Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 13 » Ինտեր-Միլան. Խաղին ընդառաջ
15:06
Ինտեր-Միլան. Խաղին ընդառաջ

Այսօր տեղի կունենա միլանյան դերբին: Դա կլինի թվով 163-րդ միլանյան դերբին Ա Սերիայի շրջանակներում: Նախորդ 162-ից 60-ում հաղթել է Ինտերը, 52-ում գրանցվել է ոչ ոքի, իսկ 50-ում հաղթող է ճանաչվել Միլանը:
Ա Սերիայի շրջանակներում, վերջին 5 միլանյան դերբիներում գրանցվել է 3 ոչ ոքի, և մեկ հաղթանակ յուրաքանչյուր թիմի հաշվին:

Վերջին 11 մրցաշրջաններում, Ինտերը երկրորդ անգամ է մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակներով: Այդպես եղել էր 2013/14 մրցաշրջանում:
Միլանը վերջին 10 խաղերում, ոչ մի անգամ խաղը չի ավարտել 0:0 հաշվով, վերջին անգամ դա եղել է Ինտերի դեմ խաղում:

Նոր մեկնարկած առանջությունում, ամենաքիչ հարվածը մրցակցի դարպասին կատարել է Միլանը ` 4 հարված:
Ինտերի ֆուտբոլիստները նախորդ երկու տուրերում կատարել են 1220 փոխանցում: Ես լավագույն ցուցանիշն է: Միլանի ֆուտբոլիստները 447 փոխանցում պակաս են կատարել Ինտերի ֆուտբոլիստներից:

Յովետիչը Ա սերիայի վերջին 3 խաղերում (մեկը Ֆիորենտինայի կազմում) խաղադաշտից չի հեռացել առանց գոլ խփելու: Ֆիորենտինայի կազմում Միլանի դեմ 6 խաղում, Յովետիչը 1 գոլ է խփել:

Բուքմեյքերները նախապատվություն տալիս են Ինտերին, սահմանելով հետևյալ գործակիցները`
Ինտերի հաղթանակը 2,20
Ոչ ոքի 3,30
Միլանի հաղթանակը 3.50


Բուքմեյքերների կարծիքով Ինտերը կաղթի 1:0 հաշվով` 6,50 գործակից, կամ 2:1 հաշվով` 8,50 գործակից: Ինտերի կազմում գոլի հեղինակ ամենահավանականը համարվում է Յովետիչը 3,40 գործակից:

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 918 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0
1 Gago111   (13.09.2015 15:21) [Материал]
es xax@ anpayman petqa haxtenq aveli vstah arach gnalu hamar 130

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz