FcInter.am կայքը Ձեզ է ներկայացնում Ինտերի պատմության լավագույն գոլահարներին:
10. Մարիո Կորսո
Իտալացի հարձակվողը, ով հանդես է եկել Ինտերում 1957-73 թվականներում: Ինտերում անցկացրել է 502 հանդիպում, որոնցում կարողացել է աչքի ընկնել 94 անգամ:
9. Էրմանո Աեբի
Այս ֆուտբոլիստը տարբերվում է մնացած ֆուտբոլիստների ունեցած կարիերայից, քանի որ Աեբին հանդես գալով Ինտերի կազմում 1910-23 թվականներում և 40 տարեկան հասակում ավարտելով կարիերան անցել է մրցավարական աշխատանքի: Ինտերում անցկացրել է 142 հանդիպում և կարողացել է 106 գնդակ գրանցել իր հաշվին: Հիանալի ցուցանիշ իտալացի հարձակվողի կողմից:
(նկարում ձախից)
8. Կրիստիան Վիերի
Հայտնի իտալացի ֆուտբոլիստ, որն հայտնի է "Տերմինատոր" մականունով և ով հանդես է եկել իտալական բոլոր գրանդ ակումբներում այդ թվում նաև Ինտերում: Ամենաերկարը նա մնացել է հենց ներաձուրիի մարզաշապիկով և ամենաշատ գնդակները խփել է հենց այդ մարզաշապիկով: Ինտերի կազմում հանդես գալով 1999-05թ. կարողացել է 190 խաղում մրցակիցների դարպասը խոցել 123 անգամ:
7. Իշտվան Նիերշ
Ունգերիացի այս ֆուտբոլիստը, որն սև-կապույտ մարզաշապիկը կրել է 1948-1954թ. Ինտերի կազմում անցկացրել է 188 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 133 անգամ:
6. Բենիտո Լորենցի
Իտալացի հարձակվողը կարիերայի 11 տարիներ անցկացրել է Ինտերում և այդ տարիներում երկու անգամ կարողացել է հռչակվել Իտալիայի չեմպիոն: Ինտերի կազմում անցկացնելով 305 հանդիպում կարողացել է իր հաշվին գրանցել 138 գնդակ:
5. Լուիջի Չևենինի (կենսագրություն)
Ֆուտբոլիստ, որն հանդես է եկել Իտալիայի երեք գլխավոր գրանդ ակումբներում, բայց իր լավագույն տարիներն անցկացրել է Ինտերի կազմում: Ինտերի կազմում կարողացել է 158 գնդակ հեղինակել:
4. Սանդրո Մացցոլա (կենսագրություն)
Ինտերի իտալացի լեգենդար հարձակվող Սանդրո Մացցոլան ամբողջ կարիերան նվիրել է Ներաձուրիին: Կարիերայի ընթացքում հաղթելով հնարավոր ամեն ինչի Ինտերի հետ միասին, այդ թվում նաև երկու անգամ հռչակվել Չեմպիոնների Լիգայի հաղթող: Մացցոլան 16 տարիները Ինտերում անկրկնելի են եղել, 565 հանդիպում, որոնցում կարողացել է աչքի ընկնել 160 անգամ:
3. Ռոբերտո Բոնինսենյա
Իտալացի հայտնի հարձակվող Ռոբերտո Բոնիսենյան 1969-1976թ. հանդես գալով Ինտերի կազմում կարողացել է 478 խաղերում 176 գնդակ խբել: Ինտերի կազմում մեկական անգամ հաղթելով Իտալիայի Ա Սերիան, Գավաթը և Ուեֆայի Գավաթը:
2. Ալեսանդրո Ալտոբելլի (կենսագրություն)
Իտալացի հանրահայտ հարձակվող Ալեսանդրո Ալտոբելլին, որն Իտալիայի հավաքականի կազմում 1982թ. նվաճել է Աշխարհի Առաջնության գավաթը, նա կարողացել է եզրափակչում գոլի հեղինակ դառնալ, դառնալով առաջին ֆուտբոլիստը, որն եզրափակչում դուրս գալով փոխարինման կարողացել է գոլ խբել: Ալտոբելլին Ինտերի կազմում հանդես է եկել 1977-1988թ., ամբողջ կարիերան գրեթե նվիերլով Ինտերին, որից հետո տեղափոխվել է Յուվենտուս հանդես գալով մեկ տարի այնտեղ: Ինտերում կարողացել է 209 գնդակ հեղինակել:
1. Ջուզզեպպե Մեացցա (կենսագրություն)
Ինտերի լեգենդար ֆուտբոլիստ Ջուզզեպպե Մեացցան, որն հայտնի է նաև Պեպինո անվանմամբ Ինտերում է անցկացրել իր ֆուտբոլային կարիերայի 13 տարիներ: Իտալիացի հանրահայտ հարձակվող, որն երկու անգամ կարողացել է ազգային հավաքականի կազմում Աշխարհի Առաջնության գավաթը, որն շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվել մինչ այս: Ֆուտբոլային կարիերան սկսել է Ինտերի կազմում(1927-40) և հետագայում վերադառնալով Ինտեր ավարտել է կարիերան(1946-47): Այնուհետև 1947թ. ֆուտբոլային կարիերան ավարտելուն մեկտեղ անցել է մարզչական կարիերայի Ինտերում: Ինտերի կազմում Մեացցան անցկացրել է 408 հանդիպում կարողացել է մրցակիցների դարպասը խոցել 288 գնդակ:
Այսօր Ինտերը սեփական հարկի տակ հանդիպումները անցկացնելիս մարզադաշտը անվանվում է "Ջուզզեպպե Մեացցա":
FcInter.am
|