Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 4 » Վիդիչ ''11-մետրանոց և կարմիր քարտ՝ լավ նորամուտ է''
18:23
Վիդիչ ''11-մետրանոց և կարմիր քարտ՝ լավ նորամուտ է''

Ա Սերիայում իր ''հիշարժան'' նորամուտից հետո, Նեմանյա Վիդիչը հարցազրույց է տվել Inter Channel-ին.

Խաղադաշտից այդպես հեռացվել, կարմիր քարտն անսպասելի էր.

- Իմ առաջին խաղը Իտալիայում՝ 11-մետրանոց և կարմիր քարտ: Լավ նորամուտ է: Խաղացողը մեջքով էր կանգնած դարպասներին և սպասում էր կոնտակտի, իսկ մրցավարը նշանակեց 11-մետանոց մեր դարպասին: Այնուհետև կարմիրը շոկի մեջ գցեց! Միգուցե ես պետք է ավելի շատ բան իմանամ,թե ինչպես են մրցավարները դատում այստեղ, այն տարբերվում է Անգլիայից, հատկապես կարմիր քարտերի հարցում: Ես կսովորեմ այլևս այդպիսի սխալներ չգործել, ինձ շատ է դուր գալիս այստեղ՝Իտալիայում, խաղալը:

Ինչն է այստեղ ամենաշատը զարմացրել Ձեզ.

- Կարծում եմ՝ հիանալի մթնոլորտ է այստեղ, նոր էներգիա, ամեն ինչ նոր է, ես փորձում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ և սովորել լեզուն, լավ մարտահարվեր է: Ամեն ինչ դրական է: Մենք այս դրական մթնոլորտը կարող ենք տեղափոխել խաղադաշտ և լավարդյունքներ ստանալ:

Ինչ կարող եք ասել Մանչեսթր Յունայթեդի մասին.

- Դժվար մեկնարկ է, տեսնում եմ շատ վնասվածքներ և փոփոխություններ: Ակումբը անցումային շրջանում է, հետո միայն ավելի լավ կլինի և կսկսեն հաղթանակները: Ինչպես և մենք, պետք է սկսենք հաղթել հաջորդ խաղից սկսած: Հույ ունեմ, որ երկու ակումբներն էլ լավ մրցաշրջան կանցկացնեն:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0
1 tiko11   (04.09.2014 19:41) [Материал]
kamac kamac ksovores, ba vor Juvei dem xaxanq et jamanak vabshe kjoges a serian vorna 114

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz