03:39  Ինտերի հայ երկրպագուների կայքը 3 տարեկան է! | ![]() Այսօր լրանում է Ինտերի Հայ Երկրպագուների Կայքի հիմնադրման 3 տարին: Ինտերի առաջին և միակ հայալեզու երկրպագուների կայքը իր գործունեությունը սկսեց 2011 թվականի դեկտեմբերի 21-ին` ակումբի նվիրված և համատարիմ հայ երկրպագուների ջանքերով: 
 Երեք տարվա գործունեության շնորհիվ կայքը հասավ ի սկզբանե իր առջև դրված նպատակին, այն է` համախմբել Ինտերի հայ երկրպագուներին, ստեղծել հարթակ, որտեղ բոլորս կկարողանանք համախմբվել, ծանոթանալ, շփվել, կարծիքներ փոխանակել, միասին դիտել Ինտերի հանդիպումները, քննարկումներ կատարել, միասին ուրախանալ թիմի հաջողություններով ու հաղթանակներով, և միասին թիմի կողքին լինել, հատկապես, դժվարին պահերին: 
 Այնպես է ստացվել, որ կայքի ստեղծումն ու գործունեությունը համընկան Ինտերի համար դժվարագույն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր շարքային ''երկրպագու'' պարզապես կարող է հիասթափվել և երես թեքել ակումբից, բայց, համոզված ենք` ոչ Ինտերիստները! 
 Չենք ցանկանում խոսել այն դժվարությունների մասին, որոնց պարբերաբար հանդիպում ենք մեր գործունեության ընթացքում, պարզապես ցանկանում ենք հիշեցնել մեր Ինտերիստներին, որ սա Ձեր կայքն է, և մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, հնարավոր և անհնար, որպեսզի այն լինի լավագույնը, սակայն առանց ձեր աջակցության և գնահատականի մեր աշխատանքը, թվում է` անիմաստ կլինի: 
 Շնորհավորում ենք բոլորիս! Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք! Ֆորցա Ինտեր! 
 
  | 
| 
 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| 
			 FcInter.am 
 
 Մրցաշարեր 
 
 Նորություններ 
 
 Պատմություն 
 
 FcInter.am 
 
 
  Piazzale Angelo Moratti, 
 20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com  | |
 
 

 