Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 25 » Ինտերի բոլոր ժամանակների լավագույն 10 համարները!
03:47
Ինտերի բոլոր ժամանակների լավագույն 10 համարները!

Սա ֆուտբոլում համարվում է առաջատարի և տաղանդի համարը, որը դեռ մանկուց երազում են կրել բոլոր ապագա ֆուտբոլիստները:  Հետաքրքիր էր իմանալ, թե ովքեր են նախկինում կրել Ներաձուրրիի այս կախարդական համարը, և պարզվեց, որ բոլորն էլ մեծ չեմպիոններ են եղել: Ցանկանում ենք ներկայացնել լավագույն 10 խաղացողների, ովքեր այս համարի ներքո պատմություն են կերտել Ինտերի կազմում: Հուսով ենք, որ նրանց շարքերը մի օր կհամալրի նաև Մատեոն!  

 
 
10.Դեննիս Բերգկամպ (1993-1995). հոլանդացին Ինտեր է տեղափոխվել Այաքսից, երբ արդեն կրում էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Ինտերը նրան ձեռք բերեց 12 մլն եվրոյով, ինչը նրան դարձրեց այդ ժամանակվա երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը: Բերգկամպը հիանալի սկսեց այս մարզաշապիկով, հատկապես Եվրոպա Լիգայում, որն Ինտերը հաղթեց 1994 թվականին, իսկ Բերգկամպը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու` լիովին արդարացնելով Կրոյֆի և Վան Բաստենի հետնորդի իր կարգավիճակը: Սակայն իտալական առաջնությանը այդպես էլ չկարողացավ ադապտացվել, հաջորդ անհաջող մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց Արսենալ, որտեղ էլ կարողացավ գտնել իր խաղը: Նրան անվանում էին ''Iceman'' և ''Չթռչող հոլանդացի'', վերջինի պատճառն այն էր, որ նա սարսափում էր ինքնաթիռով ճանապարհորդելուց: Ներաձուրրիի 10 համարի մարզաշապիկով անցկացրել է 52 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ:
 

 

 
 
9.Ադրիանո Լեյտե Ռիբեյրո (2001-2002, 2004-2009). 2001 թ.-ի օգոստոսին ակումբը գնեց  19-ամյա բրազիլացի սովորական մի տղայի, ում հետ մեծ հույսեր էին կապում, սակայն մտածում էին, որ նրա համար դեռ վաղ է Ինտերում հանդես գալը: Դրա փոխարեն իր մեկնարկային խաղում Ադրիանոն ''Բերնաբեու'' մարզադաշտում տուգանային հարվածով ռմբակոծեց  Ռեալի դարպասը` դառնալով հաղթական գոլի հեղինակ: Նրան ուղարկեցին վարձավճարով Ֆիորենտինա փորձ ձեռք բերելու համար, այնուհետև տեղափոխվեց Պարմա` իրավունքների համատեղ սեփականությամբ, իսկ 2004-ին Ինտերը կրկին գնեց նրա ամբողջական իրավունքները: 4 տարվա պայմանագիր, որն արժեցավ մոտ 24 մլն եվրո, սակայն գումարը անտեղի չէր ծախսվել, քանի որ երիտասարդը, որ կրում էր Ինտերի 10 համարի մարզաշապիկը, աներևակայելի ուժեղ էր` ֆիզիկապես անգերազանցելի, բարձրակարգ տեխնիկա և ձախ ուժգին հարված: Ադրիանոն ընդամենը 22 տարեկան էր, բայց արդեն երևում էր, որ նրան վիճակված է դառնալ լեգենդ: Առաջին իսկ մրցաշրջանից հետո, երբ նա 16 խաղում 15 գոլի հեղինակ դարձավ, նրան սկսեցին անվանել ''Իմպերատոր'' և ''Անհավանական Հալկ'': Սակայն շուտով սկսեց ամեն ինչ մթնել նրա շուրջ, նա կորցրեց իր դեմքը, դեպրեսիան նրան ստիպեց տրվել ալկոհոլին: Հիանալի ծաղիկը թոշնեց, և  26 տարեկանում նա արդեն նախկին խաղացող էր: Տխուր, բայց իրական պատմություն վատնած տաղանդի մասին...
 
 
 
 
8. Ռոբերտո Բաջո(1998-2000). Նա հազար կյանք է ապրել, հազար անգամ մահացել և վերակենդանացել է: Դա տեղի ունեցավ նաև Ինտերում, թեև դա ''Աստվածային Պոչիկի'' մասին պատմության ամենահիշարժան հատվածը չէ: Գնդակի վարպետի նկատմամբ դաժան և ստորացուցիչ վերաբերմունքից հետո, Ռոբին տեղափոխվեց Բոլոնյա, որպիսի մասնակցի Աշխարհի առաջնությանը և ապրուստի միջոց վաստակի: Լինելով նրա տաղանդի մեծ երկրպագու` Մորատտին որոշեց նրան բերել Ինտեր, Ռոնալդոյի հետ միասին, քանի որ ժամանակակից ֆուտբոլում, Բաջոյի նման խաղացողը պետք է լինի մեծագույն թիմի մի մասը, հակառակ դեպքում ոչ մի հավասարակշռություն: Մարզչի հավատը այսպիսի ֆուտբոլիստի կատմամբ միշտ էլ փոխհատուցվում է: Սիմոնին նրան վստահեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ինտեր - Ռեալ Մադրիդ պատասխան խաղում, որտեղ Բաջոն հանդիպման վերջին 4 րոպեների ընթացքում կախարդական դուբլի հեղինակ դարձավ` հաղթանակ պարգևելով Ինտերին:  Բայց երբ Ներաձուրրիի մարզչի նստարանին եկավ Լիպպին` նրա վաղեմի թշնամին դեռ յուվենթուսի տարիներից, ամեն ինչ փոխվեց: Նա շուտով տեղափոխվեց համեստ Բրեշիա, որտեղ էլ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան:
 
 
 
 
7.Լուիս Ռոնալդո(1997-2002). Այո, խոսքը լեգենդար Ֆենոմենոյի մասին է! Բայց ոչ այն մեծ փորի մասին, որ 5 տարի առաջ տեսանք ռոսսոներոյի մարզաշապիկով, այլ նրա մասին, ով 1997-ի ամռանը տեղափոխվեց Ինտեր, երկար և դժվարին բանակցություններից հետո, նա ով 21 տարեկանում արդեն համարվում է աշխարհի ուժեղագույն հարձակվողը: Բոլորի համար, բայց ոչ իր թիմակից Զամոռանոյի, ով տղային իր ձևով է ընդունում ` ''9 համարի մարզաշապի՞կը: Այն իմն է, թող նա ուրիշ համար ընտրի'':   Ռոննիին տվեցին 10 համարը, մարզաշապիկ, որ կախարդական է բոլոր ներաձուրրիների համար: Նա այս մարզաշապիկով առաջնությունում 25 գոլ խփեց 32 խաղում, հաղթեց ՈՒԵՖԱ-ի Գավաթը և Սկուդետտո, որը գողացան: Մեկ տարի հետո եկան մեծ հովանավորներ, ովքեր պահանջեցին, որ Ֆենոմենոն փոխի մարզաշապիկի համարը: Ռոնալդոն ստացավ 9 համարը, իսկ Զամոռանոն ընտրեց 18-ը, որը և դարձավ լեգենդար 1 + 8-ը: Իսկ նոր համարի հետ, սկսվեց բրազիլացու նոր պատմությունը...
 
 
 
 
6.Լեննարտ Սկոգլունդ(1950-1959). Շվեդիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին ֆուտբոլային հրաշագործ էին անվանում, լեգենդի համաձայն` նա կարողանում էր օդ նետած մետաղադրամին հարվածել կրունկով այնպես, որ այն հայտնվեր վերնաշապիկի գրպանում: Խենթ և խռովարար, մեկ այլ տաղանդավոր լեգենդ, ում ճաշասենյակում ջրի փոխարեն վիսկիի շշեր էին: Նա Ինտերի առաջատար խաղացողն էր, ով օգնեց թիմին երկու անգամ նվաճել Սկուդետտոն (1953,1594): Նակկայի մասնակցությամբ յուրաքանչյուր խաղ վերածվում էր զարմանալի շոուի, նա գոլային փոխանցումներով ապահոհվում էր երկու հարձակվողների` Լորենցիին և Նյերսին: Նա հեռանում է 1959 թ.-ին վնասվածքից հետո` ներաձուրրիի այս մարզաշապիկով անցկացնելով 241 հանդիպում և դառնալով 55 գոլի հեղինակ: Շվեդիայում նրա տան մոտ կանգնեցված է ''Nacka's corner'' (Նակկայի անկյունայինը) արձանը, որը նվիրված է անկյունային հարվածից նրա գոլին: Ալկոհոլի հանդեպ նրա սերը դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառ, նա կյանքից հեռացավ ընդամենը 46 տարեկան հասակում:

 

 

 

5.Լոտար Մատտեուս (1988-1992). Լեգենդար անուն, որը մարմնավորում է գերմանացի չեմպիոնի ուժն և ոգին: Նա ի ծնե հաղթող և լիդեր էր, Ինտեր ժամանեց 1988 թվականին և միանգամից օգնեց թիմին հաղթել պատմական Սկուդետտո` դառնալով հաղթական գոլի հեղինակ Նապոլիի դեմ խաղում: Հաջորդ տարի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, դարձավ Ներաձուրրիի իսկական հերոսը` օգնելով թիմին նվաճել իր առաջին ՈՒԵՖԱ-ի գավաթը:  1992-ին, վնասվածքից ապաքինվելուց հետո կիսապաշտպանը տեղափոխվում է Բավարիա, որտեղ դեռ երկար տարիներ շարունակում է իր կարիերան: Մատտեուսի հաղթանակների և ռեկորդների մասին կարելի է էջերով գրել: Նա 10 համարի արժանի առաջատար էր և հիանալի մարդ: Այս մարզաշապիկով անցկացրեց 115 հանդիպում և 40 գոլի հեղինակ դարձավ: Խաղացող, որպիսիք այսօր այլևս չեն ծնվում...
 
 

 

 

4.Ուեսլի Սնեյդեր (2009- 2013). Ինտերի վերջին 10 համարը, ում մասին ամենաթարմ հիշողություններ են մնացել Ներաձուրրիի երկրպագուների մոտ: Այսօր նրան սիրում և ատում են, երկրպագում և քննադատում, բայց նա չի կարող ուղղակի հեռանալ և մոռացվել: Մենք միշտ կկարոտենք Ուեսի հետ անցկացրած մրցաշրջանները, բայց ոչ այն Ուեսին, ով վիճաբանությունների մեջ էր ակումբի հետ, նույնիսկ Twitter-ի համար, կամ որ ակումբից գաղտնի թռիչքներ էր կատարում Իբիցա: Մենք միշտ կկարոտենք նրան, ով անսպասելի անակնկալով եկավ 2009-ի օգոստոսին Մադրիդի Ռեալից, որտեղ  գրեթե խաղադաշտ դուրս չէր գալիս: Նրան իր թիմում ամեն գնով ցանկանում էր տեսնել Մոուրինյոն, քանի որ նա գիտեր, որ Ուեսը հենց այն պակասող օղակն է հաղթական արշավի ճանապարհին: Ինտեր ժամանելու հենց հաջորդ օրը օգնեց թիմին հաղթել դերբիում, իսկ մրցաշրջանն անցկացրեց ամենաբարձր մակարդակով` լինելով ''Տրիպլետի'' թիմի առաջատարներից մեկը, և միայն Աշխարհի առաջնության անհաջողությունը խանգարեց նրան հանդիպել Ոսկե Գնդակի հետ: Ուտրեխտի փլեյմեյքեր, ով դեռ երկար կարող էր փայլել այս մարզաշապիկով, բայց այսպիսինն է ֆուտբոլը, այսօր նա արդեն այլ թիմում է: Եվ երբ մենք կթերթենք Ինտերի պատմության էջերը, կամա թե ակամա, այնտեղ միշտ կլինի Սնեյդերի անունը:
 
 
 
3. Էվարիստո Բեկկալոսսի (1978 - 1984). Հանճարի և խելահեղության խորհրդանիշ, Ինտերի պատմության ամենասիրված խաղացողներից մեկը: Կենտրոնական հարձակվող Ալտոբելիի հետ միասին Բեկկալոսսին ձևավորում է Ա Սերիայի պատմության ամենաերկար ֆուտբոլային մշտական համագործակցություններից մեկը, նրանք թիմի առաջատարներին էին 1970-ականների վերջերից մինչ 1980-ականների կեսերը: Այս զույգի համար ամեն ինչ հնարավոր էր, նրանք ոչնչացրեցին Միլանը և նրա երկու գոլը Ինտերին պարգևեց բաղձալի Սկուդետտոն (1979/80): Նա Ներաձուրրիի 10 համարի մարզաշապիկով անցկացրեց 216 հանդիպում և 37 գոլի հեղինակ դարձավ: Պատահական չէ, որ Մինելլին նրան երգ նվիրեց` ''Կներեք,եթե ես պնդում եմ, իմ անունն է Էվարիստո'' վերնագրով: Նա Bauscia Ներաձուրրիի խորհրդանիշն է,  և Ինտերն ընդմիշտ կմնա նրա հարազատ տունը:
 
 
 
 
 
 
2.Լուիս Սուարես (1961-1970). Անջելո Մորատտիի ''la Grande Inter''-ը այդպիսին է դառնում միայն, երբ Էլենիո Էրրերայի թիմին Բարսելոնայից միանում է իսպանացի այս բարձրակարգ կիսապաշտպանը, ով նաև դառնում է առաջին իսպանացի ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Ա Սերիայում: Պատահական չէ, որ նրան անվանում էին ''Ճարտարապետ'' (Architetto), քանի որ նրա հաշվարկները իմաստ էին հաղորդում ցանկացած խաղի: Նրա մաթեմատիկական ճշտությամբ հաշվարկած փոխանցումներ էր ապահովում Մացցոլայի և Ժաիրի համար, այնպիսի արտակարգ փոխանցումներ, որոնք ստացել էին ''Սուարես'' անվանումը, եթե նույնիսկ նրա կողմից չէին հորինված: Ինտերի կազմում անցկացրեց 256 հանդիպում և 42 գոլ հեղինակեց, այդ ընթացքում 3 անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ անընդմեջ Չեմպիոնների Լիգայի և Աշխարհի ակումբային գավաթի հաղթող և ''Ոսկե Գնդակի'' արժանացավ: Նա դարձավ բոլոր ժամանակների լավագույն խաղ կառուցող ֆուտբոլիստներից մեկը, և հնարավոր է, որ ոչ միայն Ինտերի: Նա միչ այժմ էլ թիմի անբաժան մասն է, քանի որ 1995 թվականից աշխատում է Ինտերում, որպես սկաուտ, և մենք նրանք են պարտական այնպիսի ֆուտբոլիստներ Ինտեր բերելու համար, ինչպիսիք են` Խավիեր Զանետտին, Ռոբերտո Կառլոսը , Ռոնալդոն և շատ այլ խաղացողներ:
 
 
 
 
1.Սանդրո Մացցոլա (1961-1977). Ինտերի պատմության լավագույն 10 համարի ընտրությունն իրականում շատ բարդ է, և կարող են տարբեր կարծիքներ լիներ: Բայց մենք ընտրել ենք Մացցոլային, թեև նա La Grande Inter-ի ժամանակաշրջանում իրականում հանդես էր գալիս 8 համարի մարզաշապիկով: Դեռ Ինտերի Պրիմավերայում նա խաղում էր որպես կիսապաշտպան, սակայն Էրրեյրան կարողանում է ճիշտ օգտագործել նրա մեծ արագությունը, հիանալի դրիբլինգը և դիպուկ կրակոցները` արդյունքում ստանալով սուպեր հարձակվող: Նա ստանձնում է 10 համարի պարտականությունները, երբ ակումբից հեռանում է Սուարեսը, և կարիերան ավարտում հենց այս համարով: Մացցոլան դառնում է թիմի ոգին, ամբողջ կարիերան նվիրելով այս գույներին: Ինտերի մարզաշապիկով նա անցկացրել է 564 հանդիպում և դարձել 160 գոլի հեղինակ, այս գոլերի շնորհիվ Ինտերը հաղթեց ամեն ինչ` չորս Սկուդետտո, երկու Չեմպիոնների Լիգա անընդմեջ, երկու անգամ Աշխարհի ակումբային չեմպիոն դարձավ: Ինտերի 10 համարով երբևէ հանդես եկող լավագույն ֆուտբոլիստը և ամենակարևորը` Ինտերիստը: Թեև նա ամբողջովին համար 10 չէր, նրան կարելի է անվանել, ինչպես Պլատինին կատակով անվանում էր Բաջոյին` 9 և ½, իսկ մեզ համար նա լավագույն 9+1-ն է!
 
 
 
Նյութի տվյալները վերցված են Ինտերի պաշտոնական կայքից և Inter Channel-ից: 
 
Նյութից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս FcInter.am կայքի ակտիվ հղումը պատադիր է!
 
 
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1609 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 TELMANINTER   (27.03.2013 19:18) [Материал]
knereq bayc im hamar 1-3-yak@ senca 1Ronaldo 2Bago 3Adriano

4 tiko11   (25.03.2013 22:50) [Материал]
Nax shat mersi hetaqrqir nyuti hamar.. hachuyqov kardacelem.. xosqeer chkan bolor 10n el Interi Lgenedner kam minimum hetq toxac futbolistner en... es 10nyakic menak tesel m ROnaldoi, Adrianoyi, Baggioyi, Sneideri xax@... es Ronaldoi shnorhiv sireci Inter@ bayc siraharveci Adrianoyi xaxov... im 10-nyakum arajin kliner Adrianon hargelov mnacacnerin...

3 Adriano   (25.03.2013 11:50) [Материал]
shat lav hodvaca mersi sra hamar:v: ,menak te eli @nganq hishoxutyunneri mej unsure

2 Tigran   (25.03.2013 05:19) [Материал]
apreq,mersi,spasenq Kovacicin,husov em legendar 10 hamarneric mer kdarna

1 ashxen91   (25.03.2013 04:40) [Материал]
Միշտ շատ բարդ է ֆուտբոլիստներին հորիզոնականներով դասավորելը, մենք էսպիսի 10-յակ ստացանք :) Բայց էլի շատ ֆուտբոլիստներ կան, որ կրել են այս մարզաշապիկը:

Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը, կամ միգուցե Ձեր 10-յակը: Սպասում եմ մեկնաբանություններին ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz