Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ |
Ալեսանդրո Ալտոբելլի
![]() Ինտերի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 1977 թվականի օգոստոսի 21-ի, Իտալիայի Գաավթ Կոմո - Ինտեր (0-2): Իսկ վերջին հանդիպումը եղել է 1988 թվականի մայիսի 8-ին կայացած Չեզենա - Ինտեր (2-2) Առաջին հանդիպումը Իտալիայի հավաքականում կայացել է 1980 թ. հունիսի 18 - ին Եվրոպայի առաջնության ժամանակ, որը կայացել է հենց Իտալիայում: Բելգիայի դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի առաջին րոպեներից: 3-րդ տեղի համար պայքարում՝ չեխոսլովակիայի դեմ հանդիպման ժամանակ Ալտոբելլին մեկնարկային կազմում էր, և խաղադաշտում մնաց մինչ խաղի ավարտը: 1988 թվականին կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Ալտոբելլին կրում էր Իտալիայի հավաքականի ավագի թևկապը, 4 անգամ փոխարինման դուրս գալով դարձել է 1 գոլի հեղինակ: 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Իտալիայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալը, Ալտոբելլին երեք անգամ փոխարինման է դուրս եկել, մեկ գոլ է հեղինակել եզրափակիչ հանդիպման ժամանակ, փոխարինելով 7-րդ րոպեին վնասվածք ստացած Ֆրանչեսկո Գրացիանիին (պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է աշխարհի առաջնության հանդիպումների եզրափակիչ հանդիպման ժամանակ փոխարինման դուրս գալով դառնալ գոլի հեղինակ): 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Ալտոբելլին իր անվան տակ է գրանցել Իտալիայի հավաքականի խփած 5 գոլերից 4 - ը (իսկ մեկ գոլ էլ Իտալիայի դեմ հանդիպման ժամանակ սեփական թիմի դարպասն են գրավել Հարավային Կորեայի ֆուտբոլիստները): ![]() Ֆուտբոլային կարիերան ավարտել է 1990 թվականի հունիսին, 34 տարեկան հասակում, Իտալիայի Բ Սերիայում հանդես եկող Բրեշիայում: Ֆուտբոլիստի որդին՝ Մատտիա Ալտոբելլին, ֆուտբոլ խաղալ սկսել է Ւնտերի դպրոցում, բայց ցավոք նրա կարիերան չստացվեց: Մի քանի անգամ վարձավճարով այլ ակումբներ տեղափոխվելուց հետո նա մեկ տարով մեկնեց Շվեյցարական Կյասսո ակումբ: Ներկա պահին հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Լեկկոյի կազմում: Ալեսսանդրո Ալտոբելլին Ալ-Ջազիրա հեռուստաալիքում աշխատում է որպես ֆուտբոլային վերլուծաբան: Ձեռքբերումները՝ Աշխարհի առաջնություն - 1982 Իտալիայի առաջնություն - 1979/80 Իտալիայի գավաթի հաղթող - 1977/78, 1981/82 Ալեսսանդրո Ալտոբելլիի լավագույն 10 գոլերը Ինտերի կամզում` Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է | |
Դիտումներ: 2020 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |