Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 12 » Ստրամաչչիոնի ''Ես տեսա թիմային սխալներ, ոչ թե անհատական''
04:10 Ստրամաչչիոնի ''Ես տեսա թիմային սխալներ, ոչ թե անհատական'' | ![]() ![]() ''Մեզ մոտ պաշտպանությունում որոշ անփութություն կար, բայց Ինտերը միշտ վտանգավոր էր գրոհներում: Այս պարտության պատճառն այն չէ, որ մենք կորցրել ենք էնտուզիազմը: Հենց սկզբից մենք թանկ վճարեցինք, երբ հսկողությունից դուրս մնացած Բոնավենտուրան գրավեց դարպասը: Ցավոք, մեր ամենալավ խաղի ժամանակ նրանք երկրորդ գոլը խփեցին: Եթե երրորդը բաց չթողնեինք, ապա կարող էինք փրկել խաղը: Շնորհավորում եմ Ատալանտային'': Ստրամաչչիոնիին խնդրեցին մեկնաբանել Ինտերի դարպասին նշանակված 11-մետրանոցը. ''Մրցավարը նշանակեց 11 մետրանոց, նա մոտ էր կանգնած և տեսավ... ես չեմ մեկնաբանել Թուրինի մրցավարությունը, և չեմ պատարստվում դա անել հիմա... Ամեն դեպքում, մենք գիտեինք, որ շատ դժվար խաղ է լինելու, շնորհավորում ենք Ատալանտային, սակայն իմ Ինտերը պարտության արժանի չէր: Ամեն դեպքում մենք հարգում ենք խաղի հաշիվը: Ես տեսա, որ Ինտերը մեծ ուժ ունի պայքարելու համար և ցանկություն` խաղալ և հաղթել: Առաջին երկու գոլերը անփութության արդյունք էին: Ես չեմ կարծում, որ Ինտերը տուժեց Ատալանտայից, մի փոքր հաջողության դեպքում հաշիվն այլ կլիներ: Անհատական սխալնե՞րը: Ես տեսա իմ թիմի սխալները, այլ ոչ թե անհատական'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 10 | ||||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |