Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Զանետտի ''11-մետրանոցը աբսուրդ էր!''
02:30
Զանետտի ''11-մետրանոցը աբսուրդ էր!''

Խավիեր Զանետտին հարցազրույց է տվել Premium Calcio-ին, այսօրվա պարտությունից հետո.

''Մենք հիասթափված ենք այս արդյունքից. 3 - 1 էր հաշիվը, խաղը լավ էր ընթանում, սակայն մրցավարի աբսուրդ որոշումից հետո ամեն ինչ փոխվեց, ոչինչ չհասկացանք: Սամուելը ձեռքով չէր դիպել գնդակին, ընդհանրապես:Անհեթեթություն էր! 11-մետրանոց Ատալանտայի դարպասին խաղավերջո՞ւմ: Կարծում եմ, որ կար, բայց ցավոք, այս մրցաշրջանն այդպիսինն է` ամեն ինչ վատ է ընթանում: Կասսանո՞ն: Անտոնիոն ստիպված էր ժամանակից շուտ լքել խաղադաշտը, հուսով ենք, որ լուրջ բան չի եղել: Խաղադաշտում իրավիճակը լարված էր, բայց ամեն ինչ հարթվեց: Մրցավարական սխալների վատ ազդեցությո՞ւնը: Սա ձեզ ամեն ինչ ասում է: Այս մրցաշրջանում մեզ բախտը, մեղ ասած,  չի ժպտում: Շատ ենք ցավում այս խաղի համար, երբ 3-1 էր, կրկնում եմ, մենք խաղի տերն էինք'':

fcinter1908.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 840 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adriano   (08.04.2013 16:08) [Материал]
to vonc karelia 3-1 krel u etqan gol bac toxel,uxexis mej chi texavorvum,apri Rickin laver xaxum Rockinel skzbum lavner

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz