Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 16 » Մացցարի.Մոտ ենք իմ պատկերացրած խաղին.Իկարդի...
14:11
Մացցարի.Մոտ ենք իմ պատկերացրած խաղին.Իկարդի...

Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Sky Italia-ին Ֆիորենտինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Մենք լավ խաղ անցկացրեցինք  այսօր, սակայն կարող էինք կորցնել երկու միավոր խաղի ավարտին մոտ: Մենք չպետք է այսպես գործենք այնպիսի մրցակցի դեմ խաղում, ինչպիսին Ֆիորենտինան է: Կան որոշ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է ավելի լավ աշխատենք: Խաղի վերջում մենք կարող էինք բաց թողնել մեր իսկ կողմից խաղարկած տուգանայինից հետո: Դա աբսուրդ է, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Հաշվի առնելով, թե որտեղ էինք մենք խաղում և ում դեմ, սա կարևոր ձեռքբերում էր»:

«Իկարդի՞.Երբ մենք լավ մարզավիճակում ենք և խաղում ենք եզրերով, դա մոտ է Ինտերի վերաբերյալ իմ մտքերին: Մենք բոլորս տեղյակ ենք Իկարիի հնարավորություններին: Նա պետք է շատ մարզվի և լավ մարզավիճակ ձեռք բերի»:

«Գուարի՞ն. Երկրորդ կեսի սկզբում նա մոռացել էր պաշտպանության մասին և որոշ չափով նյարդայնացած էր: Ես մշտապես նրան ասում եմ, որ պետք է գտնել կայություն, շարունակականություն, ինչպես նաև կենտրոնացում ամողջ 95 րոպեներում: Եթե նա կարողանա այդքանն անել, քիչ ֆուտբոլիստներ կարող են համեմատվել իր հետ»:

«Խաղից դուրս վիճակից գո՞լ. Ես չեմ մեկնաբանում մրցավարների գործողությունները 5-6 շաբաթների ընթացքում դրանք կլինեն լավ, թե վատ»:

«Էռնանե՞ս. Նա կարող է որոշակի ճնշմանը, ինչը միշտ չէ որ կարողնում են անել մեր խաղացողների մի մասը: Մեզ անհրաժեշտ էր այսպիսի որակ ունեցող խաղացող: Երբ մենք այս մրցաշրջանում ունենում էինք փոքր ճգնաժամ, չկար մեկը, ով կկարողանար օգտագործել մեր հնարավորությունները և ամրապնդեր թիմը»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (16.02.2014 16:18) [Материал]
Icardii nman txen piti xaxa gone zamen mtnelov mshtakan, Militoi poxarinoxy piti lini, golera cakum txen el incha uzum Mazzarin.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz