Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 4 » Յովետիչի հաջորդ ակումբը հայտնի է
15:18
Յովետիչի հաջորդ ակումբը հայտնի է

Ինչպես հայտնի է Ստեվան Յովետիչը չի մտնում Ստեֆանո Պիոլիի ծրագրերի մեջ և հասկացնել է տվել ֆուտբոլիստին, որ եթե ցանկանում է խաղային ժամանակ ստանալ, ապա պետք է տեղափոխվի այլ ակումբ:

Հետաքրքրություններ կան Իտալիայից, Չինաստանից, գերմանական Բորուսսիա Գլադբախից և Շալկեյից, սակայն այս պահին բանակցություններ են ընթանում Սևիլիայի հետ:

Սևիլյան վճռական է տրամադրված ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Իսպանական ակումբի նախագահը նշել է. "Մենք խոսում ենք մեծ ֆուտբոլիստի մասին, ով ապացուցել է Իտալիայում և այլ առաջնություններում: Մենք հուսով ենք, որ նա կժամանի Սևիլիա և կանի նույն բանը այստեղ: Կարծում եմ, որ մենք կիրականացնենք գործարքը, բայց ես չեմ սիրում խոսել տրանսֆերների մասին, որոնք դեռ կայացած չեն:"

Հարկ է նշել, որ Ինտերի 10 համար չի մասնակցել Իսպանիայում անցկացվող "Մարիբելա" մրցաշարին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 531 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz