Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 3 » Ստրամաչչիոնի ''Մենք գնում ենք հաղթելու''
01:15
Ստրամաչչիոնի ''Մենք գնում ենք հաղթելու''

Այս տարի մարտի 25-ին, երբ Յուվեն հյուրընկալում էր Ինտերին, Անդրեա Ստրամաչչիոնին զբաղված էր Պրիմավերոյի գլխավորությամբ NextGen-ը հաղթելով: Իսկ արդեն վաղը նա կգլխավորի Ինտերը ''Յուվենտուս'' մարզադաշտում.

''Սա ընդհամենը 11-րդ հանդիպումն է առաջնությունում,և ես արդեն ասել եմ, որ մենք պետք է դա հաշվի առնենք, անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցվի վաղը, սա դեռ 11-րդն է, և Ինտերը դեռ պետք է 20, 30, հուսով եմ նաև 40 հանդիպում անցկացնի, ներառյալ Եվրոպա Լիգայի խաղերը: Սա, իհարկե, կարևոր հանդիպում է, սակայն այն որոշիչ չէ մեր մրցաշրջանի համար: Կարծում եմ, որ վաղվա արդյունքը կազդի միայն լրատվամիջոցների վրա: Դուք կարող եք լավ արդյունք ստանալ, բայց հետագայում փչացնել այն, և կարող է վատ արդյունք ստանաս, որը չի ազդի մրցաշրջանի ելքի վրա'':

Այնուհետև Ստրամաչչիոնին խոսեց այն մասին, թե ինչպես է Ինտերը պատրաստվում Բիանկոներրիի հետ խաղին.

''Մենք լավ աշխատում ենք, մենք հիանալի հոգեբանական վիճակում ենք, որը մեզ թույլ տվեց այսպիսի արդյունքների հասնել մինչ այսօր: Դրանք մեզ ինքնավստահություն և մեր ուժերի հանդեպ հավատ են ներշնչել: Մենք լավ մարզավիճակում ենք և ունենք ամեն ինչ մրցակցելու համար: Ես ակնկալում եմ բարձրորակ ֆուտբոլային խաղ երկու կողմերի միջև, որոնք մրցաշարային աղյուսակի առջևից են ընթանում: Նրանց համար սա շանս է, շարունակել իրենց շարքը, իսկ մեզ համար սա հնարավորություն է տեսնել, թե որքան հեռու ենք  մենք հասել վերջին մի քանի ամիսների ընթացքում'':

Ստրամաչչիոնին անդրդվելի է, նա չի պատրաստվում ընդունել ոչ ոքին մինչև խաղի մեկնարկը.

''Ես անկեղծ եմ ասում, քանի որ մենք Ինտերն ենք և դա այն է, ինչին ես հավատում եմ: Կարճ ժամանակահատված է, ինչ ես գլխավորում եմ թիմը, և այդ ընթացքում ոչ մի անգամ խաղին գնալիս չեմ մտածել ոչնչի մասին, բացի հաղթանակից: Պետք է նշել, որ մենք ուժեղ թիմի դեմ ենք խաղալու, Իտալիայի չեմպիոնի'':

''Նա նրանց 10 մեկնարկային խաղացողներից լավագույնն է'', - ասել է Ստրաման, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա կունենա խաղացող, ով կփակի Անդրեա Պիրլոյին, - ''Նա Յուվեի և ազգային հավաքականի փյելմեյքերն է: Կարծում է արժե ուշադրություն դարձնել նրա վրա, ավելի դժվարացնել նրա` խաղի տեմպի մեջ մտնելը'':

Ինչ-որ մեկը փորձեց Ստրամաչչիոնիին պատմել, որ Մոուրինյոն սովորություն ուներ մեծ խաղերից  առաջ ասուլիսին ասել իր մեկնարկային կազմը: Ներաձուրրիի մարզիչը ձեռքը դրեց ճակատին և ասաց.

''Ես իսկապես դեռ չեմ որոշել, ահա ևս մեկ օրինակ, իմ և Ժոզեի միջև մեծ տարբերության մասին'':

inter.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1137 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (03.11.2012 16:16) [Материал]
de xaxic araj misht hamest harcazruycnera talis, xaxic heto vor barehajox avartvi, ay ytex kasi ^_^

2 Hako   (03.11.2012 15:06) [Материал]
Straman iran straxovkaya anum xaxic araj, ham el es ira asacneri het es hamadzayn em karas Juvein kres sienayin xosqi 2 angam krves u takmej lini sax,, kam el lrves, u hajord xax@ juven krvi mihat mijak timi u havasar lini kreluv

1 tiko11   (03.11.2012 01:32) [Материал]
mi komic hamadzayn em mi komic che.. vortev senc xaxerum en vstahutyun dzerq berum u senc xaxerov en champion darnum u es haxtanak@ mez petqa amen gnov u aveli shat qan juvein.. menak haxtanaka mez petq

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz