Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 16 » Ինտերի տրանսֆերային վերջին նորությունները
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
16:32 Ինտերի տրանսֆերային վերջին նորությունները | ![]() ![]() Ներկայացնում ենք այն անունները, որոնք վերջին օրերի ընթացքում ամենաշատն են քննարկվում, որպես Ինտերի հավանական <թիրախներ>: Ակնհայտ է, որ տրանսֆերային գլխավոր նպատակներից կլինի կենտրոնական պաշտպանի ձեռք բերելը, քանի որ Մատիաս Սիլվեստրեն ակնհայտորեն չի կարողանում իրեն դրսևորել Ինտերում: Այս դիրքի համար Ինտերի հետ կապում են երեք անուն`Մարկո Անդրեոլի, Լիսանդրո էզեկիել Լոպես և Դուգլաս Տեյշեյրան: Կիևոյի պաշտպան Մարկո Անդրեոլին սա շատ հավանական տարբերակ է, և այս տրնասֆերի հնարավորության մասին խոսել է նաև ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Բաստիանելլին, նշելով, որ Ինտերի կողմից իրոք հետաքրքրություն կա, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել, Անդրեոլլին ուրախ է հանդես գալ Կիևոյում, սակայն դեմ չի լինի քննարկել Ներաձուրրիի առաջարկը: Այս մասին հաղորդում է Sportitalia-ն: Հաջորդ թեկնածում արգենտինական Արսենալ Դե Սարանդի ակումբի 23 ամյա կենտրոնական պաշտպան Լիսանդրո Էզեկիել Լոպեսն է: Tuttosport-ի հայտնած տեղեկությունների համաձայն Ինտերի սկաուտներն արդեն երկար ժամանակ հետևում են նրան և առաջարկ են պատրաստումն նրա համար: Նշենք նաև, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Միլանը: Սակայն Ինտերի նախկին պաշտպան Դանիել Ադանիին Sussidiario.net-ին տված հարցազրույցում հետևյալ միտքն է արտահայտել. ''Լիսանդրոն առանձնահատուկ որակներ չի կարող ավելացնել, նա իհարկե լավ պաշտպան է, բայց չի կարող այնպես զարգանալ ինչպես Տիագո Սիլվայի դեպքում եղավ'': Ըստ Tuttosport-ի մյուս պաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված է Ինտերը Տվենտեի 24 ամյա կենտոնական պաշտպան Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրան է, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի, սակայն այս տարբերակն այժմ դեռևս միայն հիպոթեզ է: Վիցե-Միլիտո պաշտոնի համար քննարկումները հարաբերական դադարի մեջ են այս պահին: Սակայն երեկ Panorama-ն նորություններ էր տարածել այն մասին, որ Ինտերն արդեն համաձայնության է եկել Ջուզեպպե Ռոսսիի հետ. ''Ինտերը պատրաստվում է ձեռք բերել Վիլյարեալի հարձակվողին, ով պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ ծնկի ծանր վնասվածքից հետո: Կասկած չկա, որ Ջուզեպպեն կվերադառնա Իտալիա, նրա գործակալ Պաստորելլան արդեն աշխատանքներ է տանում: Վիտտորիո Էմանուելի ակումբին մոտ աղբյուրները հայտնում են, որ համաձայնությունն արդեն կա: 4 տարվա պայմանագիր` 3.5 մլն տարեկան աշխատավարձով'', - գրում է Panorama: Մյուս նորությունը, որ քննարկվում է վերջին օրերի ընթացքում դա հունվարին Ռիկի Ալվարեսի և Ուեսլի Սնեյդերի ակումբը լքելու մասին լուրերն են: Gazzetta dello Sport-ի և Tuttosport-ի կարծիքով Ռիկի Ալվարեսի վարձավճարով տեղափոխվելը հունվարին անխուսափելի է և միայն նրա օգտին կլինի: Ինտերը երկու հնարավոր տարբերակ ունի` Էսպանյոլ և Պորտու: Իսպանիայում Ռիկին կարող է լավ խաղային փորձ ձեռք բերել, իսկ Պորտուի տարբերակում Ինտերը նրան կարող է օգտագործել Ֆերնանդոյին և Ռոլանդոյին ձեռք բերելու համար: Ինչ վերաբերվում է Ուեսլի Սնեյդերի իրավիճակին, ապա Gazzetta-ի տվյալներով Ուեսը դեռ լուրջ առաջարկներ չի ստացել Անժիից և Մանչեստր Յունայթեդից: Իրավիճակը կարող է բարդանալ, քանի որ ակումբը Սնեյդերին նոր պայմանագիր է ցանկանում առաջարկել մինչ 2016 թվականաը, սակայն 6մլն-ի փոխարեն կրճատել աշխատավարձը մինչ 4 մլն, ինչին Սնեյդերը միանշանակ համաձայն չէ: Թերթի տվյալներով, եթե ակումբը ստիպված լինի հրաժեշտ տալ հոլանդացուն, ապա Մորատտին աչքի տակ ունի Այաքսի խաղացող Քրիստիան Էրիկսենին, 1992 թվականին ծնված, որի պայամանագիրը Այաքսի հետ ավարտվում է 2014-ին: Որպես Սնեյդերին փոխարինող նշվում է հատկապես Շախտյորի բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանի անունը, որի համար պայքարին միացել է նաև Յուվենտուսը: Ինտերի համար հիմնական արգելքը այն է, որ ուկրաինական ակումբը բրազիլացու համար պահանջում է 35 միլլիոն եվրո, որն այս օրերին երկու ակումբներն էլ իրենց չեն կարող թույլ տալ: fcinternews.it - fcinter1908.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |||||
| |||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com