Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 20 » Զանետտիի հրաժեշտի նամակը:"Շնորհակալություն ձեր սիրո համար"
01:23
Զանետտիի հրաժեշտի նամակը:"Շնորհակալություն ձեր սիրո համար"

Կապիտանո Խավիեր Զանետտիի նամակը ուղված Ինտերի և Արգենտինայի երկրպագուներին, սպորտի սիրահարներին ամբողջն աշխարհում, իր թիմակիցներին, ում հետ բախտ է վիճակվել խաղալ երկար կարիերայի ընթացքում:

Հարգելի երկրպագուներ և ամբողջ աշխարհի սպորտի սիրահարներ` շնորհակալություն:

Շնորհակալություն ինձ և իմ ընտանիքին աջակցելու համար, այն բանի համար, թե ինչպիսի ջերմությամբ, սիրով և հարգանքով ինձ ողջունեցիք վերջին խաղում: Դա հիանալի է ինչպես սպորտի, այնպես էլ հույզերի առումով:

Շնորհակալություն!

Իմ ֆուտբոլային կյանքում ես այնքան ուժ եմ ներդրել մարզումներին, խաղադաշտում, երկրպագուների հարաբերություններին, մարզասրահում վնասվածքից հետո և իմ Պուպիի հիմնադրամին: Այս ընթացքում ես միշտ կարդացել եմ, որ ֆուտբոլը ոչ միայն մեծ սպրոտ և աշխատանք է, որը պարգևում է մեծ երջանկություն, որ սա նաև դպրոց է, որը տալիս է որոշակի արժեքներ և շատ զգացմունքներ, լինի մի քանի ընկերներով խաղ թե իրական խաղ, հեռարձակվելով ամբողջ աշխարհով:

Դա այն է, ինչ ինձ սովորեցրել է իմ հայրը, երբ ես նրա հետ մասոն էի աշխատում: Եվ դա այն է, ինչը` դուք սովորեցրել եք ինձ ձեր սիրով և աջակցելով:

Հարգելի Ինտերի երկրպագուներ, դուք միշտ կմնաք իմ սրտում, մեր գույներով, մեր դրոշներով և մեր ոճով: Ես հուսով եմ ծառայել ակումբին մենեջերի դերում, ինչպես ես արել եմ խաղադաշտում կրելով 4 համարը: Կապիտան պետք է լինել խաղադաշտում, այնպես էլ նրանից դուրս: Մեր լավագույն և վատ օրերին մենք միշտ միասին ենք եղել, ինչպես իսկական ինտերիստներ, այդպես էլ մենք կմնանք:

Հարգելի Արգենտինայի երկրպագուներ, ես պատիվ եմ ունեցել կրել Albiceleste մարզաշապիկը ավագի թևկապով: Ձեր հետ ես սպասում եմ ևս մեկ հաղթանակ և ես կմնամ հավաքականի ֆանատ: Ինչպես դա եղել է, երբ ես երեխա էի, թռչկոտելով բազկաթոռի վրա ամեն գոլի ժամանակ:

Հարգելի թիմակիցներ, ովքեր ինձ գրկաբաց են ընդունել: Քանի անգամ ենք մենք այդպես գրկախառնվել մեր հաղթանակներից հետո: Հարգելի մրցակիցների երկրպագուներ: Սա սպորտային մրցակցություն է, որը հաղթանակ է բերում ուժեղագույնին, իսկ պարտություն, որը պետք է ընդունել: Մրցակցությունը դեմ առ դեմ խաղադաշտում սպորտը դարձնում է կյանքի մոդել:

Ես շնորհակալություն եմ հայտնում: Կապիտանոն ողջունում է ձեզ, բայց չի կախում կախում խաղակոշիկները մեխից, անմահ խաղը դեռ նոր է սկսվում:

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 1143 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (20.05.2014 20:54) [Материал]
Zanetti 4 4 lava gone miangamic poxnaxagah en talis!

1 tiko11   (20.05.2014 02:43) [Материал]
Zanetti misht mer heta linelu!!! misht Interi het!! Shnorhakalutyun qez Capitano amen inchi haamar

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz