Գլխավոր էջ » 2014  Հունվար  12 » Բերտի.Մեզ պետք են որակավորում ունեցող խաղացողներ
 
  
 
 
 
23:58  Բերտի.Մեզ պետք են որակավորում ունեցող խաղացողներ | ![]()  La Gazzetta Dello Sport-ը ներկայացրել է հարցազրույց Ինտերի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Բերտիի հետ:«Տոհիրը պետք է սկսի աշխատել թիմի համար: Անմիջապես: Պաստորե, Ջեկո, մեզ պետք են որակավորում ունեցող խաղացողներ: Ինտերում միշտ էլ եղել են հզոր խաղացողներ: Տոհիրը պետք է քայլեր ձեռնարկի»: Սակայն Տոհիրն արդեն հայտարարել է, որ հունվարին թիմը չի ստանա զգալի միջոցներ.«Նա չպետք է կրկնի դա, քանի որ այդ դեպքում նա կգտնի երկրպագուներ Ջակատարյաի իր տան ետևի բակում... Նա խոստում տվեց, որ անհրաժեշտության դեպքում նրանք կխառնվեն: Դե ինչ, վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ կարիք կա ուժեղացնել կազմը»: Միայն Պալասիոն բավարար չէ.«Կարծես թե նա միակ համաշխարհային կարգի խաղացողն է: Մյուսները ետ են գնացել տարիքի և վնասվածքների պատճառով: Կա խաղացողների խումբ, որը ցանկանում է մնալ նույն մակարդակին, այլ ոչ թե առաջընթաց ապրել: Ես երկրպագու եմ և կարող եմ ասել այն, ին մտածում եմ»: Վերջին քննադատությունը հասավ Ռանոկիային, ով բաց էր թողել Քլոզեին...«Նա լավն է, սակայն սխալներ է թույլ տալի: Ինտերում խաղալու համար պետք է ավելին»: Ի՞նչ կարող եք ասել Մացցարիի մասին.«Դուք չեք կարող նրանից հրաշքներ պահանջել: Նա երաշխավորում է ինքնանվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմ»: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ավելի մեծ ազատություն տրվի Մացցարիին տրանսֆերային շուկայում, ինչպես Վենգերին.«Եթե Դուք Մոուրինյոն չեք, Դուք չեք կարող աշխատել Ա սերիայում Պրեմիեր լիգայի ոճով»: Աղբյուր` La Gazzetta Dello Sport 
		
	  | 
| 
 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||||
| 
			 FcInter.am 
 
 Մրցաշարեր 
 
 Նորություններ 
 
 Պատմություն 
 
 FcInter.am 
 
 
  Piazzale Angelo Moratti, 
 20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com  | |||||||||||
 
 





