Գլխավոր էջ » 2012  Նոյեմբեր  5 » Sky. Պաուլինյոյի գործակալը ժամանել է Միլան
 
  
 
 
 
| 03:49 Sky. Պաուլինյոյի գործակալը ժամանել է Միլան |   Ինտերի համար առաջին տրանսֆերային նպատակը այս ձմեռային տրանսֆերային պատուհանի համար, անկասկած, հանդիսանում է Կորինտիանսի բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն, ում Անդրեա Ստրամաչչիոնին ցանկանում է ձեռք բերել մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է Sky-ի վերլուծաբան Ջանլուկա Դի Մարցոն, այսօր ժամեր առաջ Պաուլինյոյի գործակալ Բերնանդոն ժամանել է Իտալիա: Նույն գործակալը Միլանում եղել է նաև ամռանը, և այժմ, կարծես թե, նրա հաճախորդի Ինտեր տեղափոխվելը կարող է շատ արագ իրականացվել: Կորինտիանսի նախագահ Գոբբին բազմիցս նշել է, որ մտադրություն չունի վաճառել Պաուլինյոյին, սակայն իրականում գործընթացն ավելի է արագանում և շուտով կարող է տեղի ունենալ: ''Մոտակա մի քանի ժամը, հնարավոր է նաև վաղը, Ինտերի ղեկավարության հետ հանդիպումը տեղի կունենա: Մենք կտեսնենք, արդյո՞ք այս հանդիպումը ավարտին կհասցնի Պաուլինյոյի գործարքը'' , - գրում է Դի Մարցոն: fedenerazzurra.com | 
|  | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
| FcInter.am Մրցաշարեր Նորություններ Պատմություն FcInter.am 
 
  Piazzale Angelo Moratti, 20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||
 
  
  0
0




