Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 4 » Ինտերը հետաքրքրվում է երկու շվեցարացի խաղացողով
15:23
Ինտերը հետաքրքրվում է երկու շվեցարացի խաղացողով

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta Dello Sport պարբերականը Ինտերը ցանկանում է ձեռք բերել երկու շվեցարացի խաղացողի:

Առաջինը` Բազելի կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շերն է: Ֆուտբոլիստը 21 տարեկան
է և իրեն շատ հաջող է ցուցադրել Չեմպիոնների Լիգայում, մասնակցելով բոլոր վեց խաղերին: Բացի այդ Շերը Շվեցարիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին 3 խաղում խփել է 3 գնդակ:
Բացի այդ Շերը համարվում է Անդրեա Ռանոկիայի պոտենցիալ փոխարինողը, ում ըստ որոշ լրատվամիջոցների Ինտերը ցանկանում է վաճառել: Իտալացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել Լոնդոնի Չելսին և Արսենալը:

Մյուս շվեցարացի ֆուտբոլիստը` կիսապաշտպան Գրանիտ Չական է: Ֆուտբոլիստը 22 տարեկան է և համարվում է Մյունխենգլադբախի Բորուսիայի ֆուտբոլիստ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստ Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում: Ներկա պահին Գրանիտ Չական վնասվածք ունի:
Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1090 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Aram   (04.01.2014 20:50) [Материал]
ha joxovurd jan mekel asem vor nkari mej FABIAN SCHARna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz