Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Ջուզեպպե Բերգոմի
Ջուզեպպե Բերգոմի (ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 22 -ին Միլանին հարակից Սետալլա քաղաքում) - անցյալում հայտնի իտալացի ֆուտբոլիստ: Հանդես է եկել պաշտպանության դիրքում:

Ծնվել է Միլանի հարակից Սետտալա քաղաքում, որտեղ իր ֆուտբոլային կարիերայի առաջին քայլերն է արել "Սետտալեզե" ակումբում: 1979թ.-ին տեղափոխվում է միլանյան "Ինտեր", որտեղ հանդես է եկել մինչ կարիերայի ավարտը 1999թ.:

Փետրվարի 22-ին 1981 թ. անդրանիկ հանդիպումն է անցկացրել Ա սերիայում "Ինտեր" - "Կոմո" (2:1): Իտալիաի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 1982 թ. ԳԴՀ - Իտալիա (1:0): Հավաքականում ելույթներն ավարտել է 1998 թ. Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո:

Ջուզեպպե Բերգոմին ընդամենը 18 տարեկան էր, երբ օգնեց հավաքականին հաղթող դառնալ Մադրիդում կայացած ԱԱ-82-ում: "սկուադրա ադզուրրայում" եզրափակչի ժամանակ 3:1 հաշվով հաղթանակ են տոնել ՖՀԳ-ի նկատմամբ, իսկ Բերգոմին դարձավ հանդիպման ելքը որոշող հերոսներից մեկը: "Լոզիո", այսպես էին անվանում ժամանակի ընթացքում իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դարձած անձնավորությանը դեռ երիտասարդ տարիքում և այս հաջողությունները նրա հետ մնացին ամբողջ իր երկարատև կարիերայի ընթացքում, առանձնանում էր խաղը հասկանալու հոյակապ կարողությամբ: Իր ամբողջ կարիերան 19 տարի տևողությամբ անցկացրել է միլանյան "Ինտերնացիոնալե" ակումբում, որտեղ նվաճել է նաև "պարոն ՈւԵՖԱ-ի գավաթ" մրցանակը:

Ամենակարող պաշտպանը նվաճել է ցանկալի մրցանակը իր ակումբի հետ երեք անգամ: Բերգոմիին է նաև պատկանում Եվրոգավաթներում երկրորդ ամենահայտնի մրցաշարում ամենաշատ հանդիպումներն անցկացնողի ռեկորդը: Իտալացին անցկացրել է 96 հանդիպում իսկ նրան հետապնդող ֆուտբոլիստն նրանից 27 հանդիպում քիչ է անցկացրել: Ընդհանուր հաշվով ՈւԵՖԱ-ի մրցաշարերում Բերգոմին հանդես է եկել 117 անգամ - ևս մեկ ռեկորդ, որը վերջապես 2002 թ-ին հաջողվեց հաղթահարել չծերացող Պաոլո Մալդինիին:

Կա ևս մի բան, որը կապում է նրան Մալդինիի հետ, 10 ֆուտբոլիստներից, որոնց հաջողվել է ամենաշատ հանդիպումներն անցկացնել Ա սերիայում, միայն Մալդինին և Ջուզզեպե Բերգոմին են իրենց ամբողջ կարիերան անցկացրել մեկ ակումբում:


Նա աշխարհի առաջնությունում խաղացել է 4 ամգամ հավաքականի հետ. 1982 թ. աշխարհի առաջնությունը, 1986,1990 թ.(որպես թիմի ավագ) և 1998 թ.: 1994 թ. աշխարհի առաջնությանը իտալիայի հավաքականի մարզիչ Արրիկո Սակկին նրան չի հրավիրում հավաքական:

"Ինտերի" մարզաշապիկով անցկացրել է 756 հանդիպում (դրանցից 519-ը Ա սերիայում, որը համարվում է ակումբի ռեկորդ) և դարձել 28 գոլի հեղինակ: Իտալիայի հավաքականի համար անցկացրել է 86 հանդիպում (6 գոլ), որոնցից 33-ը ավագի թևկապով:

Ներկայումս Ջուզեպպե Բերգոմին աշխատում է ֆոտբոլային հաղորդավար "Սքայ Սպորտ" հեռուստաալիքում:

Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է

Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: Hako (24.06.2012)
Դիտումներ: 1114 | Մեկնաբանություններ: 21 | - Վարկանիշ -: 4.8/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 201 2 »
20 ashxen91   (08.07.2012 14:22)
Bergomin lava ashxatum Sky-um, ham el Sky-y amenachisht texekutyunnerna talis Interi masin 106

19 ashxen91   (27.06.2012 00:33)
temayic ekanq hasanq stex :)

18 tiko11   (25.06.2012 14:29)
voncor TEMAYIC shexvel eq

17 Hako   (25.06.2012 14:23)
Quote (Ashxen)
amot indz
normala Ashxen jan vonc vor du tenc el es erbeq chem nexanum dzezanic 49
Quote (Ashxen)
es voobshe chem nexanum dzezanic

15 ashxen91   (25.06.2012 04:34)
aaaaaaa lavn er 49 de es el hayeren targmanutyunn em eli grel gigs

14 Hako   (25.06.2012 04:25)
Quote
"Լոզիո", այսպես էին անվանում ժամանակի ընթացքում իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դարձած անձնավորությանը դեռ երիտասարդ տարիքում և այս հաջողությունները նրա հետ մնացին ամբողջ իր երկարատև կարիերայի ընթացքում
ay sra het em

16 ashxen91   (25.06.2012 04:41)
amot indz

13 Hako   (25.06.2012 04:24)
bayc haskacar inchi het em?

12 ashxen91   (25.06.2012 04:21)
es voobshe chem nexanum dzezanic 49 49 49

11 Hako   (25.06.2012 04:18)
hima inch Ashxen es nexanam qezanic nra hamar inchi hamar sovorabar du es nexanum?

10 ashxen91   (25.06.2012 04:08)
Bergomii makanuny giteq incha exel?? Lo Zio- hayeren vonc vor Hopar 49

1-10 11-19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats