Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 25 » Ա Սերիայի 2013/14թ. մրցաշրջանի լավագույն տրանսֆերները
22:40
Ա Սերիայի 2013/14թ. մրցաշրջանի լավագույն տրանսֆերները

Ձեզ ենք ներկայացնում Ա Սերիայի 2013/14թ. արդեն նախկին մրցաշրջանի տրանսֆերները, որոնք արդարացրեցին ակումբների և երկրպագուների հույսերը:

Ավելի վաղ արդեն ձեր ուշադրության էինք ներկայացրել վատագույն տրանսֆերները, դիտել այստեղ:

 

 

Դարպասապահ. Մորգան Դե Սանկտիս (Ռոմա)

Տրանսֆեր: Նապոլ --> Ռոմա - 0.5մլն եվրո

Մորգան Դե Սանկտիսը ավելի լավ կարող էր երևալ: Այս մրցաշրջանում քիչ գոլեր բաց թողելով՝ նա երկորդն է Ա Սերիայում և 21 հանդիպումներում անառիկ է պահել դարպասը, ըստ Fox Soccer-ի:

Ընդհանուր առմամբ նա արդեն 540 անգամ խաղադաշտ է դուրս եկել ակումբում և հավաքականի կազմում: Նա նաև հիանալի օրինակ է երիտասարդ դարպասապահ Լուկաշ Սկորուպսկիի համար: 23-ամյա դարպասապահը իր հիանալի ելույթով զարմացրեց բոլորին Յուվենտուսի դեմ խաղում մրցաշրջանի վերջում:


Պաշտպան. Ֆաուզի Գուլամ (Նապոլի)

Տրանսֆեր: Սանտ-Էտիեն --> Նապոլի - 6մլն եվրո

23-ամյա ալժիրցին ձախ պաշտպան է և շատ լավ է միանում գրոհներին և հասցնում է պաշտպավել: Նա Սանտ-Էտիենի շարժիչ ուժն էր, նա շարունակեց լավ հանդես գալ նաև Նապոլիում:

Նա շատ հասարակ է խաղում: Նա կատարում է սուր փոխանցումներ և կորցրած գնդակների համար պայքարում է: Շատ լավ է դիրքավորվում և քիչ սխալներ է թույլ տալիս:


Պաշտպան. Ուգո Կամպանյարո (Ինտեր)

Տրանսֆեր: Նապոլի --> Ինտեր - անվճար

Նա արնաթաթախ մարտիկի տպավորություն է թողնում, ով ծամում է իր դնչկալը: Ուգու Կամպանյարոն ֆիզիկական տվյալներով պաշտպան է և նա բազմիցս կարևոր դեր է խաղացել պաշտպանությունում՝ Ինտերում երեք պաշտպանների մեջ այս մրցաշրջանում:

Նա Ինտեր տեղափոխվեց Վալտեր Մացցարիի հետ միասին և Նապոլիին ավելի շատ նա է պակասում, քան Էդիսոն Կավանին: Նեապոլցիների համար գոլ խփելը խնդիր չէ, նրանք խնդիրներ ունեն ետին գծում: Անվճար տրանսֆերը Նապոլիի համար ավելի վատ է:

Նա միշտ բարձրունքում չի եղել այս մրցաշրջանում: Նա մի քանի հանդիպումներ է բաց թողել, բայց նա այդ տեսակի ֆուտբոլիստներից է, ովքեր էներգիա են տալիս թիմին: Նա կատարել է միջինում 2,8 գնդակի խլում՝ ամենաբարձրը թիմում:


Պաշտպան. Մեդի Բենասիա (Ռոմա)

Տրանսֆեր: Ուդինեզե --> Ռոմա - 13մլն եվրո

Նա լավագույն պաշտպանն էր այս մրցաշրջանում, ինչպես նաև ամենահաջող տրանսֆերներից: Մեդի Բենասիան 5 գոլ է գրանցել իր հաշվին:

Նա մկանային որոշակի խնդիրներ ունեցավ և մի քանի հանդիպում բաց թողեց: Հիանալի է հանդես գալիս երկորդ հարկում, մենամարտերում և հավասարակշռված է երկու ոտքերի վրա:

Կարողանում է ճիշտ կարդալ խաղը, ինչպես Տիագո Սիլվան: Եվրոպայում նա բարձրացավ իր դիրքում:

 

Պաշտպան. Մայկոն (Ռոմա)

Տրանսֆեր: Մանչեսթեր Սիթի --> Ռոմա - £3մլն

Աշխարհի ամենաուժեղ աջ պաշտպաններից, Մայկոնը տեղափոխվեց Ռոմա՝ Մանչեսթերում անհաջող մրցաշրջանից հետո: Կարծես դա նրա կարիերայի ավարտն էր, բայց այժմ նա Բրազիլիայի հետ կմասնակցի Աշխարհի Առաջնությանը:

Սա նշանակում է, որ նա վերադարձավ իր մարզավիճակին: Նա տպավորիչ խաղ է ցուցադրում՝ միանալով գրոհներին և գործելով ինչպես հարձակող: Այս մրցաշրջանում նա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջենովայի դեմ խաղում:


Կիսապաշտպան. Կևին Ստրոտման (Ռոմա)

Տրանսֆեր: ՊՍՎ --> Ռոմա - 17մլն եվրո

Կևին Ստրոտմանը ապրիլ ամսին ստացած վնասվածքի պատճռով բաց թողեց մրցաշրջանի վերջնամասը, բայց մինչ այդ նա կարևոր դեր էր խաղում դաշտի կենտրոնում:

Նա ավարտեվ մրցաշրջանը 5 գոլ+6 գոլային փոխանցումով:

Նա թանկ ձեռքբերում էր, սակայն արդարացրեց սպասելիքները: Նա կարող է պահել գնդակը, ինչպես նաև խաղալ կարճ փոխանցումներով: Նա ունի հուժկու հարված: Իսկ ավելի հստակ, ամենաարդյունավետ կիսապաշտպաններց մեկն է Ա Սերիայում:

 

Կիսապաշտպան. Էռնանես (Ինտեր)

Տրանսֆեր՝ Լացիո --> Ինտեր - 20մլն եվրո

Էռնանեսը նման չէր խաղացողի, որը այդքան թանկ արժե: Բայց նա ապացուցեց դա Ինտերում իր ստաբիլ ելույթներով:

Ձմռանը տեղափոխվելուց հետո ընդամենը երկու անգամ է աչքի ընկել իր նոր ակումբում, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը շատ էր աշխատում՝ խաղալով կիսապաշտպանության, հարձակման և պաշտպանական դրիքերում: Նա նաև հայտավորված է Աշխարհի Առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում:

Նա այնպիսի խաղացող է, ով կփորձարկի դարպասապահի զգոնությունը մի քանի հեռահար կրակոցներով, բայց նա, միանշանակ, կարող է խոցել դարպասը տուգանային հրապարակից դուրս:

 

Վինգեր. Ժերվինյո (Ռոմա)

Տրանսֆեր: Արսենալ --> Ռոմա - £8 միլիոն

Ժերվինյոն Արսենալում անհույս վիճակում էր: Միգուցե, սխալմամբ: Նա այժմ նույնպես բաց է թողնում որոշ հանդիպումներ՝ խաղալով Ռոմայում, բայց մարզիչ Ռուդի Գարսիան հասկացավ՝ ինչպես օգտագործել վինգերին:

Նա կարող է տասնյակ մետրներ վազել՝ փնտրելով բոլոր հնարավոր ուղությունները գոլ խփելու համար: Նա խորամանկ խաղացող է, որի դեմ դժվար է պաշտպանվել, հատկապես հակագրոհների ժամանակ, որտեղ Ռոման իսկապես վտանգավոր է:

ժերվինյոն մրցաշրջանն ավարտեց 10 գոլային փոխանցումներով, Ալեսսիո Չերչիի և Ֆրանչեսկո Տոտտիի հետ հայտնվելով Ա Սերիայի վիճակագրության վերին հորիզոնականում:


Վինգեր. Խոսե Կալեխոն (Նապոլի)

Տրանսֆեր: Ռեալ Մադրիդ --> Նապոլի - 10մլն եվրո

Միգուցե դա նորաձև է՝ մերժվել Ռեալ Մադրիդի կողմից: Խոսե Կալեխոնը այն բազմաթիվ խաղացողներից մեկն է, ով թարմ շունչ հաղորդեց իր նոր թիմին: Նա 20 գոլ հեղինակեց Նապոլիի հետ բոլոր մրցաշարերում՝ մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլ փխելով, քան Ռեալի հետ երկու մրցաշրջաններում:

Իտալիայի ամենադինամիկ խաղացողներից մեկը, ով կարողանում է խաղալ երկու եզրերում, Կալյեխոնը միշտ կարողանում է ճանապարհ գտնել մրցակցի տուգանային ներխուժելու համար: Նա լավ է աշխատում, հիանալի վազում և կարողանում է գնդակ պահել: Նա 27 տարեկան է, բայց նրա կարիերան դեռ նոր է վերելք ապրում:


Հարձակվող. Կառլոս Տևես (Յուվենտուս)

Տրանսֆեր: Մանչեսթր Սիթի --> Յուվենտուս - £10 միլիոն (+բոնուսներ)

Կառլոս Տևեսը տհաճ անձնավորությւոն էր դարձել Անգլիայում: Իտալիայում նա իրեն լավ է պահում և գոլեր է խփում: Նա խնդիրներ ուներ Եվրոպայում՝ միայն անցած ամիս նա կարողացավ իր առաջին գոլը խփել Եվրոպայում 5 տարվա ընթացքում:

Բայց հարցը միայն դրանում չէ: Տևեսը իր ներդրումն ունի ամբողջ խաղադաշտում: Նա Ա Սերիայում ամենաքրտնաջան աշխատող խաղացողներից է, հնարավոր է նույնիսկ Եվրոպայում: Նա նաև ստեղծագործ է: Նա այս տարի 8 գոլային փոխանցում է կատարել Յուվենտուսի հետ բոլոր մրցաշարերում:


Հարձակվող. Լուկա Տոնի (Հելլաս Վերոնա)

Ֆիորենտինա --> Հելլաս Վերոնա - անվճար

Լուկա Տոնին վերածնվեց այս մրցաշրջանում: Նա 20 գոլի սահմանն անցավ առաջին անգամ՝ Բավարիայի հետ 2007/08 մրցաշրջանից հետո: Նա հեղինակել է Հելլաս Վերոնայի խփած բոլոր գոլերի մեկ երրորդը այս մրցաշրջանում: Ինչպես նաև նա անցավ Ա Սերիայի բոլոր ժամանակների գլխով խփված գոլերի ռեկորդը:

Տոնին 36 տարեկան է: Նա մտածում էր կարիերան ավարտելու մասին: Բայց նա առաջվա պես մահացու վտանգավոր է տուգանային հրապարակում:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 1101 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Գոռ   (25.05.2014 22:53) [Материал]
Hernanes The best

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz