Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Ջաչինտո Ֆակետտի
Ջաչինտո Ֆակետտի
(Իտալ. Giacinto Facchetti; 18 Հուլիս. 1942, - Տրևիլիո – սեպտեմբեր 4, 2006, Միլան) – Իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան: Եղել է առաջին պաշտպաններից մեկը, ով հաճախակի նետվում է հարձակման կրակագիծ:

Կենսագրություն

Ծնվել է հուլիսի 18-ին 1942թ Տրևիլո քաղաքում, որը գտնվում է Բերգամոյի հարևանությամբ: Ֆուտբոլիստի կարիերաի առաջին քայլերն եղել են սիրողական ակումբում, անվանումը "Տրևիլեզե”,
խաղացել է հարձակման գծում: Ջիաչինտոյի տաղանդը նկատել է ներաձուրիների մարզիչ Էլենիո Էրրերան, ով 18 տարեկան հասակում նրան հրավիրել է իր ակումբ: Միլանյան "Ինտերի” կազմում Ֆակետտին անցկացրեց իր առաջին մրցաշրջանը 1960/1961 թթ .: Մայիսի 21-ին առաջին անգամ "Ռոմայի” դեմ մրցավեճում (2:0) դուրս եկավ խաղադաշտ: Հայտնվելով "Ինտերում”, Ջիաչինտոն մնաց հավատարիմ իր ակումբին, անցկացնելով այնտեղ ամբողջ իր կարիերան, որը ավարտել է 1978 թ. –ին: Ընդհանուր հաշվով, միլանյան ակումբում նա մասնակցել է 634 պաշտոնական հանդիպման և դարձել 75 գոլի հեղինակ: Ջիաչինտո Ֆակետտին եղել է "Ինտերի” այն խաղացողներից, ովքեր կառուցել են ակումբի պատմության "ոսկե դարաշրջանը”: Ակումբի հետ նա երկու անգամ դարձել է եվրոպայի չեմպիոն, նվաճել է միջմայրցամաքային գավաթ, չորս անգամ Ֆակետտին նվաճել է "սկուդետտոն” և մեկ անգամ`Իտալիայի գավաթը:

Ֆակետտին հաջողությամբ էր հանդես գալիս ինչպես կենտրոնական այնպես էլ ձախ եզրային պաշտպանի դիրքում: Նրա եզրաին առաջխաղացումը միշտ էլ տհաճ է եղել հակառակորդների համար: Եղել է առաջին պաշտպաններից մեկը, ով հաճախակի նետվում է հարձակման կրակագիծ: Խաղալով պաշտպանողական դիրքում, Ջիաչինտոն եղել է ոչ կոպիտ, նրան երկրպագուները հիշում են որպես քաղաքակիրթ ֆուտբոլիստ, որ հարձակվողին երբեք չի փորձել վնասազերծել ետևից: Ամբողջ կարիերաի ընթացքում նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարություններին արժանանալու համար, այն ժամանակ, երբ մրցավարի հետ խոսել է վիճահարույց դրվագի մասին:

"Ինտերի” պաշտպանը հավաքականում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց մարտի 23-ին 1963 թ. Ստամբուլում, Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ (1:0): Ընդհանուր հաշվով Ֆակկետին "սկուադրու ադզուրրու”-ում անցկացրել է 94 հանդիպում, որոնցից 70-ը ավագի թևկապով: Այս ցուցանիշը համարվում էր լավագույնը քանի դեռ չէր գերազանցվել Դինո Դզոֆֆի, Պաոլո Մալդինիի և Ֆաբիո Կանավարոյի կողմից: Ջիաչինտո Ֆակկետին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է երկու աշխարհի առաջնություն, 1970 թ. –ին դարձել առաջնության փոխչեմպիոն, իսկ երկու տարի անց 1968թ.-ին նվաճելով գավաթը դարձել Եվրոպաի չեմպիոն:

Կարիեռայի ավարտից հետո Ջիաչինտոն մնացել է ակումբում և զբաղվել տարբեր գործերով. Որպես տեխնիկական տնօրեն, կառավարման անդամ, տարբեր միջազգային ֆորումների ժամանակ որպես պաշտոնական ներկայացուցիչ, որպես փոխտնօրեն: Մահից կարճ ժամանակ առաջ 2004 թ. հունվար ամսին դառնում է "Ինտերի” նախագահ և ժամանակավոր փոխարինում Մասսիմո Մորատտիին: Իր պարտականությունները ստանձնելուց մոտ մեկուկես տարի անց 2006 թ. Սեպտեմբեր 4-ին ներաձուրիների լեգենդը, թողնելով կնոջը և չորս երեխաներին, մահանում է քաղցկեղից: Մահվանից 3 օր անց միլանյան "Ինտերի” ղեկավարությունը, ցույց տալով իր նվիրվածությունը լեգենդար ֆուտբոլիստին, 3-րդ համարի մարզաշապիկը հավերժ կնքեց նրա անունով, իսկ Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան, սկսած 2006/07 մրցաշրջանից, մինչև 20 տարեկանների առաջնությունը Իտալիայում կոչեց Ջիաչինտո Ֆակետտիի անվամբ:

Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է



Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: Hako (21.03.2012)
Դիտումներ: 1325 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (22.03.2012 02:50) [Материал]
mer 3-rd hamary!!!!! iskakan legend!!!!! FORZA INTERRRR!!!!
130 130 130

1 tiko11   (22.03.2012 01:51) [Материал]
Interi hamar shat bana arel iskakan legenda Fachetin 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz