Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 20 » Curva Nord: 5 լավագույն պաստառները
16:47
Curva Nord: 5 լավագույն պաստառները

Այս կիրակի ֆուտբոլային աշխարհը սպասում է ամենասպասված մրցակցություններից մեկին` Derby della Madonnina: Այնպես է սպացվել, որ այս անգամ միլանյան դերբին վտանգվի տակ է երկու թիմերի ֆանատների ճակատամարտից զուրկ մնալուն` Կուրվա Նորդի և Կուրվա Սյուդի: Sempreinter.com-ի լրագրող Սիյավուշ Սուխալին վերհիշել է հինգ լավագույն ստեղծագործությունները մարզադաշտում:



1. Ti te dominet Milan


Անդրեա Ստրամաչչիոնիի առաջին դերբին 2011/12թ. մրցաշրջանում: Նկարում պատկերված է ոսկեգույն Մադոնան, որն հիշվում է "O mia bella madunina" երգից, որն էլ համարվում է Միլան քաղաքի հիմնը: Սև-կապույտ գույնը, որն շրջապատում է քաղաքային խորհրդանիշը: Մադոնան գերիշխում է Միլանի վրա և այսօր այն սև-կապույտ գույների կողքին է:




 

2. Il Biscione e la Curva Nord


Չեմպիոնների Լիգայի 2002/03թ. պատասխան հանդիպումը Միլանի դեմ, Կուրվա Նորդը պատրաստել էր զարմանալի կոմպոզիցիա: Ահռելի սև-կապույ օձը վերևից, իսկ ներքեվում գրված "Creò l’inferno ma non lo supportò. Nacque il Biscione e la Curva Nord": Գրառումը ուղարկում է մեզ ակումբի պատմություն և նշանակում է - "Ստեղծել է դժողքը, սակայն չի հոգացել նրան: Ծնվեցին օձեր և Կուրվա Նորդը:" Սա վերաբերվում է 100 տարի առաջ պատմությանը, երբ Ինտերը բաժանվեց Միլանից "դժողք":
 



 

3. 3-1, 3-2, 3-3


Դժվար չէ կռահել, որ այս պաստառը ուղված է ռոսոներիների "տռոլինգի" շարունակությանը "Perchè perchè, tu vincevi tre a zero, alla coppa ci credevi per davvero, perchè? Perchè, tre a uno, tre a due, tre a tre": Այս երգը կարող ենք տարգմանել այսպես - "Ինչո՞ւ, ինչո՞ւ հաղթելով 3-0 հավատացիր հաղթանակին, ինչո՞ւ: Ինչո՞ւ 3-1 3-2 3-3": Այս պատմությունը կապված է 2005թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակչին, որտեղ Միլանը հաղթելով առաջին խաղակեսում 3-0 հաշվով, երկրորդ խաղակեսում բաց թողեց երեք գնդակ Լիվերպուլից: Երկրորդ բաների վրա ենթադրվում է, որ Էժի Դուդեկն է, ով ծաղրելով ռոսսոներիներին ամեն 11 մետրանոց հարվածի ժամանակ ցատկում էր հակառակ կողմ: Այս դերբին Ինտերը հաղթեց 3-2 հաշվով Ադրիանոյի գոլի շնորհիվ վերջին վարկյաններին: Որոշ վիճակագրություններ հաստատում են, որ ձայնի մակարդակը մարզադաշտում այդ պահին ռեկորդային է եղել:
 



 

4. La tripletta viene per te


Տրիպլետի մրցաշրջանից հետո առաջին դերբին և Զլատան Իբրահիմովիչի համար, որպես սև-կարմիր: Սա հիանալի առիթ էր հիշեցնելու համար, որ Ինտերը միակ իատալական ակումբն է, որ կարողացել է Տրիպլետի հեղինակ դառնալ, հաղթելով` Ա Սերիան, Չեմպիոնների Լիգան և Գավաթը: Մինչ այդ Curva Sud երգում էր "non vincete mai" (երբեք չեք հաղթի), հասկացնելով, որ Ինտերը երբեք չի հաղթի Սկուդետտոն կամ Չեմպիոնների Լիգան: Ներաձուրրիները պաստառը խորհրդանշում է Curva Sud-ի ամենավատ մրղձավանջը, որն իրականություն է դարձել: Ցավոք սրտի այդ երեկո Ինտերը չկարողացավ հաղթել և ռոսսոներիների միակ գնդակը 11մ. խփեց Իբրահիմովիչը:




 

5. Dubbelt tifon


2011/12 մրցաշրջանի առաջին դերբիի ժամանակ, երբ թիմը գլխավորել էր Կլաուդիո Ռանիերին: Կուրվա Նորդը երկու փոփոխվող պաստառ էր պատրաստել և "5,4,3,2,1 CAMBIO" բացականչությունից հետո պաստառը փոխվում էր: Մի պաստառի վրա գրված էր "Ultras", իսկ մյուսինը "Milano": Ներքևում գրված`"Una storia di amore per lei" (Պատմության սերը նրա հանդեպ): Այդ երեկո Ինտերը հաղթեց 1-0 հաշվով Դիեգո Միլիտոյի գոլի շնորհիվ:





 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1299 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (21.12.2013 02:53) [Материал]
Ti te Domiet Milan y amenalavnaaa ^_^ asum en kiraki orvany dranic lavna linelu 3 amis patrastvel en

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz