17:32 Զանետտին՝ Տևեսի և Մեսսիի, Մունդիալի, իր հետնորդի և 4 համարի մասին | ![]()
Մունդիալի մասին. «Արգենտինան կհաղթի: Իտալիա՞ն: Կգրավեն մրցանակային տեղ»: Տևեսի մասին. «Այս մրցաշրջանի համար, ինչպես Կառլիտոսը դրսևորեց իրեն Յուվենտուսում, իհարկե, արժանի էր ստանալ հնարավորություն հավաքականում: Սակայն մարզիչը հետևողականորեն հետևել է բոլոր հարձակվողներին և իր վերջնական որոշումն է կայացրել: Եվ ընդհանրապես, եթե դուք ունեք Մեսսի, Իգուային, Լավեցցի, Ագուերո և Պալասիո, ո՞ւմից պետք է հրաժարվել, նրա փոխարեն»: Մեսսիի մասին. «Նրա ելույթները կայուն չէին Բարսայի հետ այս մրցաշրջանում, բայց դուք չեք կարող միշտ հաղթել: Ինտերը նույնպես անցավ դրա միջով, սկսեց 2005-ից և ընկավ 2011-ին: Ֆուտբոլը շրջան է: Առավել ևս համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Մեսսին պետք է անպայման հաղթի Աշխարհի Գավաթը, որպեսզի ապացուցի, որ ավելի ուժեղ է: Նա նվաճել է 4 Ոսկե գնդակ, էլ չեմ ասում, քանի Չեմպիոնների Լիգա: Նա չեմպիոն է: Եվ վերջ»: Իր հետնորդի մասին. «Իմ ժառանգո՞րդը: Ճկունության և ազգության համար, կասեմ Սիթիից Սաբալետտան: Իսկ Ինտերում, մարդիկ շատ են սիրում Կովաչիչին, այո, նա երիտասարդ է, տաղանդավոր և լուրջ:Նա կարող է անցնել իմ ուղին Ինտերում, ես հուսով եմ, որ նա երկար կմնա մեզ հետ»: 4 համարի մասին. «Լավ կլինի, եթե ակումբը ետ կանչի համարը, և հիանալի կլինի, եթե մի գեղեցիկ օր այն կրի որդիս՝ Թոմասը, ամենափոքրը, ով մեր ամենակրքոտ ֆուտբոլասերն է»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |