Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 12 » Մացցարի. Ակնկալում եմ տեսնել հրաշալի մթնոլորտ մարզադաշտում
00:20
Մացցարի. Ակնկալում եմ տեսնել հրաշալի մթնոլորտ մարզադաշտում

Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Կիևոյի դեմ խաղից առաջ:

«Յուրաքանչյուրի` այդ թվում երկրպագուների օգնությամբ ես ակնկալում եմ տեսնել հիանալի մթնոլորտ վաղվա խաղին, և յուրաքանչյուրը որոշ չափով կօգնի մեզ: Մենք պետք է փորձենք փոխել այս վատ շրջանը և սկսենք հաղթել»:

Տրանսֆերային շուկայի վերաբերյալ Մացցարին նշեց.

«Ակումբն աշխատում է առաջին տրանսֆերի վրա` հետևելով իմ ցուցումներին, ինչպես նաև կազմի նվազեցման վրա, ինչպես արդեն նշել է նախագահը: Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կկարողանանք անել»:

Ով կփոխարինի Գուարինին մեկնարկային կազմում.

«Կորինին հիանալի մարզիչ է, և ես չեմ պատրաստվում նրան առավելություն տալ` քննարկելով իմ թիմի մեկնարկային կազմը: Բոտտան կսկսի խաղը պահեստայինների նստարանին: Նա տաղանդավոր խաղացող է: Նա կարող է դառնալ իսկական չեմպիոն, իսկ ես պետք է կենտրոնանամ միավորներ հավաքելու վրա»:

Ստանդարտ իրավիճակների խաղարկման վերաբերյալ Մացցարին նշել է.

«Դա ճիշտ է, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք մարզվում ենք այդ ուղղությամբ, սակայն պետք է կիրառենք պրակտիկայում խաղերի ժամանակ: Դա վերաբերում է նաև 11 մետրանոցներին: Մարզումների ժամանակ դրանք միշտ լավ են ստացվում... (ծիծաղում է)»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Aram   (13.01.2014 11:34) [Материал]
Maccari jan du aknkalu8m es hrashali mtolort marzadashtum,isk yes aknkalum em haxtanak u 3 miavor:
Iska Bottayin esor gone mi 20-25 rope xaxacni udineseyi dem lav xaxac

1 tiko11   (13.01.2014 00:36) [Материал]
11 metranocner ankap xieq parapum meka petq chi galis )) Botan im dur ekav 10 ropeyva mej

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz