Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Ջուզեպպե Պրիսկո. «Ա Սերիան մեր ԴՆԹ-ում է»

Այսօր Ինտերը և բոլոր Իներիստները հիշում են լեգենդար Ջուզեպպե Պրիսկոյին:

Ջուզեպպե ''Պեպպինո'' Պրիսկոն (1921 – 2001), ով հաղթեց ամեն ինչ՝ որպես ակումբի փոխնախագահ և փաստաբան և հաղթեց ամենքին՝ որպես մեծագույն Ինտերիստա:

1963 -ից մինչ 2011 եղել է Ինտերի փոխնախագահը և պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա հնչեցրած յուրաքանչյուր խոսք թևավոր է դարձել՝ հայտնվելով երկրպագուների պաստառների, շապիկների վրա, ինչպես նաև ակումբին նվիրված հիմների բառեր են դարձել: Նրա սուր հումորը և դիպուկ խոսքերը անտարբեր չէին թողնում նույնիսկ մրցակից թիմերին և նրանց երկրպագուներին, իսկ նրա մահից հետո բոլորը միանշանակ համաձայնեցին՝ կյանքից հեռացավ կալչոյի ''համ ու հոտ''-ն ապահովող մեծ անձնավորություն:

Ինչպես իր հայտնի գրքում գրում է Կապիտանո Խավիեր Զանետտին՝ Ինտերը նրա հետ կորցրեց իր պատմության ամենակարևոր դեմքերից մեկին:

 

Դեկտեմբերի 10-ին նրա ծննդյան օրն է և այն մենք կցանկանային նշել՝վերհիշելով նրա ամենահայտնի խոսքերը, քանի որ դրանք հավերժ կմնան Ինտերի պատմության մեջ: Եվ համոզված ենք՝ բոլորդ էլ բազմիցս լսել կամ կարդացել են դրանք.

 

1. Միլանում միայն երկու թիմ կա` Ինտերը և Ինտերի Պրիմավերան:

 

2. Ինտերը ծնվել է ՖԱ Միլանի արատավոր քաղաքականությունից, սա ցույց է տալիս, թե որքան հեռուն դու կարող ես հասնել` սկսելով ՈՉՆՉԻՑ!

 

3. Երբ ես սեղմում եմ միլանիստայի ձեռքը՝ անմիջապես լվանում եմ ձեռքս: Երբ ես սեղմում եմ յուվենտինոյի ձեռքը` հաշվում եմ մատներս:

 

4. Մահվանից առաջ ես կգրանցվեմ Միլանի երկրպագուների շարք, որպեսզի նրանցից ևս մեկը անհետանա:

 

5.Ինչպես ավարտվեց Միլան-Յուվենտուս հանդիպո՞ւմը: Չգիտեմ, ես փոքր թիմերի խաղերով չեմ հետաքրքրվում:

 

6.Միլանը մրցաշարային աղյուսակում առաջի՞նն է: Տպագրական սխալ է:

 

7. Ամենահաճելի Ինտերիստա՞ն: Ջաչինտո Ֆակետտին է: Նա գոլ խփեց Նապոլիի դարպասը մառախուղի մեջ և եկել էր եզրային գծից դուրս, որպեսզի գրկեր ինձ: Երեք րոպե տևեց մինչ նա գտավ ինձ:

 

8. Ինտերի երկրպագուները կարող են չանհանգստանալ, այսքան տարի այս ակումբում լինելով՝ կարող եմ ասել, որ Բ Սերիան գոյություն չունի մեր գենետիկ կոդում:

 

9. Թուրինում սպասվող խաղի համար ցանկանում եմ դալտոնիկ մրցավար:

 

10. Իմ բոլոր երեխաները Ինտերիստներ են: Մի անգամ ինձ հարցրեցին, արդյոք իմ որդին՝ Լուիջին, կարող է երկրպագել Միլանին: Ես պատասխանեցի ''Նա ունի երկնագույն աչքեր և խարտյաշ մազեր, այն դեպքում, երբ ես սևաչյա եմ և սևահեր: Եթե Լուիջին երկրպագի Միլանին, ես կպահանջեմ ԴՆԹ փորձաքննություն: Որովհետև այդ դեպքում ես չէի վստահի նույնիսկ կնոջս'': 

 

11.Ես դեմ եմ ռասիզմի ցանկացած դրսևորման, բայց երբեք թույլ չեմ տա, որ իմ աղջիկը ամուսնանա Միլանի խաղացողի հետ:

 

12. Շատ դեպքերում, հաշվի առնելով այն յուրահատուկ ոճը, որով նա կարողանում է գոլեր խփել, Ռոնալդոն ինձ հիշեցնում է Մեացցային, ով թույլ է տվել միայն մեկ սխալ՝ ընդունել է Միլանի մարզաշապիկը: Ես վստահ էի, որ Ռոնալդոն երբեք չէր գնա նման գայթակղությանը: Նրա պես մեծագույնները պետք է կրեն միայն մեկ մարզաշապիկ՝ Ներաձուրրի:

 

13. Բոլոր ժամանակների ամենաիդեալական կազմը՝ Զենգա, Բուրնիչ, Ֆակետտի, Գուարների, Պիկկի, Բեդին, Ֆրիոնե, Մաթեուս, Մացցոլա, Սուարես և Կորսո: Չեմ ընդգրկել Մեացցային՝ լավագույնը բոլորից, և Ռոնալդոյին, քանի որ ես նրանց համարում եմ մրցակցությունից դուրս: Մեծ ուրախություն աչքերի համար:

 

14. Ինտերի ամենամեծ սխալը՝ Ռոբերտո Կառլոսին բաց թողնելը և Պլատինիին չգնելը, որն արդեն մերն էր:

 

15.Այս տարի ինձ հիասթափեցնում են Միլանն ու Յուվենթուսը: Նրանք շատ են առաջ գնում, ես շատ հիասթափված եմ:

 

16, Միլա՞նը: Ես խիստ մտավախություն ունեմ, որ այս տարի նրանք կմնան Ա Սերիայում:

 

17.Յուվենտինոյի նշանակած 11-մետրանոցը Ռոնեյի՞ն: Դա գողություն չէ: Երբ խաղում է Յուվեն՝ միշտ գողանում են: Բոլոր յուվենտինոները երբեմն ընդունեւմ են գողությունը, բայց ոչ գողացվածը:

 

18. Իմ երազա՞նքը: Ինտերը ստորացնում է Յուվեին՝ խփելով գոլ ավելացված ժամանակում՝ խաղից դուրս իրավիճակից կամ ձեռքով: Կամ ավելի լավ է խաղից դուրս և ձեռքով:

 

19. Ջենովան այլևս չի՞ ցանկանում հանդիպել Ինտերին Սան Սիրոյում: Թող գնան Բ Սերիա!

 

20. «Ում եք այսօր երկրպագելու Յուվնտուսին, թե՞ Այաքսին»: Ցավոք, ես տատիկ ունեմ Ամստերդամում: 

 

Շնորհակալություն Պեպպինո և հավերժ հիշատակ!!!

 

'E mi torna ancora in mente l'Avvocato Prisco/ lui diceva che la serie A è nel nostro DNA/ io non rubo il campionato ed in serie B non son mai stato'' 

«Եվ մենք հիշում ենք փաստաբան Պրիսկոյին/Նա ասել է,որ Ա Սերիան մեր ԴՆԹ-ում է/ Մենք չենք գնում առաջնությունը և Բ Սերիայում երբեք չենք եղել» 

Elio "C’è solo l’Inter.”
 
Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: ashxen91 (10.12.2014)
Դիտումներ: 1923 | Տեգեր: լեգենդ, Ջուզեպպե Պրիսկո, Giuseppe Prisco | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz