Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Յուրի Ջորկաեֆ
Յուրի Ջորկաեֆ ֆուտբոլիստի մասին բոլորը գիտեն, և քիչ թե շատ ծանոթ են նրա կարիերային, սակայն մենք ցանկանում ենք ներկայացնել ձեզ Ջորկաեֆի կարիերայի լավագույն ժամանակահատվածը` որպես Ինտերիստ և նրա կյանքը` որպես իսկական հայի:


1984-89թթ-ին խաղացել է «Գրենոբլ», 
1989-90-ին՝ «Ստրասբուրգ», 
1990-95-ին՝ «Մոնակո», 
1995-96-ին՝ «Պարի Սեն Ժերմեն» ֆրանսիական, 
1996-99-ին՝ «Ինտեր», իտալական
1999-2000-ին՝ «Կայզերսլաուտեռն» գերմանական, 
2002-ից՝ «Բոլթոն» անգլիական ակումբներում: 
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 76 խաղ, խփել 28 գնդակ, դարձել է աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոն, Համադաշնությունների գավաթակիր (2001): 
«Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Եվրոպայի (1996), Միլանի «Ինտերի» կազմում՝ ՈՒԵՖԱ-ի (1998) գավաթակիր: 
1991-ին «Մոնակոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 
1994-ին ճանաչվել է Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (20 գնդակ):
1997-ին Ինտերի լավագույն ֆուտբոլիստ: 


   Յուրի Րաֆֆի Ջորկաեֆ (Youri Raffi Djorkaeff) -  ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում: Նրա հայրը` կալմիկի և լեհուհու որդի, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնությանը, մայրը հայուհի է` Մարի Օհանյան: Յուրին մեծացել է հայկական սփյուռքում.

 «Ես մեծ կապվածություն եմ զգում հայկական մշակույթի և պատմության նկատմամբ, - ասում է Ջորկաեֆը: - Մենք միշտ ունեցել ենք ընտանիքի պաշտամունք, որի գլխին կանգնած էր պատրիարքը` իմ պապ Գարո Օհանյանը: Նրա պատվին է, որ ես կրտսեր որդուս անունը դրել եմ Օհան: Իսկ ավագ որդիս երկու անուն ունի. ռուսական` Սաշա և հայկական` Արամ: Հայկական ընտանիքում երեխաների դաստիարակությամբ զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեզ պարզ արժեքներ էին ներշնչում` տալ, հարգել, կիսել: Ամանորին ինձ եղբայրներիս և զարմիկներիս հետ միասին նույնանման նվերներ էին տալիս: Կինս իսպանացի է, սակայն, ինչպես և իմ ավագ եղբայրը, ես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»:

    Յուրին միշտ սրտացավ էր ընդունում բոլոր այն չարիքները, որոնք ինչ-որ կերպ անդրադառնում էին իր պատմական hայրենիքին: Նա համարվում է Հայոց ցեղասպանության ընդունման ակտիվ ջատագով: Իր ողջ կարիերայի ընթացքում Ջորկաեֆը ամեն կերպ փորձում էր ուշադրություն հրավիրել այս հարցին: 1993/1994 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի դեռ խմբային փուլում Մոնակոյի կազմում նա գոլ խփեց թուրqական Գալաթասարայի դարպասը, որից հետո հայտարարեց «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց ցեղասպանությանը»: 1998 թվականի օգոստոսին Անկարան հայտարարեց, որ անթույլատրելի է նրա այցը Թուրքիա, որպես աշխարհի հավաքականի կազմի ֆուտբոլիստ, որը պետք է հանդիպեր երկրի ազգային հավաքականի հետ` Թուրքիայի հանրապետության 75-ամյակի պատվին: Ստամբուլում ֆուտբոլիստի ընգրկվելը այդ հավաքականում պաշտոնապես ընդունվեց որպես «անձնական վիրավորանք»: Թեև, մինչ այդ Յուրին արդեն հայտարերել էր, որ բացարձակապես չի ցանկանում մեկնել Ստամբուլ:

  Նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ նաև 2000 թվականի նոյեմբերին, երբ Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական խաղին: Ինչպես այն ժամանակ գրում էր Turkiye թերթը «անհիմն հայկական մեղադրանքները Ցեղասպանության վերաբերյալ սկսել են տարածվել նաև մեծ սպորտում»: Երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի մեկ այլ աստղային անդամի` Ալեն Բոգոսյանի հետ միասին շնորհակալություն հայտնեց Հինգերորդ Հանրապետության նախագահին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

   Նրա արմատները ոչ պակաս կարևոր դեր խաղացին նաև կարիերան շարունակելու համար տեղի ընտրության հարցում: Այդ ժամանակ Յուրիի համար պայքարում էին եվրոպական ֆուտբոլի երկու գրանդներ`Բարսելոնան և Ինտերը: Վերջիվերջո, նախապատվությունը տրվեց Մասսիմո Մորատտիի ակումբին, ինչը նաև խարհրդանշական է` Յուրին ծնվել է հենց այն օրը, երբ Ներաձուրրին նշում էր իր 60-ամյակը: Դրանից բացի կաևոր դեր խաղաց նաև այն, որ այդ քաղաքում էր ապրում նրա զարմուհին մայրական կողմից` Կատյա Օհանյանը, Ջորկաեֆների բազմաճյուղ կլանի ներկայացուցիչներից մեկը:

 Ի զարմանս շատերի` Յուրին անմիջապես հիանալի սկսեց հանդես գալ Ինտերի կազմում: Ներաձուրրիի համար այդ ոչ այնքան հաջող ժամանակաշրջանում նա դարձավ թիմի առաջատարը, լույսի շողը: Ջորկաեֆն այնքան ուժեղ տպավորություն էր թողել, որ հիացած Չեզարե Մալդինին ասել է այս խոսքերը. «Հայկական ոգին և ֆրանսիական կոփվածությունը Յուրիին դարձրել են աշխարհի լավագույն կիսապաշտպանը»: Եվ, անշուշտ, ֆուտբոլիստն ամիջապես գրավեց ինտերիստների սրտերը, այնտեղ թողնելով ջերմ հիշողություններ և հպարտություն: Ինտերի երկրպագուները նրան անվանեցին «Թանկարժեք»: 

    Ինտերը երբեք չի մոռանա ակումբից հեռանալուց նրա խոսքերը. «Սա նման է նրան, երբ հեռանում ես մեծ սիրուցդ: Որոշ ժամանակ է հարկավոր դա վերապրելու համար, քանի որ այն միշտ ցավ է պատճառում: Այո, ես հավերժորեն Ինտերիստ եմ: Ինտերն իմ սրտում է»: Եվ, իհարկե, ֆանտաստիկ գոլը Ռոմայի դարպասին (Ինտեր 3 - 1 Ռոմա, 1996/97): 

    Ջորկաեֆը կարիերան ավարտեց 2006 թվականին` վնասվածքից հետո: Ավարտելուց հետո զբաղվել է երաժշտությամբ, թողարկել է սինգլ «Vivre dans ta lumière»:

   Այժմ նա ապրում է Նյու Յորքում և վերջերս մասնակցեց «Ինտեր Կամպուսի»` ՄԱԿ-ին ներկայացնելու միջոցառմանը ԱՄՆ-ում և հենց նա իր ելույթով ազդարարեց երեկոյի բացումը: Ջորկաեֆը հպարտորեն Մորատտիին դիմեց «իմ նախագահ», որը զարմանալի չէ մի մարդու համար, ով ծնվել է մարտի 9-ին: Ինտերը նրա ճակատագիրն էր, որ գրված էր աստղերին և շողում էր սև և կապույտ գույների մեջ:

   Իսկ գիտե՞ք, թե ինչ էր անում Ջորկաեֆը, երբ նոր ակումբ էր տեղափոխվում: Նա անմիջապես ծանոթանում էր այնտեղ ապրող հայերի հետ: Բայց շատ հետաքրքիր ձևով. «Երբ ես նոր երկիր էի տեղափոխվում, վերցնում էի հեռախոսահամարների գրքույկը և սկսում էի փնտրել հայկական ազգանուններ, - խոստովանում էր Ջորկաեֆը: - Ես չէի ասում, թե ով եմ իրականում, սովորաբար ներկայանում էի որպես հայ, ով եկել է այստեղ հանգստանալու»: Սկզբում, որպես կանոն, նոր ծանոթները շատ էին զարմանում, իսկ ոմանք երբեմն երկար ժամանակ չէին հավատում, որ զրուցում են «աստղի» հետ: Բայց զարմանքը փոխվում էր հիացմունքի, սակայն ամենից շատ ուրախանում էր Յուրին: Դրա շնորհիվ այժմ ֆուտբոլիստը շատ երկրներում հայ ընկերներ ունի:

«Ես միշտ գիտեի, որ հայերի սրտերում հատուկ տեղ եմ գրավում, և դա ինձ հպարտությամբ  է լցնում»:

Ջորկեֆի Թոփ 10 գոլերը



Տարածելու դեպքում FcInter.am կայքի ակտիվ հղումը պարտադիր է!

Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: ashxen91 (11.01.2014)
Դիտումներ: 1287 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Aram   (12.01.2014 18:58)
Narek 11,Ashxen 91 joxovurd jan Djorkaef@ ashxatela Fransiakan NANTUM vorpes sportayin tnoren bayc el chi ashxatum

1 ashxen91   (12.01.2014 18:33)
Մեջբերում (NAREK11): ASHXEN91 Shnorhakalutyun nyuti hamar !
Djorkaeffy marzchakan ashxatanqov zbaxvuma? karoxa imanaq?


խնդրեմ :) չէ մարզչական աշխատանքով չի զբաղվում Ջորկաեֆը, բայց ֆուտբոլային ակումբ ուներ, կարծեմ ֆրանսիական

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats