Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 6 » Վճռորոշ շաբաթ Մոդրիչի համար
21:16
Վճռորոշ շաբաթ Մոդրիչի համար

Ինտերը պահպանում է հնարավորությունը Լուկա Մոդրիչին ձեռք բերելու համար: Խորվաթ կիսապաշտպանը ցանկանում է լքել Ռեալ Մադրիդը, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նոր պամանագիր առաջարկել ավելի բարձր աշխատավարձով:

Ֆուտբոլիստի և Նախագահի միջև պայմանավորվածություն կա, որ եթե Ռեալ Մադրիդը նվաճի 3 անգամ անընդմեջ Չեմպիոնների Լիգան, ապա ակումբը նրան բաց կթողնի այլ ակումբ: Մոդրիչը ցանկանում է լքել Ռեալ Մադրիդը պատճառներից մեկն է, որ թիմի գլխավոր մարզիչը նրան չի տեսնում առաջատարների շարքերում:

Խորվաթ կիսապաշտպանը նոր փորձություններ է ցանկանում և Իտալիայի առաջնությունը հիանալի տարբերակ կլինի նրա համար հաշվի առնելով նաև, որ Իտալիա է տեղափոխվել Ռոնալդուն:

Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն, Մոդրիչը այսօր ժամանել է Մադրիդ և պատրաստվում է բանակցել Պերեսի հետ և համոզել նրան բաց թողնել Ինտեր: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը:

Նույն աղբյուրի համաձայն Մոդրիչը Ինտերի համար կարող է արժենալ 60մլն եվրո:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 238 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz