Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 7 » Սիլվեստրե ''Միշտ պատրաստ եմ, երբ Ինտերն իմ կարիքն ունի''
00:26
Սիլվեստրե ''Միշտ պատրաստ եմ, երբ Ինտերն իմ կարիքն ունի''

Մատիաս Սիլվեստրեն այն խաղացողն էր, ում ընտրել էր Անդրեա Ստրամաչչիոնին Եվրոպա Լիգայի խմբային փուլի Պարտիզան - Ինտերի հանդիպումից առաջ կայացած մամլո-ասուլիսին ներկա գտնվելու համար.

''Ինչպես տեսանք առաջին խաղում, մենք գործ ունենք տեխնիկապես լավ պատրաստված, երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներով թիմի հետ: Ճիշտ չի լինի առանձնացնել մեկ ֆուտբոլիստի, մենք պետք է հավասարակշռված լինենք և փորձենք խանգարել նրանց ցույց տալ իրենց խաղը'':

Սիլվեստրեին հարցրեցին, թե արդյո՞ք նա սպասում էր, որ իր համար Ինտերում այսքան դժվար կլինի.

''Ես գիտեմ, որ ես միացել եմ մեծագույն թիմի, որտեղ մեծ է մրցակցությունը խաղադաշտում տեղի համար: Ես պատասխանեցի, երբ ինձ հարցրեցին և ես փորձում եմ առավելագույնս օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որ ինձ տրվում է: Ես միշտ անկեղծ հարաբերությունների մեջ եմ եղել մարզչի հետ և ես կտամ ամեն ինչ, ինչ կարող եմ'':

''Հեշտ չէ երբ դու մեկ խաղում ես, մեկ ոչ, ես հուսով եմ, որ հնարավորություն կստանամ խաղալ փոքր ինչ ավելի հաճախակի: Ես շատ եմ ցավում, որ իմ խաղընկերները վնասվածք են ստացել, հուսով եմ, որ շուտով նրանց կտեսնեմ խաղադաշտում'':

Որքանո՞վ է տարբեր Պալերմոյի պես թիմի պաշտպանությունում խաղալը, Ինտերում խաղալուց.

''Իրականում ես այդքան տարբերություն չեմ նկատել: Վերջերս ես այդքան հաճախակի հնարավորություն չեմ ունենում խաղալու, բայց թիմը շատ լավ է հանդես գալիս և պետք է շարունակի այդպես:Ամեն դեպքում, մարզիչը պետք է որոշի այդ ամենը: Ես միշտ պատրաստ եմ օգնել, երբ դրա կարիքը կա'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (08.11.2012 12:33) [Материал]
de uzac chuzac petqa xaxas, u petqa qez lav drsevores vor mnas es mecaguyt timum vor het chetag Gasperanii mot :)

2 tiko11   (08.11.2012 02:42) [Материал]
hima ira hertna ete chardaracre uremn hunvarin mez pashpana petq

1 ashxen91   (08.11.2012 00:29) [Материал]
hima iroq lav pashtpani kariq uni Intery, piti apacuces, vor antexi cher qo transfery

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz