Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 11 » Զանետտի ''Կպայքարենք մինչև վերջին գիծը''
16:54 Զանետտի ''Կպայքարենք մինչև վերջին գիծը'' | ![]() ![]() Երեկոյից ընթացքում Ինտերի ավագը պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերին, առաջինը այս մրցաշրջնում Ինտերի նպատակների մասին, Նապոլիի դեմ հաղթանակից հետո. ''Մեր նպատակն է պայքարել Սկուդետտոյի համար մինչև վերջին գիծը'', - ասել է Զանետտին, - ''Երեկ մենք հաղթեցին հզոր մրցակցի և դա լրացուցիչ վստահություն է տալիս մեր ուժերի նկատմամբ: Մենք ցանկանում ենք լինել պայքարի մեջ մինչև վերջ: Այս Ինտերի թիմը միշտ ունի իր յուրահատկությունը, նույնիսկ երբ պարտվում ենք: Եվ պարտությունից հետո մենք ընդունում ենք այն և շարժվում առաջ: Ճանապարհը հեշտ չէ, բայց մենք կպայքարենք, չեմպիոնական պայքարում միայն մենք և Յուվենթուսը չենք, կան նաև Նապոլին, Ռոման , Լացիոն և Ֆիորենտինան: Իմ խաղը պաշտպանության առջևի՞ց: Ինձ դա դուր է գալիս'': Անցում Ուեսլի Սնեյդերի թեմային. ''Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նա տվել Ինտերին և ոչ ոք կասկածի տակ չի դնում նրա տաղանդը: Այժմ դա անձնական պահ է և նա պետք է որոշի, թե ինչ է անելու, բայց ինչ էլ պատահի, դա կլինի նրա և Ինտերի շահերից ելնելով: Ինչ նա կկորցնի, եթե հեռանա Ինտերից: Սնեյդերը գիտի, որ Ինտերը մեծ ընտանիք է, նրա համար դժվար կլինի գտնել այսպիսի մթնոլորտ մեկ այլ վայրում'': Զանետտին հուսով է, որ իր Ֆոնդը ''կշարունակի աճել'', իսկ Ինտերի հետ կապված հույսե՞րը. ''Հուսով եմ, որ մենք ինչ որ մեծ բանի կհասնենք մրցաշրջանի ավարտին: Լացիո՞ն: Նրանք շատ լավ են հանդես գալիս, բայց մենք կգնանք այնտեղ, որպիսի ցույց տանք մեր խաղը: Ես ինձ հիանալի եմ զգում, ակումբը և իմ խաղընկերները օգնում են, որպիսի ես ինձ լավ զգամ: Մեր թիմի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս մեր հանեստությունը: Այն ինչ մեզ անհրաժեշտ է, դա կայունությունն է: Ստրամաչչիոնին գերազանց աշխատանք է կատարում, նա դեռ իր կարիերայի սկզբում է, սակայն շատ լավ է նախապատրաստված'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |