Գլխավոր էջ » 2013 Փետրվար 7 » Զանետտին ցանկանում է գերազանցել Մալդինիի ռեկորդը
01:35 Զանետտին ցանկանում է գերազանցել Մալդինիի ռեկորդը | ![]() Խավիեր Զանետտին հերթական ռեկորդի շեմին է! Սիենայի դեմ նա անցկացրեց Ա Սերիայում իր 592-րդ հանդիպումը և հասավ Ինտերի նախկին լեգենդար դարպասապահ Ջանլուկա Պալյուգայի ռեկորդին, ով Ա Սերիայում անցկացրած հանդիպումների քանակով երկրորդն էր ցուցակում: Կիրակի օրվա Կիևոյի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալու դեպքում՝ Զանետտին կշրջանցի Պալյուգայի ռեկորդը: Այսօր ՛՛Royal Caribbean՛՛-ի կողմից կազմակերպված շնորհանդեսից հետո Զանետտին նշել է, որ ցանկանում է անցնել նաև Մալդինիի ռեկորդը. ՛՛Եթե հասնեմ այնպիսի կետի, որ մի քանի խաղ մնա մինչ Մալդինիի ռեկորդը, ապա ես պայմանագիր կկնքեմ միայն այն անցնելու համար, իսկ հետո կավարտեմ կարիերաս՛՛, - Զանետտիի խոսքերն է փոխանցում FcInterNews-ը: Նշենք, որ այս պահին Ա Սերիայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Պաոլո Մալդինիին`647 հանդիպում: fcinternews.it
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||||





