Երեկ երեկոյան Միլանի Ինտերը սեփական հարկի տակ ուժերը չափեց մրցաշարային աղյուսակը եզրափակող Լեչչեի հետ:Լեչչեն վերջին խաղերում բավական արդյունավետ խաղ էր ցուցադրում:Այս անգամ էլ նրանք արդյունավետ սկսեցին հանդիպումը,առաջինը գրավելով Ինտերի դարպասը,սակայն չկարողացան շարունակել այդպես:Առաջին խաղակեսում Լեչչեի հարձակվող Ուրիելի գոլին պատասխանեց
Պացինին:Երկրորդ խաղակեսում սակայն գործի անցան Ինտերի արգենտինացիները,չխնայելով մրցակցի ֆուտբոլիստներին:Առաջինը գործի անցավ արգենտինական դեսանտին ամենաերիտասարդ ներկայացուցիչը`Ալվարեզը,ով հոյակապ փոխանցումով դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Միլիտոյին,վերջինս չկորցրեց իրեն ընձեռված հնարավորությունը:Այնւհետև եկավ ճապոնացի ֆուտբոլիստ Նագատոմոյի հերթը,ով իսկական ներկայացում բեմադրեց ձախ եզրում,կատարելով երկու արդյունավետ փոխանցում:Առաջին դեպքում աչքի ընկավ Կամբիասոն,իսկ հետո Ալվարեզը:Այս խաղում Ինտերը ոչ մի շանս չթողեց մրցակցին,նույնիսկ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել,եթե օգնության չհասնեին Լեչչեին հորիզոնական և ողղահայաց դարպասաձողերը,որոնք չորս անգամ կանգնեցին գնդակի առջև:Հարկ է նշել,որ այս մրցաշրջանում առաջին անգամ Ինտերը մրցակցի դարպասը ուղարկեց չորս գնդակ:
Իսկ Ինչ վերաբերվում է խաղի հերոսներից մեկին`Ալվարեզին,նա արդեն լիովին դարձել է Ինտերի մի
մասնիկը`դառնալով իսկական առաջատար:Երիտասարդ արգենտինացին առաջնության մերկնարկում ոչ միշտ էր դուրս գալիս խաղադաշտ,իսկ անգամ եթե դուրս էր գալիս չգիտեր թե ինչ պետք է աներ խաղադաշտում:Ինչևէ Արգենտինացին բոլոր նրանց ովքեր քննադատում էին իրեն լռեցրեց իր խաղով:
Գոլեր`Պացինի,34,Միլիտո,49,Կամբիասո,73,Ալվարեզ,81,-Մուրիել,20,
Ինտերի կազմ`Սեզար,Մայկոն,Լուսիո,Սամուել,Նագատոմո,Ֆարաոնի(Կամբիասո),Զանետի,Մոտա,Ալվարեզ,
Ֆոռլան(Միլիտո),Պացինի(Օբի)
Լեչչեի կազմը`Գաբրիելի,Օդդո,Ֆերարիո,Կուադրադո,Ջակոմացի,Օբոդո(Պասկուատո),Օլիվեիրա(Պյատի),
Բրիվիո,Մուրիել(Կորվիա),Դի Միկելե
Զգուշացումներ`Մայկոն-Օբոդո,Պասկուատո
|
Դիտումներ: 1990 |
Ավելացրեց: Artyominter
| - Վարկանիշ -: 4.1/28 |