Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Ջուզեպպե Մեացցա

 

Մեացցան ծնվել է 1910թ. Օգոստոսի 23-ին Միլանում: Խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` "Ինտերը” , "Միլանը”, "Յուվենտուսը”, "Վարեզեն”, "Ատալանտան”:

Ակումբների կազմում անցկացրել է 443 խաղ և խփել 268 գնդակ, իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում` 53 խաղ և 33 գնդակ:

Նրան հաճախ անվանում էին նաև Պեպպինո կամ Բալիլլա /Փամփուշտ/:

Ինչպես ամեն ինչ սկսվեց……

Ջուզեպպեն ընդամենը 4 տարեկան էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ընտանիքում այն դժբախտություն բերեց, նրա հայրը` Աննիբալ Մեացցան մահացավ ռազմաճակատում ստացած վնասվածքներից: Ջուզեպպեն ստիպված էր ժամանակից շուտ մեծանալ , նա գնաց փռում աշխատելու, որպիսի օգնի մորը: Բայց ինչպես աշխարհի բոլոր տղաները, առաջին իսկ հնարավորության դեպքում բակում գնակ էր խաղում: Նա շատ շուտ դարձավ բակի լավագույն "տեխնիկա” ունեցող խաղացողը, նա հիանալի տիրապետում էր գնդակին և բացի այդ աչքի էր ընկնում իր հրթիռային արագությամբ: Ճիշտ է, բնությունը նրան չէր օժտել ատլետիկ կառուցվածքով և հասակով, սակայն այս փոքրիկ տղան կարողանում էր շատ բարձր ցատկել և օդում գնդակի հետ իսկապես կրկեսային հնարքներ էր իրականացնում:

Աշխատանքային կյանքի վաղ սկիզբը Ջուզեպպեի մոտ ձևավորել էին ոչ միայն ինքնուրույնություն, այլ նաև ձեռներեցի հատկանիշներ: Արդեն 13 տարեկան հասակում նա փորձեց իր հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ տեղափոխել գործնական հիմքերի վրա, և ոչ ավել, ոչ պակաս հիմնեց …. Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ "Կոստանցան”, նա ինքն իրեն նշանակեց և նախագահ, և սպորտ-տնօրեն և հաշվապահ: Բայց նրա փոքր տարիքը ոչ մի կերպ չէր նպաստում այսպիսի ակումբի հաջողություններին, չնայած այդ ժամանակ հետպատերազմյան Իտալիայում ամեն օր մեկը մյուսի հետևից ակումբներ էին ձևավորվում: Դրա հիմանական պատճառն այն էր, որ այդ ժամանակ երկրում միասնական առաջնություն գոյություն չուներ և ակումբները հիմնականում մասնավոր վեճեր էին անցկացնում միմյանց միջև:

Նույն 13 տարեկանում Մեացցան դարձավ միլանյան "Մաեստրե Կամպիոնելի” սիրողական թիմի խաղացող`իր ուժերը փորցելով բոլոր խաղային դիրքերում`պաշտպանությունում, դաշտի կենտրոնում և հարձակման գծում: Այստեղ նա վստահություն ձեռք բերեց իր ուժերի նկատմամբ և 1924թ. եկավ "Միլան” ֆուտբոլային ակումբ, որին երկրպագում էր: Բայց այստեղ նրան մեծ հիասթափություն էր սպասվում, չնայած նրա հիանալի տեխնիկային, մարզիչները մերժեցին 14-ամյա պատանուն ֆիզիկական տվյալների պատճառով` նա կշռում էր 40 կգ-ից ոչ ավելի:

Իսկ ահա "Ինտերում” ուր նա եկավ ""Միլանից” վրեժ լուծելու” համար , նրան միանգամից ընդգրկեցին երիտասարդական թիմում: Այնտեղ նա 2 հիանալի մրցաշրջան անցկացրեց: Այսպես սկսվեց Ջուզեպպե Մեացցայի հաջող ֆուտբոլային կարիերան: Հետաքրքիր է սակայն այն, որ նա երկար ժամանակ թաքցնում էր իր ֆուտբոլային կյանքը մորից և շարունակում էր աշխատել փռում: Երևի թե վախենում էր, որ մայրը ` Էրսիլիան, չի ողջունի որդու ֆուտբոլային ընտրությունը: Եթե միայն նա իմանար, թե ինչ ապագա է սպասվում իր որդուն…

1927թ. "Ինտերի” հիմնական թիմի մարզիչ Արպադ Վայսը փորձեց արագաշարժ պատանուն, ով զարմացնում էր իր տեխնիկայով, օգտագործել հիմնական կազմում "Միլանեզեի” հետ խաղում: Եվ Մեացցան կարողացավ 2 գոլ հեղինակել:

Այս լեգենդար ֆուտբոլիստի կարիերայի ամենահաջող տարիները կապված են հենց "Ինտերի” և իհարկե Իտալիայի ազգային հավաքականի հետ, որոնց կազմում նա բազմաթիվ տիտղոսներ նվաճեց:

Մեացցան "Ինտերի” կազմում հանդես եկավ 1927 – 1940 թթ., այդ ընթացքում անցկացնելով 408 հանդիպում և խփելով 284 գոլ: Նա "Ինտերի” կազմում դարձավ`
- Իտալիայի եռակի չեմպիոն` 1929/30, 1937/38, 1939/40
- Իտալիայի Գավաթի հաղթող` 1939
- 3 անգամ դարձել է Ա Սերայի լավագույն ռմբարկու` 1929/1930 – 31 գոլ, 1935/ 1936 – 25 գոլ, 1937/ 1938 – 20 գոլ

1930 թ. փետրվարի 9-ին նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Իտալիայի հավաքականի կազմում և հենց այդ օրը Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում 2 գոլ խփեց, որոնք արդյունքում հաղթանակ բերեցին իտալացիներին /4:2/: Նույն թվականի մայիսի 11-ին Իտալիայի հավաքականը Բուդապեշտում հաղթեց վենգրերին 5:0 հաշվով և 19-ամյա Մեացցան խփեց առաջին 3 գոլերը: Նա Իտալիայի հավաքականի կազմում մեծ հաջողությունների հասավ և 2 անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

1934թ աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվում էր Հռոմում, իտալացիների մարզիչ Վիտտորիո Պոցցոն կարողացավ մի փոքր ավելի հետ քաշված օգտագործել Մեացցային և նրա խաղը կառուցելու և կարևորագույն գոլեր խփելու շնորհիվ Իտալիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:

Այս հաղթանակից հետո Մեացցան դարձավ Իտալիայի ամենահայտնի ֆուտբոլիստը: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ նա առաջին ֆուտբոլային աստղն էր, ում անունը իտալացի գործարարները սկսցին օգտագործել իրենց արտադրանքները գովազդելու համար: Մեացցան մեծ հաջողությամբ գովազդում էր տղամարդկանց պարֆյումերային արտադրանքներ:

Չորս տարի անց 1938թ. աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվում էր Ֆրանսիայում, Մեացցան թիմի ավագն էր: Այս անգամ նրա դիպուկ հարվածը իտալացիներին դուրս բերեց եզրափակիչ, որտեղ նրանք հաղթեցին Վենգրիայի հավաքականին 4:2 հաշվով և դարձան աշխարհի չեմպիոն:

Իր վերջին խաղը հավաքականի կազմում անցկացրել է 1939թ. Ֆինլանդիայի հետ խաղում: Վաղ հեռանալու պատճառ դարձան շատ հիվանդությունները և վիրահատությունները:

Նա մի քանի ամիսների ընթացքում ընդհանրապես ֆուտբոլ չէր խաղում և կրկին խաղադաշտ դուրս եկավ 1941 թվականի հունվարի 1-ին, բայց արդեն ոչ թե "Ինտերի”, այլ "Միլանի” մարզաշապիկով: Իսկ 1942թ. տեղափոխվեց "Յուվենտուս”, սակայն այստեղ նույնպես երկար չխաղաց, քանի որ սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի պատճառով տուժեց նաև Իտալիայի առաջնությունը: Մեացցան իր ընտանիքով տեղափոխվեց ավելի ապահով Վարեզե քաղաք, որտեղ օգնում էր տեղի թիմին, որպես խաղացող մարզիչ: Այս նույն դերը նա կատարում էր նաև "Ատալանտայում” :

1946թ. նրան հրավիրեցին հարազատ "Ինտեր”, որին նա չկարողացավ մերժել` սկզբում որպես խաղացող, իսկ 1946թ. դեկտեմբերի 22-ից որպես խաղացող մարզիչ: Այդ օրը "Բարիի” հետ խաղում խաղացող-մարզիչը դարձավ գոլի հողինակ:

Իր վերջին խաղը Ա Սերիայում Մեացցան անցկացրեց 1947թ. հունիսին "Բոլոնիայի” դեմ խաղում:

Ավարտելով խաղացողի իր կարիերան, Մեացցան իր ուժերը փորձեց որպես մարզիչ: Նա աշխատել է և "Ինտերի”, և թուրքական "Բեշիկթաշի” հետ:

1957թ.-ից սկսել է աշխատել "Ինտերում” տաղանդավոր երիտասարդների նետ: Նրա ձեռքի տակով անցել են շատ երիտասարդ ֆուտբոլային տաղանդներ, որոնք հետագայում դարձան առաջնակարգ աստղեր, օրինակ, ինչպես Սանդրո Մացցոլան և Ջիաչինտո Ֆակետտին:

Ջուզեպպե Մեացցան մահացել է 1979թ. օգոստոսի 21-ին, իր 69-ամյակից ընդհամենը 2 օր առաջ:

1979թ. Միլանի "Սան-Սիրո” մարզադաշտը վերանվանվեց "Ջուզեպպե Մեացցա”, այն միակ ֆուտբոլիստներից մեկի անունով, ով դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ով խաղացել է միլանյան երկու ակումբերում էլ:

1983թ. Ջուզեպպե Մեացցային շնորհեցին Իտալիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի տիտղեսը:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է

 

Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: tiko11 (17.02.2012)
Դիտումներ: 1031 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Saqo_Interista   (16.03.2012 22:31)
70 62 61 61 61 61 61 61 61 61

3 TELMANINTER   (24.02.2012 11:38)
legend

2 ashxen91   (18.02.2012 21:10)
iskakan legend!!!!! 106 106 106

1 tiko11   (18.02.2012 01:37)
106 Mecatarov marda Meazzan shat bana arel Interi hamar

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz