերի երիտասարդ ծրագրի մի մասն է, որին հավատում է թիմը: Մենք որոշեցինք Մարկոյին չուղարկել վարձավճարով, քանի որ ցանկանում էինք նրան օգտագործել նրան Եվրոպա Լիգայում: Անկեղծ ասած, ես չէի կարծում, որ նա այսքան լավ կդրսևորի իրեն: Ես 4 հարձակվող ունեմ և չեմ կարող բոլորին միանգամից դուրս բերել խաղադաշտ, նրանցից ինչ որ մեկը կհանգստանա, քանի որ շաբաթ օրվա խաղը շատ ուժեր խլեց մեզանից: Զանետտին 3 պաշտպանով մարտավարությունո՞ւմ: Նա եզրային խաղցող է, ով կարող է խաղալ և հետ քաշված և ավելի առաջ, ինչպես աջ եզրում, այնպես էլ ձախ: Բայց ամեն ինչ կախված է իրավիճակից'':

''Իհարկե, առանց մանրամասների, ասեմ, որ մենք ստիպված կլինենք որոշ փոփոխություններ մտցնել մարտավարության մեջ: Թիմի 6 պաշտպաններից միայն 2 են այս պահին մեզ հետ, նաև Կոուտինյոյի և Սնեյդերի վնասվածքները, իսկ Ալավրեսը չի կարող մասնակցել: Մենք 19 խաղացողներ ունեինք և ես ստիպված էի հայտավորել Պասային: Թվաքանակի առումով մենք ծայրահեղ վիճակում ենք: Չեմ կարծում, թե վնասվածք ստացած խաղացողներից որևէ մեկը հասանելի կլինի շաբաթ օրվա համար, բացի Ալվարեսից, այնպես որ այս նույն իրավիճակը կլինի նաև Բերգամոյում'':

Մրցակցի մասին.

''Կարծում եմ, Պարտիզանը յուրաքանչյուր անցկացրած խաղից հետո ավելի է աճում: Միլանում նրանք խաղացին հիանալի առաջին խաղակես և մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին: Իսկ տանը նրանք միշտ հաղթում են և իրենց լավագույն ելույթներն են ցուցադրում: Վաղը, իրենց երկրպագուների աջակցությամբ, նրանք կանեն հնարավոր ամեն ինչ Ինտերի կյանքը դժվարեցնելու համար: Իսկ մենք կփորձեն չկրկնել այն սխալները, որոնք եղան առաջին խաղում: Միասնին նրանք շատ լավ թիմ են, հետաքրքիր խաղացողներով, ինչպիսին Մարկովիչն է, և ոչ միայն նա: Հուսով ենք, որ նրանք վաղը չեն փայլի'':

Յուվենտուսի դեմ հաղթանակը մարզչին մեծ գովեստների արժանացրեց.

''Այս պահին բոլոր մտքերը միայն Պարտիզանի մասին են: Ես պարզապես այսպիսինն եմ: Ես կենտրոնացած եմ միայն վաղվա հանդիպման վրա: Մեր մրցակիցը արժանի է մեծ հարգանքի և ես պետք է ապահովեմ թիմի ճիշտ տրամադրվածությունը այս խաղին: Հաղթանակի համար հաճոյախոսությունները ինձ համար չեն, այլ Ինտերի` թիմի, խաղացողների, ամբողջ անձնակազմի, ովքեր կանգնած են թիմի թիկունքին, պրոֆեսոր Ռապետտիի, ով թիմին ֆիզիկապես մարզում է յուրաքանչյուր խաղից առաջ: Հաճոյախոսությունները բոլոր նրանց համար են: ես նախընտրում եմ դրնաք ստանալ հունիսի 30-ին: Այժմ մենք պատրաստվում ենք արդյունքի հասնել Պարտիզանի դեմ մի մարզադաշտում,  որին ես ծանոթ եմ դեռ երիտասարդական ակադեմիայի մարզման տարիներից, այն իսկական գժանոց կլինի: Մենք հարգում ենք Եվրոպա Լիգան, և որպես թիմ, որը հաղթել է Չեմպիանների Լիգան, մենք այն կընդունենք այնպես, կարծես թե դա նույն մրցաշարը լինի: մենք միշտ ծարավ ենք հաղթանակի: Մենք հաղթական ուղղու վրա ենք և կփորձենք պահպանել այն'':

inter.it


Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 986 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/25
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (08.11.2012 22:07) [Материал]
Stram jan du voch mekin mi lsi, qo gorcn ara,,hima amenadjvarna, vor etqan vnasvacqnerov karoxananq haxtenq,,

2 Hako   (08.11.2012 17:36) [Материал]
senc chi lini MM petqa mtaci pahestayinnerin shatacnelu masin,, teche tak ktanq

1 tiko11   (08.11.2012 17:08) [Материал]
iroq vor shat vnasvacqner kan u es xax@ piti nenc xaxan vor vnasvacqner chlini u ardyunqi hasnen.. juvei dem xax@ arden piti morananq araj nayenq. es xax@ kxaxan 4-4-2 indz tvuma

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz