Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 9 » Ինտերը արգելել է Սնեյդերին օգտվել սոցիալական ցանցերից
18:33 Ինտերը արգելել է Սնեյդերին օգտվել սոցիալական ցանցերից | ![]() ![]() Արդեն մի քանի օր է, որ ներաձուրրիի երկրպագուներին իրենց 10 համարից ոչ մի գրառում չեն տեսնում սոցիալական ցանցերում: Իսկ պատճառը հայտնի դարձավ միայն երեկ, Յոլանտեի այս հայտարարությունից հետո: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի մեկնաբան Ջանլուկա Դի Մարցոն ակումբը դրա համար հստակ պատճառներ ունի: Իրականում սոցիալական ցանցերի օգտագործամ համար Ինտերը սահմանափակումներ էր մտցրել անխտիր բոլորի համար: Սակայն միայն Սնեյդերին դա դուր չէր գալիս և նա շարունակում էր ակտիվորեն օգտագործել Twitter-ը և խախտում էր օգտագործամ համար ակումբի կողմից դրված սահմանները, այդ պատճառով ակումբը նրան առաջարկել է ամբողջությամբ հրաժարվել Twitter-ի օգտագործումից: Հայտնում է նաև, որ այս որոշումը կարող է ժամանակավոր լինել, քանի որ ակումբը ցանկանում է, որ այս պահին Ուեսլին կենտրոնանա միայն վերականգնվելու վրա, իսկ խաղադաշտ վերադառնալուց հետո, սահմանված կարգով կարող է օգտվել սոցիալական ցանացերից: Այս պատմությունը միանշանակ ոչ մի կապ չունի Սնեյդերի արդյունավետության կամ խաղի հետ, ակումբը և Ստրամաչչիոնին անհամբերությամբ սպասում են իրենց 10 համարի վերադարձին: Fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |