Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 12 » Զանետտիին շնորհվեց Ֆակետտիի անվան մրցանակը
21:21
Զանետտիին շնորհվեց Ֆակետտիի անվան մրցանակը

Այսօր առավոտյան Միլանի Բուցցատի սրահում Խավիեր Զանետտիին պաշտոնապես շնորհվեց Ջաչինտո Ֆակետտիի անվան "Giacinto Facchetti - Il bello del calcio" մրցանակը (''Ֆուտբոլի գեղեցկությունը''): Մրցանակը նրան հանձնեցին Իտալիայի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Պերուչչին, Ջաչինտոյի որդին` Ջանֆելիչե Ֆակետտին և Gazzetta dello Sport-ի խմբագիր Անդրեա Մոնտին:

Առաջինը խոսեց Gazzetta dello Sport-ի խմբագիրը.

''Արդեն 7-րդ տարին է, որ մենք շնորհում ենք այս մրցանակը, ֆուտբոլի գեղեցկության համար: Այն արդեն ստացել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են` Պլատինին, Մադինին, Պրանդելլին: Այս ամբողջ ընթացքում մենք կարողանում էինք խուսափել մրցանակը շնորհել Ինտերի ներկայացուցիչներից մեկին, բայց այսօր այդ ավանդույթը խաղտեցինք: Ֆակետտին Իտալիայի հավաքականի և Ինտերի խորհրդանիշն է: Այդպիսի խորհրդանիշերը ծնվում են որոշակի պատմական ժամանակահատվածում և հավերժանում պատմության մեջ: Մենք հուսով ենք, որ այսօրվա մրցանակակիրը մեծ նշանակություն կունենա նաև հազար տարի անց: Մենք մրցանակը շնորհում ենք մեծագույն մարդու և շնորհակալություն հայտնում նրա հավատարմության համար, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, մի մարդու, ով դարձել է ժամանակակից ֆուտբոլի ամենալավ հատկանիշների խորհրդանիշը:  Մի մարդու, ում ընդունում և հարգում են նույնիսկ հակառակորդները: 815 խաղ և ընդամնեը երկու հեռացում, սա վկայում է խաղադաշտում այս մարդու անհավանական կորեկտության մասին: Շնորհավորում ենք Կապիտանո!''

Այնուհետև իր խոսքն ասաց նաև Ջանֆելիչե Ֆակետտին.

''Նա վազում է և ծածկում ամբողջ խաղադաշտը, նա բաց չի խոտածածկի ոչ մի հատված: Զանետտին ծերանում է, ինչպես Դորիան Գրեյը: Նա անհավանական հարգանք է ցուցաբերում իրեն շրջապատողների նկատմամբ: Ներաձուրրո, ով հազարավոր ռեկորդներ է սահմանել: Ֆուտբոլում այսքան երկար տարիների ընթացքում ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել: Հավերժ երիտասարդ Զանետտին իսկապես ինքնին ներկայացնում է ֆուտբոլի գեղեցկությունը'':

Եվ վերջում իր խոսքն ասաց օրվա հերոսը, ում մրցանակի հետ միասին շնորհվեց նաև 10 հազար եվրոյի կտրոն.

''Ջաչինտոն եղել է ինձ համար ելակետ: Ես ծանոթացա նրա հիանալի ընտանիքի հետ, ինձ համար այս մրցանակն ամենակարևորներից է իմ կարիերային, քանի որ այն կրում է Ջաչինտոյի անունը: Այս գումարը կգնա իմ ֆոնդ, որն օգնում է Արգենտինայիերեխաներին, մենք շանունակում ենք պայքարել նրանց համար, քանի որ նրանք մեր ապագան են'':









inter.it
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 532 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (13.11.2012 18:27)
Xosqer chunem aselu Zanettin lavaguynna ashxharhum,, yes

2 babartur   (13.11.2012 11:27)
: 130 shnorhavorrrrrrrrr......................

1 ashxen91   (12.11.2012 21:30)
Barer chem gtnum, vor nkaragrem inchqan hpart em, vor Zanettin mer Capitanona!!!! Hpartutyuns hasela akanjneris)))) !!! 38

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz